Շահարկվող հարց է. Հովհաննիսյանը՝ հիմնականում անապահով ընտանիքներից զորավարժությունների կանչելու խոսակցությունների մասին

Սեպտեմբերի 13-ից՝ ադրբեջանական զինված ուժերի հերթական ագրեսիայից սկսած, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ընկերների հետ ջոկատ է կազմել եւ բարձրացրել դիրքեր. նրանք հերթափոխով մարտական դասընթացներ են կազմակերպում, նպատակը կամավորների մարտական պատրաստվածության որակի բարձրացումն է:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ պետք է ամեն ինչ, ըստ հնարավորության, արդյունավետ ու գրագետ կազմակերպվի: «Ամենակարեւորը՝ դասընթացները պետք է լինեն ոչ թե սովետական մեխանիզմներով (ինչպես եղել է տարիներ շարունակ), այլ ժամանակակից ձեւով: Աշխարհազոր, պահեստազոր, կամավորական. ինչքան ինտենսիվ մասնակցեն մարտական պատրաստվածության դասընթացների, այդքան ավելի լավ: Եվ այժմ այդ ամենն էլ արվում է՝ ըստ հնարավորության եւ ժամանակի»,- ասում է նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ զորքերն այսօր շատ ժամանակ եւ ռեսուս չունեն, որ ամեն պահ զբաղվեն կամավորական ջոկատներով: Ըստ նրա՝ ԱԺ նախագծերից մեկի ընդունումն ու կիրառումը բազմաթիվ բաց հարցեր իր տեղը կգցի. «Աշխարհազորայինների, պահեստազորայինների եւ, ինչու ոչ, քաղաքացիական անձանց վերապատրաստումը, առհասարակ, ամեն բան կանոնավոր կերպով հնարավոր կլինի իրականացնել օրենքը կիրառելուց հետո»:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ մարտավարական դասընթացների համար նվազագույնը պարտադիր են ֆիզիկական, մարտական եւ կրակային պատրաստությունները, ինչպես նաեւ՝ տեղանքում կողմնորոշվելու հատկությունը: «Կա նաեւ տեխնիկական պատրաստություն, այսինքն՝ նվազագույն գիտելիք, որպեսզի պատրաստվածություն անցած անձը կարողանա ճիշտ ձեւով կիրառել զենքը, սարքավորումները, հեռադիտակը եւ այլն»,- ասում է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ շատ արագացված պայմաններում՝ գոնե մեկ շաբաթում, անհրաժեշտ է այդ պատրաստվածությունն անցնել: Սակայն եթե ԱԺ ներկայացված օրենքն ուժի մեջ մտնի, այլեւս նման արագացված տեմպերով պատրաստվածության կարիք չի լինի. խաղաղ ժամանակներում կլինեն մի քանի ամիս տեւողությամբ սեզոնային դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մարդուն լիարժեք պատրաստել: Վերջինիս խոսքով՝ աշխարհում ընդունված չափանիշը 30-40 օր է: «Եթե պարտադիր զինվորական ծառայություն անցած անձը 1-2 տարին մեկ անգամ անցնում է զորավարժություններ, ապա անհրաժեշտության պայմաններում 30-40-օրյա դասընթացները լիովին բավարար են՝ կրկին մարտական վիճակի գալու համար»,- կարծում է նա:

Հովհաննիսյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմից հետո մեծացել է կամավոր մարտական պատրաստություն ուսուցանող կազմակերպությունների թիվը եւ շեշտում. «Բոլորն էլ շատ մեծ գործ են անում, սակայն այդ ոլորտն էլ խորքային կարգավորման կարիք ունի, օրենսդրական, անվտանգային կետերը բաց են: Մեր երկրում երկար տարիներ հախուռն վիճակ է եղել, այդ կամավորական ջոկատները ոմանց համար, այսպես ասած, սեփականաշնորհված ոլորտ են եղել, որի արդյունքում էլ ստացել ենք շատ վատ պահեստազորային համակարգ»:

Ըստ նրա՝ չնայած 44-օրյա պատերազմից հետո բավականին շատ փոփոխություններ են եղել նաեւ այս ոլորտում, սակայն մինչեւ օրենքով չհստակեցվեն ու չկարգավորվեն, անգամ հիմա դրանց արդյունավետությունը զգալի չի լինի: «Այժմ ես ինտենսիվորեն ուսումնասիրում եմ աշխարհի առաջատար երկրների փորձն այս ոլորտում: ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնության մեջ հանդես եմ գալու ավելի փաստարկված փորձագիտական տեսակետներով: Հուսամ՝ մինչեւ ձմեռ այդ ծրագիրը կյանքի կկոչվի»,- ասում է նա:

Խոսելով այն մասին՝ որո՞նք են հիմնական պատճառները, որ տղամարդիկ խուսափում են մասնակցել զորավարժություններին՝ Հովհաննիսյանը նշում է՝ քանի որ զինվորական է, գուցե իր ասածը սուբյեկտիվ ընկալվի. «Չմասնակցելու դեպքում ես որեւէ հիմնավորում չեմ ընդունում, եթե, իհարկե, անձը ֆիզիկապես ի վիճակի է: Շատ լավ գիտեմ, որ հենց այդ չեկողներն են պատրաստ աշխարհում բոլորին մեղադրել՝ բացի իրենցից: Նման մարդիկ կատարվող ցանկացած վատ բան վերագրում են ուրիշներին, պատրաստ են չգնալու հազար պատճառ ներկայացնել: Իմ շրջապատում էլ կան մարդիկ՝ ծանոթներ, հարազատներ, որոնք չեն գալիս կամ խուսափում են. վերանայել եմ իրենց հանդեպ վերաբերմունքս»:

Անդրադառնալով հանրության շրջանում հնչող դժգոհություններին, թե զորավարժությունների են կանչում հիմնականում անապահով ընտանիքների զավակներին՝ Հովհաննիսյանը նկատում է՝ այս հարցը մշտապես քննարկվող, ինչ-որ տեղ նաեւ շահարկվող հարցերից մեկն է մեր հասարակության շրջանում. «Ի՞նչ է նշանակում ապահով եւ անապահով, ես չեմ պատկերացնում: Հենց հիմա կողքիս կանգնած բազմաթիվ ընկերներ ունեմ, կամավորագրված տղերք, որոնք բավականին ապահովված ընտանիքներից են»:

Մանրամասնելով, թե ինչպե՞ս է որոշվում պարտադիր զորահավաքի կանչվող անձանց շրջանակը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ ոչինչ պատահականության սկզբունքով չի արվում, համակարգվում է զինկոմիսարիատների գրագետ աշխատանքով: «Զորահավաք է արվում՝ ըստ զինվորական մասնագիտությունների, ըստ զորամասերի, պակասող անձանց քանակի եւ մարտական խնդրի: Պատերազմի ծավալից, ձեւից էլ է շատ բան կախված, այսինքն՝ այն, թե դու քանի հոգու կհավաքես, ինչ մասնագիտների կընտրես եւ ինչ մարտական պատրաստություն անցնելու համար»,- նշում է զրուցակիցը:

Խոսելով սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների մասին՝ ասում է՝ մեր Զինված ուժերի տղաներն իրենց հերոսաբար են դրսեւորել: «Երեկ հերթափոխի էին զորքերը, դիրքերից իջած տղաների ենք տեսել, որոնք, 12-ի երեկոյից սկսած, դիրքերում են եղել եւ պատմում էին իրենց ընկերների հերոսությունների մասին. ֆանտաստիկ դրվագներ կան, որոնք ես առաջիկայում թղթին կհանձնեմ: Ինչպես միշտ, մեր տղաները տեխնիկապես ու քանակապես զգալի գերազանցող թշնամուն հերոսաբար դիմադրել են իրենց ներուժի չափով»,- շեշտում է նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ որքան էլ սահմանային լարվածությունը մշտապես կա, եւ սպասելի էր նաեւ սեպտեմբերի 12-13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիան, միեւնույն է, ամեն ինչ կանխատեսված չէր. «Այնպես էին արել, որ առնվազն իրենց գործողությունների տեղը, վայրը, ստույգ ժամանակը մեր Զինված ուժերը չհասկանան: Բավականին մեծ ռեսուրս, տեխնիկական հնարավորություններ օգտագործելով՝ հակառակորդին հաջողվել է հաճախ անակնկալի բերել: Դրվագ կա, որ 7-8 մարտական ընկերոջ զոհվելուց հետո միայնակ մնացած զինվորը մինչեւ վերջին փամփուշտը կռվել է»:

Խոսելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունության եւ մոտալուտ վտանգների մասին՝ ռազմական փորձագետն ասում է. «Քաղաքական գործընթացներ են ընթանում, որոնց ես չեմ տիրապետում: Սակայն մի բան հստակ է՝ թուրքի հետ եղբայրություն անել անհավատալի է: Չեմ ասում՝ թշնամություն սերմանենք, բայց այն, որ մեր մի ձեռքը միշտ պետք է լինի անվտանգության վրա, փաստ է»:

Անդրադառնալով պատերազմական իրավիճակներում կամավորական խմբերի միջոցով գումար, սնունդ եւ այլ պարագաներ հավաքելու նախաձեռնություններին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշում է՝ պետությունը (թե՛ նախկինում, թե՛ հիմա) ռեսուրս չի խնայում, որ զինվորն ունենա անհրաժեշտ ամեն ինչ (խոսքը փոքր ու առաջնային բաների մասին է):

«Բայց զինվորը դիրքերում միշտ ուզում է ավելի տաք շորեր, մաքուր գուլպաներ եւ այլն, մանր-մունր բաներ կան, որ դրանց շատ լինելը, թարմացնելը երբեք ավելորդ չէ: Բանակը լավ սնունդ է մատակարարում, սակայն 18-19 տարեկան տղա կա, որ սիրում է անընդհատ շոկոլադ ուտել. ԶՈՒ-ն անսահմանափակ շոկոլադ չի կարող տալ: Եթե կան անկեղծ մարդիկ, որ ուզում են իրենց չնչին աջակցությունը ցուցաբերել, լավ է, սակայն կան մարդիկ, որ առիթից օգտվում են: Պետության խնդիրն է այդ մարդկանց չեզոքացնել»,- ասում է նա:

Հովհաննիսյանը շեշտում է՝ ամեն ինչ չի կարող իդեալական լինել, երբ դու պատերազմի մեջ ես:

Տպել
4995 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի