Երևան
12 °C
Այսօր՝ ապրիլի 28-ին, Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը:
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:
Արարողակարգին ներկա են եղել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, զինծառայողներ ու նահատակված զինծառայողների հարազատներ:
Միջոցառումն ազդարարվել է Տերունական աղոթքով, որից հետո թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել մեր երկրին մաղթելով խաղաղություն և անվտանգություն:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է հանդիպման խորհուրդը՝ կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի հայրենանվեր գործը, որը պետության կողմից մշտապես պետք է խրախուսվի և որպես օրինակ ներկայացվի հանրությանը:
«Բանակն ազգային հպարտության, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարն է, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել։ Հայ զինվորն իր խիզախ և անվեհեր արարքներով, անձնվեր վարքով վայելում է մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։
Այսօր բոլորիս ցանկությունը մեկն է՝ մեր երկրում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման և վերելքի։
Թույլ տվեք իմ երախտագիտությունն ու հպարտությունն արտահայտել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հազարավոր անմահացած հերոսներին, հերոսածին ծնողներին։
Հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։
Պետությունն ունի պարտականություններ, որոնք պետք է կատարի, և այդ պարտականություններից մեկն էլ իր արժանի քաղաքացիներին պարգևատրելն է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Ձեր սխրանքն անգնահատելի է»,- իր խոսնքն ամփոփել է մարզպետը:
Միջոցառման ընթացքում պետության կողմից պետական պարգևներ են շնորհվել 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին, որոնց մեդալները հանձնել է մարզպետ Էդվարդ Հովաննիսյանը:
Պատվոգրերով պարգևատրվել են մարզի 7 համայնքներից ներկայացված 50 պահեստազորայիններ, որոնց պարգևները հանձնել են համայնքի ղեկավարներն ու մարզի ուժային կառույցերի ղեկավարները:
Միջոցառումն ամփոփվել է ազգագրական և հայրենասիրական ոգեշունչ երգերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT