Ոչ մի քննիչի ես չեմ ասել, որ սխալվել եմ. Հովհաննիսյանը՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին

Քրեական գործերով փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել, որում անդրադարձել է ռազմական տեսաբան, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանին, որը, հիշեցնենք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները, ներկայացնում Հայաստանի պաշտոնական տեսակետը։

«44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց... Օրերս ծանոթանում էի գործի նյութերին եւ հանդիպեցի հետեւյալ տեղեկատվությանը.  

2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերիները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը եւ նկարելով գցում համացանց: Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին, մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է: Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին, Արծրուն Հովհաննիսյանը «Հայլուր» ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերիներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է: Հասկանո՞ւմ եք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է՝ չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել: Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:

44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով, ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը»,- գրել է Վահան Հովհաննիսյանն ու հարցադրում արել. «Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով իր մասին այս գրառումը՝ Արծրուն Հովհաննիսյանն այն որակեց «տգիտություն, փոքր ուղեղով մարդու տրամաբանություն եւ եզրակացություն»՝ հավելելով՝ ռազմական գործից հասկացող, նույնիսկ իր դեմ նման արշավ կազմակերպողները շատ լավ գիտեն, թե ինչ մեխանիզմով էին խոսնակները հաղորդում մարտական գործողություններին առնչվող տեղեկատվությունը։

«Հերթական անգամ, սակայն, ներկայացնեմ իմացողներին եւ չիմացողներին․ պատերազմի ժամանակ՝ լինի հիմա, 44-օրյայի, Ապրիլյան քառօրյայի ժամանակ, ցանկացած լուր խոսնակները, մասնավորապես ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, ստացել եմ բացառապես զինված ուժերի ղեկավարությունից, եթե մանավանդ այդ լուրը վերաբերել է որեւէ տեղանունի, դեպքի, անձի, ժամանակի, այսինքն՝ կոնկրետության տարր է պարունակել։ Եվ զինված ուժերի հրահանգով կամ հրամանով՝ գրավոր կամ բանավոր, որեւէ իրադարձության մասին տեղեկատվությունը, անկախ նրանից՝ ե՞րբ է այն տեղի ունեցել՝ մե՞կ օր, թե՞ մի քանի օր առաջ, հաղորդվել է հասարակությանը։

Ինչու եմ ասում տարրական տգիտություն, քանի որ տապալված ռազմական գործողությունների, օպերացիաների վրա հետին թվով հայտնած տեղեկությունները որեւէ բանի մահվան պատճառ չեն կարող լինել։ Ես հետախուզության պետը չեմ եղել, ես օպերացիան մշակողը չեմ եղել, ես կապի վարչության պետը չեմ եղել, ես զորքերի փոխգործակցության օպերատիվ սպա չեմ եղել եւ այսպես կարող եմ էլի թվարկել զինվորական գործից չհասկացողների համար եւս մի 10 գործառույթ, որոնք ուղիղ  պատասխանատվություն են կրում այս կամ այն գործողությունը մշակելու, իրականացնելու, պատշաճ իրականացնելու կամ վատ իրականացնելու հետ։

Ավելին ասեմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում որեւէ առանձին վերցրած ռազմագործողության պլանավորման եւ իրագործման մանրամասներին մինչեւ տվյալ օպերացիայի իրագործումը չեմ էլ տիրապետել։ Այսինքն՝ ես նույնիսկ չեմ մասնակցել որեւէ տեսակի գործողության պրոցեսինգին, մինչեւ այդ պրոցեսը չի ավարտվել, եւ ինձ չեն հայտնել պրոցեսի արդյունքների մասին՝ լավ կամ վատ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է փաստաբանի այն դիտարկմանը, թե քննիչի մոտ Հովհաննիսյանը ցուցմունք տալիս ասել է, թե սխալվել է, ասաց․ «Ոչ մի քննիչի ես չեմ ասել, որ ես սխալվել եմ։ Այն, ինչ որ ձեզ ասացի, նույնն ասել եմ նաեւ քննիչներին։ Նրանք, բարեբախտաբար, հիմար մարդիկ չեն, եւ շատ լավ սիստեմը հասկանում են, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Սխալմունք կլինի իմ հայտնածը, թե դիտավորյալ հայտնած, դրանք, նորից եմ կրկնում, բացառապես մշակվել, գեներացվել եւ հաղորդման նյութի տեսք են ստացել ՀՀ զինված ուժերի ղեկավարության կողմից»։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկի  շրջանակներում Ա․ Հովհաննիսյանը, իր հավաստմամբ, վկայի կարգավիճակով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, մեկ-երկու անգամ էլ՝ Քննչական կոմիտե, մասնակցել քննչական գործողությունների։

«Անդադար կարող են լինել նման քննչական գործողություններ՝ տարբեր դրվագների հետ կապված, որոնց առնչությամբ ես՝ որպես վկա, կարող եմ անցնել»,- նկատեց նա:

Վերջինս նաեւ հավելեց, որ չի ճանաչում, երբեւէ չի առնչվել իր մասին վերոհիշյալ գրառումը կատարած փաստաբանի հետ։

«Բայց, նորից եմ կրկնում, այդպիսի պատասխան, որ ես ուղղակի սխալվել եմ, ես չեմ տվել ոչ մեկին եւ չեմ էլ տա, որովհետեւ ես ինֆորմացիայի գեներացման պատասխանատվություն չեմ ունեցել, որ մի բան էլ սխալվեմ կամ չսխալվեմ։ Հաղորդել եմ այն, ինչ ԶՈՒ ղեկավարությունը անհրաժեշտ է գտել, որ պետք է հաղորդվի։ Իսկ թե ինչու է հատկապես վերջին ամիսներին նորից ակտիվացել իմ դեմ արշավը, հասկանալի է»,- նշեց զրուցակիցը:

Արծրուն Հովհանիսյանը, բացելով փակագծերը, նկատեց. «Շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, թե ինչով է Արծրունը զբաղվում հենց այս պահին, էն, ինչը որ անում է, եւ էդ արածի արդյունքների համաժողովրդական իրական գնահատականը նույնպես հանգիստ չի տալիս ոմանց։ Ուստի նորից ակտիվացրել են իմ դեմ արշավը»:

Նկատենք, որ Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետո մեկնել է դիրքեր։ Նա Հայոց բանակին մարտական պինդ ոգի, երկրին էլ խաղաղություն մաղթեց։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9496 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ