Երևան
12 °C
«5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել»:
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այսօր ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելուն:
«Եվ, ընդհանրապես, այդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Արդյոք կարո՞ղ է լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել: Վերջին հաշվով 44-օրյա պատերազմի օրերին ամբողջությամբ սենսացիաներ փնտրելով՝ հակառակորդի տեղեկատվության աղբյուր էինք հանդիսանում: Զորքերն ինչպես գնացին, որ ճանապարհով գնացին»,- նշեց Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ Օնիկ Գասպարյանի հետ ևս մեկ հանդիպում է լինելու, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ. «Քանի որ պատերազմի ժամանակ կառավարումն իրականացրած գլխավոր շտաբի պետի հետ ենք խոսում, բնականաբար, մենք ամենամեծ տեղեկատվությունը ստանալու ենք նրանից»:
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի ԶՈՒ վերադառնալու հավանականությանը՝ Քոչարյանը նշեց. «Ես չգիտեմ՝ Օնիկ Գասպարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ, կամ կցանկանա՞ վերադառնալ, թե՞ ոչ։ Բայց ես հասկացա, որ Օնիկ Գասպարյանը ոչ միայն ի վիճակ է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, այլև իր անցած ճանապարհով կարող է մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը»:
Հիշեցնենք՝ օրերս իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե նրանց գլխին գործ են սարքել, կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»,- ասել էր Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո
Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում
Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին
Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը
Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ
Նոր նշանակում ԱԱԾ-ում
ԵՄ Թայեքս-ի ներկայացուցիչների հետ սահմանների կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, աչքովս ընկած կլիներ, դժվար թե մոռանայի
Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն
Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել
Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ
Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին
Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա
Հաշվետվություն
Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին
ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ
C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները
Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը. տեսանյութ
ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT