Երևան
12 °C
2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացավ ոստիկանության զորքերի 39 ծառայող՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի, հանուն մեր Արցախի ու Շուշիի։
Տարելիցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության զորքերի զորամասերից մեկը։
Ղազարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը և զորամասի հրամանատարությունը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Եղել են նաև «Հավերժության ճանապարհ» անկյունում, որտեղ ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի ծառայողների կյանքն ու մարտական ուղին։
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության զորքերի վարչական համալիր։ Ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ Վահե Ղազարյանը շրջել է «Հավերժության պուրակում», ուր տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անվանական ծառեր։
Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերը պաշտպանական մարտերի են մասնակցել Քարվաճառում, Հաթերքում, Ջրականում և Լիսագորում:
«Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցել են Քարինտակի պաշտպանությանը։ Թշնամին մեծ ուժերով առաջ էր գալիս, բայց ոստիկաններն անզիջում էին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկավ շրջափակման մեջ։ Ոստիկանության զորքերն առաջին զոհը տվեցին նոյեմբերի 5-ին։ Զոհվեց գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանը. նրա նռնականետի հարվածներից թշնամին կրում էր ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի լուրջ կորուստներ։
Մարտերը ժամ առ ժամ թեժանում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողները կռվում էին՝ և՛ թշնամուն թույլ չտալով մտնել Շուշի, և՛ շրջափակումից դուրս գալու համար։ Նոյեմբերի 5-ի թեժ մարտերում Շուշի տանող ճանապարհին զոհվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ Սերգեյ Շաքրիկյանը, Վիգեն Միրզոյանը և Սամվել Մելքոնյանը։
Թշնամին մեծացնում էր ճնշումը, շրջափակման օղակը սեղմվում էր։
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ամենաթեժ ու ահեղ մարտը։ Այդ օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու ծառայողներ։ Նրանք մարտնչեցին մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը։ Արեցին հնարավորն ու անհնարինը։ Եվ փառքով գրեցին իրենց անունները հանուն հայրենիքի ընկած հայորդիների շարքերում։
Հիշենք նրանց անուն առ անուն։
Գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյան, գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյան, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյան, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյան, դասակի հրամանատար լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան, ավագներ Վահագն Հաջաթյան, Վիգեն Միրզոյան, ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյան, սերժանտներ Էդգար Սարգսյան, Գոռ Սարիբեկյան, Սուրեն Գաբրիելյան, կրտսեր սերժանտներ Եղիշե Մարգարյան, Գևորգ Թորոսյան, Արթուր Սահակյան,
Հայկ Գևորգյան, Սերգեյ Շաքրիկյան, Բենիկ Լալայան, շարքայիններ Հարություն Ասրյան, Արթուր Աղաջանյան, Վարդան Միրզախանյան, Արտյոմ Բալայան, Մանուկ Իսախանյան, Սամսոն Ղազարյան, Էդվարդ Հակոբյան, Մհեր Մարտիրոսյան, Նորայր Սարգսյան, Լյովա Գալստյան, Մեսրոպ Նազարյան, Աղվան Խալաթյան, Դավիթ Հարոյան, Արտյոմ Ալոյան, Իշխան Վարդանյան, Վարդան Մնացականյան, եղբայրներ՝ շարքային Գևորգ Գևորգյան և կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյան, եղբայրներ՝ շարքային Սամվել և ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյաններ, եղբայրներ՝ կրտսեր սերժանտներ Կարապետ և Գևորգ Մելքոնյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Ժորա և Արամ Արզումանյաններ, եղբայրներ՝
շարքայիններ Լևոն և Արմեն Անթանյաններ։
Փա՜ռք և խոնարհում զոհված բոլոր ոստիկաններին, որոնք իմացյալ մահով զինվորագրվեցին հայոց երկնային գնդին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT