Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են:
Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերի դեպքում դետալային քննություն է իրականացվում:
«Վարույթների ձգձգման մասին խոսելիս նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն»,- մանրամասնել է Քյարամյանը:
Նա հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ:
«Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր:
Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը:
Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է: Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերող: Այս բոլոր քրեական գործերը ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ»,- նշել է Քյարամյանը:
Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով կատարվող քննության որակին շատ մեծ ուշադրություն է դարձվում, ցանկացած փաստ մի քանի անգամ ստուգվում և վերստուգվում է:
Արգիշտի Քյարամյանն ասել է, որ կան շուրջ 7 տասնյակից ավել սպաներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT