#բանակ

Մեկնարկել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը

Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:

Կանայք պետք է դառնան զինվորական ծառայության լիարժեք մաս․ ՀՀ վարչապետ

Վարչապետը հետաքրքրվեց՝ եթե կամավոր է, ապա ինչո՞ւ է կոչվում պարտադիր, նախարարը պարզաբանեց՝ ասելով՝ կամավոր է լինելու մինչև զորակոչվելու ժամկետը, 6 ամիսը դառնում է պարտադիր։

Ռազմական բալանսի ճեղքվածը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք․ վարչապետը՝ բանակի բարեփոխումների մասին

Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ քննարկում է եղել զինվորի և սպայի բարոյական կոդեքսին։

ԵՄ դիտորդները զսպող դեր են ունենում, չենք կարող ասել՝ երեկ ինչից ենք խուսափել. Արմեն Խաչատրյան

Բանակն իր խնդիրը կատարել է, եթե բանակի կոշտ պատասխանը չլիներ, դիրքային այլ փոփոխություններ կլինեին:

Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական զգեստի իրավունք չունեցող անձի կողմից այն կրելու համար

«Նրանց վրա խիստ տարածվելո՞ւ է այս դրույթը, և բոլորն նրանք, ո՞վքեր կրելու են համազգեստ, պատասխանատվության են ենթարկվելու»:

ԳՇ պետը մի շարք պահեստազորայինների պարգևատրել է արժեքավոր նվերներով

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։

Զինվորին համոզել են, թե հողերը ծախել են, դիրք պահելն իմաստ չունի․ սա «5-րդ շարասյուն» չէ, բա ինչ է. Արծրուն Հովհաննիսյան

Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է։ «5-րդ շարասյուն» կոչվածը միայն զինված ուժերում չէ, որ գործել է, բայց բանակն էլ միայն այդ շարասյան պատճառով չի պարտվել։

Ռուսաստանում վերսկսվել է զորահավաքը

Վորոնեժի, Լիպեցկի և Պենզայի բնակիչները հայտնում են զինվորական հաշվառման և զինկոմիսարիատներ կանչերի նոր ալիքի մասին:

«Ռազմական հեղաշրջման փորձ, իհարկե, եղել է, բայց Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ». Անդրանիկ Քոչարյան

Վերջինիս խոսքով իհարկե պատերազմից հետո բանակն էլ ուներ իր էմոցիաների դրսևրման գործառույթները և պետք է ամեն ինչ անեինք, որ այդ էմոցիաները չդրսևորվեր տանկերը Երևանում տեսնելու առումով:

Պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը. ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտպանության նախարարը անդրադառնալով մամուլում իր նոր տան ձեռք բերման և գնի հետ կապված քննարկումներին ասաց, որ պատրաստ է հայտարարգրով ներկայացնել, թե որտեղից իրեն այդքան գումարը, որ բանկից է վերցրել:

Առաջնագծում ամեն ինչ իդեալական չէ, բանակում կա հսկայական անելիք. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում անդրադարձել է առաջնագծի կահավորման հարցին:

Որ զենքերի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, այն, որ պատերազմում ուզեցել ենք օգտագործել, պարզվել են՝ պիտանի չեն. Չախոյան

«Ընդդիմությունը խնդիր ունի իր կողքը մարդ հավաքելու, այդ խնդիրը չեն կարողանում լուծել, այս տեսակ հայտարարություները դրա համար են»:

Ինքնասպան եղած զինծառայողը երեկ խոսել է ընտանիքի անդամների հետ, շնորհավորել մայրիկի տոնը. մանրամասներ

Նա նաև նշել է, որ ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում: Մայրը գյուղի մանկապարտեզի դաստիարակն է:

Այս տարի շահագործման կհանձնվի նոր զորամաս. պաշտպանության նախարարն այցելել է հարավարևելյան սահմանային դիրքեր (լուսանկար)

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր (լուսանկարներ)

Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին:

Հատուկ ուշադրություն զենքի օգտագործման կանոններին. Սուրեն Պապիկյանը շարունակում է առանձնազրույցները սպաների հետ

Նախարար Պապիկյանը ստորաբաժանման հրամանատարների հետ զրույցում կարևորել է նաև պատժի և խրախուսանքի գործիքակազմի կիրառումը՝ լավագույն զինծառայողների օրինակով գումարտակներում դրական արդյունք ապահովելու համ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ զինված ուժերում անցկացվել է հավաք-խորհրդակցություն (լուսանկարներ)

Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային. նախատեսվում է վերանայել զինվորական համազգեստը

«Տարբերանշանների ավելի ազգային մոտիվներով սիմվոլիկաները հայկականացվելու են»,- ասել է Պողոսյանը:

ՊՆ-ն կոչ է անում ծնողներին սմարթֆոններ, արգելված իրեր չփոխանցել զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Զինված ուժերում անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:

Պահանջում են արդար քննություն և հանդիպում. զորամասի կացարանում հրդեհված զինծառայողների ծնողները Կառավարության դիմաց են

Ըստ ծնողների՝ դեպքի վերաբերյալ տեղեկությունների հակասություններն իրենց մեծ սթրեսի են ենթարկում և ստիպում դիմել այլ քայլերի։

Երդման արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (տեսանյութ)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

Ընդդիմադիրները մեկ մեղադրում են, թե՝ «եթե թալանել ենք, ինչու չեք դատում», երբ արվում է, հետապնդում են համարում. Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը՝ ևս մեկ անգամ կրկնում է, որ անհիմն են այն արդարացումները, թե գործող իշխանությունը զբաղված է շինծու քրեական գործեր կազմակերպելով:

Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականին։

Նախարար Պապիկյանի հրաժարականի լուրը կեղծ է. զինված ուժերում գոհ են նրա աշխատանքից և ամենօրյա իրականացվող բարեփոխումներից

Պաշտպանական գերատեսչության մեր աղբյուրները նաև վստահեցրին, որ զինված ուժերում գոհ են նախարարի կատարած աշխատանքից և ամենօրյա իրականացվող բարեփոխումներից։

«Զինված ուժերում մեծ թվով անօրինություններ եղել են Սեյրան Օհանյանի օրոք, ով ինչ ուզեր, կարող էր անել». Կոռնիձորի Արո

Վերջինիս համոզմամբ՝ լայնամասշտաբ դավաճանություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի, նրանց ժողովուրդների և պետականության դեմ կարիք ունեն լիարժեք արմատախիլ արվելու:

«Ես շատ լավ էլ շարադրել եմ իմ ասածը». Աջապահյանը պահանջում է, որ ապահովեն իր անվտանգ տեղաշարժը Գորիսից Ստեփանակերտ

Ես նման բան չեմ ասել՝ հայ զինվորն է մեղավոր։ Ես ասել եմ՝ երբ փորձում ենք գնալ, մեզ կանգնեցնում է հայ զինվորը։ Հիմա ո՞վ է փակել միջանցքը։ Ես էս եմ ասել:

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել վաշտի հրամանատարի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով քրեկան հետապնդում է հարուցվել վաշտի հրամանատար Գ. Մ.-ի նկատմամբ:

Հնարավոր է՝ մինչև գալիք զորակոչ կանանց զինծառայության անցնելու հնարավորությունը հասանելի լինի. վարչապետ

Մենք հնարավորություն ենք տալու նաև կանանց կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են անցնել պայմանագրայինի:

«44-օրյա պատերազմից հետո հարցն անձամբ բարձրացրել եմ». ռազմական փորձագետը՝ բանակի համազգեստը փոխելու մասին

Փորձագետի դիտարկմամբ՝ չնայած նրան, որ Հայաստանը տարածքով փոքր է, սակայն բարդ կլիմայական ռելիեֆ ունի, որի համար էլ համազգեստը պետք է համապատասխանեցված լինի տվյալ տարածքին:

Երկրապահները` Ազատամարտի հաղթանակը կռողները, նույն ոգով շարունակում են պայքարը․ ԵԿՄ են այցելել դպրոցականները

ԵԿՄ վարչության նախագահը դպրոցականների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած համախմբված ու ամուր կառույցի ստեղծման ու կայացման պատմությունը, գործունեությունը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ

Ազատումներ և նշանակումներ Հատուկ բանակային կորպուսում․ ՀՀ նախագահի հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Բագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։

Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

2023-ը պետք է լինի բանակի ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյանը հանկարծակի շրջայցեր է կատարել ՊՆ զորամիավորումներ

2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։

Նա լավ պատկերացնում է բանակում եղած-չեղածը. Արմեն Խաչատրյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Ըստ Խաչատրյանի՝ պետք էր կանխատեսել սա և տասնամյակներ առաջ պատրաստվել այդ օրվան:

Բանակի օրվա առթիվ Մայր Աթոռում Սուրբ պատարագ և ընդունելություն է մատուցվել. ներկա է եղել ԶՈՒ բարձրագույն սպայակազմը

Հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սուրբ պատարագ:

Ինչ էր նկատի ունեցել Սասուն Միքայելյանը՝ ասելով, որ «30 տարի բանակ չենք ունեցել», և ինչ լույսի ներքո այն ներկայացվեց

Հայտարարությունը ԵԿՄ մամուլի բաժինը սահմանափակել է հայտնի ասացվածքով. «Ամեն հաչացող շան վրա քար գցելով՝ նպատակիդ չես հասնի»։

Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա՛յ զինվոր, անկախ բոլոր դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է․ Երվանդ Թարվերդյան

Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը։

Բանակը մեզ համար ընտանիքի պես է, յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի․ Սերգեյ Մովսիսյան

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելել է Մուղնու N զորամաս, շնորհակալագրեր ու պարգևներ հանձնել բարեխիղճ զինծառայողներին։

Եթե բանակը կառուցված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փողը, քրեական բարքերը, ունի բացասական առաքելություն․ Միսկարյան

Հենց սկսեք գնահատել ձեր կողքին ապրող մարդուն, կհասկանաք, թե որն է իրական բանակը, որտեղ կուզենայիք և դուք ծառայել, և ձեր որդին, և ձեր թոռը, ծառայել ոչ թե ստիպցած, այլ կամովին:

Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության հաստատուն երաշխավորը․ Տավուշում ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ հերոսների

Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առիթով Տավուշի մարզպետարանից քայլերթ է տեղի ունեցել դեպի Ազատամարտիկների պուրակ։

Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է հայ-ռուսական սերտ կապերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ինտելեկտով, ժամանակակից տեխնոլոգիաներին տերապետելով․ վարչապետ

Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից։

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսական կողմի գիտության է փակվել։ Որ ռուսն ուզի, չի բացվի՞։ Սա քաղաքականություն է, մենք պետք է համախմբված լինենք։

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է ՀՀ պաշտպանության և Արցախը հայկական պահելու հարցում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Շիրակի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Ազատամարտիկների պանթեոն (լուսանկարներ)

Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս զինվորների հիշատակին։

«Ցանկանում եմ բացառապես հաղթանակներ և անկոտրում կամք մեր զինվորներին». Լևոն Հովհաննիսյան

«Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցնելով՝ Երևանի փոխքաղաքպետ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է Հայոց բանակի 31-ամյակը՝ ցանկանալով բացառապես հաղթանակներ և անկոտրում կամք մեր զինվորներին։

«Ամուր թիկունք կանգնենք մեր պաշտպաններին, ամրացնենք մեր տղաների հենարանը». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է՝ Հայոց բանակը հայ զինվորն ու հայ սպան է, հայրենիքի պաշտպանն ու խաղաղության միակ պահապանը:

Մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին․ Հրաչյա Սարգսյան

Տոկոնություն ու կամք եմ մաղթում մեր բանակին և զինվորականներին, խաղաղ երկինք ու բարօրություն ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցության մասին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բանակի օրվա առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր երախտիքն է հայտնել հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, միմյանց նեցուկ լինելով՝ պետք է հայացքներս ուղղենք դեպի բանակը․ Միքայելյան

Մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու:

ՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի հետևանքները

Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Բանակն ինքնաբավ կառույց չէ, հասարակության խտացված արտացոլանքը և պետական մտածողության բյուրեղացման արդյունքն է․ նախագահ

Հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը, և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ, տեսանյութ)

Հարգանքի տուրք մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Բարդ ժամանակներ են, մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք․ Ալեն Սիմոնյան

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին:

Հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում ու հավատ․ ՀՀ վարչապետ

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ:

Զինծառայության ավարտից հետո մետրոպոլիտենի աշխատակիցների որդիները կարող են աշխատանքի ընդունվել Երևանի մետրոպոլիտենում

Մետրոպոլիտենում այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի նախօրեին, հյուրընկալել են Երևանի մետրոպոլիտենի այն աշխատակիցներին, որոնց որդիներն այսօր ծառայում են հայկական բանակում։

Հանրության շրջանում կասկածի նշույլ թույլ չտալու լավագույն միջոցը անաչառ աշխատանքն է. Նորիկյանը՝ ողբերգական հրդեհի մասին

Հետագայում որևէ շահարկումից խուսափելու, հանրության շրջանում կասկածի որևէ նշույլ թույլ չտալու լավագույն միջոցը անաչառ և ազնիվ աշխատանքն է։

Նախարարն այս ամենի հետ կապ չունի, իր աշխատանքն ամբողջովին արել է. Սիմոնյանը՝ Պապիկյանին պաշտոնանկ անելու մասին

Նա վստահեցրեց, որ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ողբերգական հրդեհի վայր

Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվեն վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները:

Ամենաողբերգականն այն է, որ վառարանում բենզին լցնողը սպան է, առաջնայինը մեր արժեքային համակարգը պետք է փոխենք. Բաբայան

Պետք է ունենանք ժամանակակից, նորմալ արժեքների վրա ստեղծված բանակ, որտեղ զինվորի կյանքը ամենակարևոր արժեքն է:

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողի մահվան կապակցությամբ

Այս մասին հայտում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես են լինելու նոր զորանոցները, և երբ է նախատեսված դրանց ավարտը. մանրամասներ (լուսանկարներ, տեսանյութ)

2022 թվականի դեկտեմբերի 31-ին մարտական դիրքեր այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ էր տվել՝ ասելով. «Մտա տեսա, մի բան էն չեղավ, տեղում որոշումներ են կայացվելու»:

«Մեղավորությունն անմիջական ղեկավարությանն է, հրամաններին չպետք է նայել մատների արանքով կամ դրանք անտեսել»

Սրա հետևանքով տուժում են ոչ միայն անմիջական վերադասները, այլև օպերատիվ օղակի հրամանտարները:

Պատուհաններից դուրս գալն անհնար էր, ճաղավանդակներ կան. զորամասի աշխատակից

Երբ իմացա դեպքի մասին, արդեն դիակները տարել էին, ռազմականն էլ՝ եկել:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասվում է դեսպանատան էջում հրապարակված ցավակցականում։

Թող Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին, հանգստություն՝ զոհերի հոգիներին. Ամենայն հայոց կաթողիկոս

Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։

Ինչ էր ասել ՀՀ վարչապետը 2022-ի դեկտեմբերի 31-ին մարտական դիրքեր այցելության ժամանակ (տեսանյութ)

Բաներ կան, որ մեր սխալն է եղել, որոշ բաներ ասել ենք՝ չնկատելու տանք, բայց այսուհետ այդպես չի լինելու: Ինչով, որ պետք լինի մենք մեր բանակին ապահովելու ենք, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտը:

Ուժային կառույցներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները. ՀՀ նախագահ

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը:

Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Զոհվել է 15 զինծառայող, կա 7 տուժած, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում՝ նրանց վիշտը. Ռուբեն Վարդանյան

Դեպքի կապակցությամբ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության մի մասն ազատվել է պաշտոնից, կան այլ ազատումներ ևս:

Ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ զորամասում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

Զորամասի հրդեհը սկսվել է վառարանն ավտոբենզինով վառելու ընթացքում, կա 7 վիրավոր. դատախազությունը մանրամասներ է հրապարակել

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են:

Պաշտոնական. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ պաշտոնից ազատման մասին հրամանագիրը:

4 նոր պաշտոնանկություն՝ Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը:

Եվս մի քանի պաշտոնանկություն՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ. ովքեր են նրանք

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ պաշտոնից կազատվի նաեւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը:

2-րդ բանակային կորպուսի շտաբի պետը կազատվի աշխատանքից

Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը կազատվի աշխատանքից

Հրդեհի բռնկման դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. Լուրեր

«Լուրեր»-ին հայտնի է դարձել, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից:

Այսօր մեկնարկել է 2023-ի առաջին զորակոչը․ Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել մեկնող երիտասարդներին

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել ՊՆ-ում. քննարկվել են ԶՈՒ ընթացիկ աշխատանքները

Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Ինչպես կզորակոչվեն իգական սեռի ՀՀ քաղաքացիները․ մանրամասներ ՊՆ-ից

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող իգական սեռի ներկայացուցիչներին կամավորության սկզբունքով բանակ զորակոչելու հարցը։

Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ. Սուրեն Պապիկյան

Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ:

Դուք 30 տարի պահել եք էն դամը, որ թշնամին հզորացել է, ձեր ղեկավարները՝ հարստացել․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնվում է մի լիդերի իշխանության ներքո, որի թիկնապահները զուգարանում ծեծելով սպանել են իրենց կուսակից ընկերոջը։

Ոչ մի քննիչի ես չեմ ասել, որ սխալվել եմ. Հովհաննիսյանը՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին

Վերջինս նաեւ հավելեց, որ չի ճանաչում, երբեւէ չի առնչվել իր մասին վերոհիշյալ գրառումը կատարած փաստաբանի հետ։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնարավոր է ընտրել ծառայության վայրը. Սուրեն Պապիկյան

Պապիկյանի խոսքով՝ հիմա կարգն ավելի հստակեցվում է:

Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:

ՀՀ Ազգային ժոողովը միաձայն կողմ քվեարկեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրին. ինչ է այն ենթադրում

Պատվովճարը սահմանվում է 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է:

Կկայանա զինծառայության զորակոչից տարկետման դիմումների բողոքարկումը․ մասնակցությունը պետք է հաստատել այսօր՝ մինչև 18։00-ն

Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Շարքային Սևակը վիրավոր վիճակում աննահանջ շարունակել է մարտը, ցուցաբերել բացառիկ խիզախություն

Ապաքինվելուց հետո Սևակ Ավդալյանը վերադարձել է շարք ու միացել զինակից ընկերներին:

Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Փաշինյան

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պայմանագրային զինծառայողները կարող են հավելավճար ստանալ ատեստավորում անցնելու դեպքում. նախագիծն ԱԺ-ում է

Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Ղարաբաղում մեզ այդպես չընդունեցին, իսկ ՌԴ-ին տորթով դիմավորեցին. որպես կռված մարդ՝ խորը վիրավորված եմ. Կոռնիձորի Արո

Պատերազմի ժամանակ մի շարք կամավորներ այդպես էլ չվարձատրվեցին, գումարը ՀՀ-ից գնում էր Արցախ, սակայն հասցեատերերին չէր հասնում:

Այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ. Արմեն Խաչատրյան

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը իջեցվի, այսինքն՝ լինեն 18-ից 25 տարեկան պայմանագրային զինծառայողներ։

Անցկացվել է «Պատիվ ունեմ»-ի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը և հետագա ծառայության վայրերի վիճակահանությունը

Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ 2․5 տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

«Պաշտպան հայրենյացի» նախնական տարբերակում բաց կար, 24 մլն-ով ծառայությունից ազատվելու տարբերակը հանվել է. Հովհաննիսյան

Իդեալական պայմանագրային զինվորական ունենալու համար պետք է հենց այդ տարիքում ընդունել՝ 18-25 տարեկան, մինչեւ 30-35 տարեկան պայմանագրային ծառայություն անցնեն, հետո էլ գնան տուն:

Հոկտեմբերի 27-ը մեր իշխանությունները կբացահայտեն. Սասուն Միքայելյան

Միքայելյանը հիշեցրեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայոց բանակը եղել է տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ բանակը:

Պաշտպանության նախարարությունը դադարեցնում է «Ես եմ» ծրագիրը և ներդնում նորը՝ «Պաշտպան հայրենյաց»

Նախագիծը այսօր Կառավարության նիստին ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի և ծառայությունից զորացրման օրերը

Կառավարությունը այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

«Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ». կին ազատամարտիկը՝ կանանց զինվորական պատրաստություն անցնելու մասին

Ազատամարտիկ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի կարծիքով՝ կանայք նույնպես պետք է պատրաստված լինեն, քանի որ մենք պատերազմող պետությունում ենք ապրում:

Այնպես չէ, որ 3 ամիսը ինքնանպատակ էր. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարժական հավաքները պարտադիր և 25 օր դարձնելու մասին

Հարց է, թե ո՞վ է բողոքողը: Եթե բողոքողը մարդ է, որը սեփական բիզնեսն ունի, հարկատու է, այո՛, այդպիսի մարդիկ ֆինանսապես տուժում են:

Կանայք կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն. Պապիկյան

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել:

Ատեստավորման դեպքում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Ըստ նախագծի՝ հավելավճարի հաշվարկումը պլանավորելու է այդ զինծառայողների ատեստավորում անցնելու հանգամանքով:

Նախատեսվում է 2023-ին ավարտել Հայաստանի առաջին ԱԹՍ օդանավակայանի կառուցումը․ կփորձարկվեն տարբեր անօդաչու թռչող սարքեր

Նախատեսում ենք հաջորդ տարի՝ մինչև հունիսի մեկը, աշխատանքներն ավարտել:

Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ եռամսյա հավաքների կազմակերպման գործընթացը ընթանում է որոշակի խախտումներով

Վերջինս նաև անդրադարձել է այս օրերին անցկացվող եռամսյա հավաքներին, որոնք, ըստ Թովմասյանի, անցկացվում են խախտումներով:

Շահարկվող հարց է. Հովհաննիսյանը՝ հիմնականում անապահով ընտանիքներից զորավարժությունների կանչելու խոսակցությունների մասին

Բանակը լավ սնունդ է մատակարարում, սակայն 18-19 տարեկան տղա կա, որ սիրում է անընդհատ շոկոլադ ուտել, բանակն անսահամանփակ շոկոլադ չի կարող տալ:

Ովքեր տարկետում կստանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին։

Թեման շատերը դարձնում են քաղաքական հարցեր լուծելու միջոց. փորձագետը՝ փողոցներում բանակի համար իրեր հավաքելու մասին

Նախաձեռնություններին մի քանի անգամ արձագանքել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Զինված ուժերը դրա կարիքը չունի:

Ասում են՝ չեն կռվի այդ հրամանատարության ներքո, բայց հանկարծ սկսում են բահ ու քլունգ գնել, ի՞նչ փոխվեց. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 13-ին և դրան հաջորդող օրերին մի զանգված կար, որ ասում էր՝ չունենք կռվելու։

Շոկի մեջ ենք, ուշքի չենք գալիս․ երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Թե՛ հայրն ու մայրը, թե՛ մենք եւ մյուս հարազատները դեռ շոկի մեջ ենք։

Կրակային պատրաստություն, մարտավարություն ռազմամարզական ճամբարում․ 11-րդ դասարանցիները 10 օր իրենց կզգան բանակում

Երբ ճամբարը պարտադիր լինի սովորողների համար, նախատեսվում է, որ դրա յուրաքանչյուր գումարտակում և դիվիզիոնում կլինի 100 աշակերտ: Գումարտակն էլ իր հերթին կազմված կլինի 25-ական աշակերտով չորս վաշտից։

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

Պահեստազորից զինվորական պատրաստության զորակոչվածները քրեական պատասխանատվության կենթարկվեն պայմանագրային զինծառայողների հետ չներկայանալու կամ ծառայության վայրը առանց թույլտվության լքելու դեպքում։

Եթե ՌԴ-ն պարտվի Ուկրաինայում, հնարավոր է՝ հեռանա մեր տարածաշրջանից, սակայն մինչ գնալը կարող է «պայթեցնել» այն. քաղաքագետ

«Ներգաղթ է, իհարկե, նկատվում է հայերի՝ դեպի Հայաստան, և ոչ միայն հայերի, մինչև մոբիլիզացիան չավարտվի, այս հոսքը շարունակվելու է»,- նշում է նա:

Ամեն ինչ իր մասին է հիշեցնում, ինքը ուրիշ տեսակ տղա էր, իմ պուճուրը. եղբայրը՝ գերության մեջ զոհված Շավարշի մասին

Եղբոր մահվան մասին Արթուրը շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ առանց օգնության է մնացել, արնաքամ եղել:

Մայր Աթոռում կատարվել է մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայոց բանակի համար

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է մասնավոր աղոթք:

Եղբորս շիրիմին խոստացա, որ պետք է շարունակեմ իր փոխարեն ծառայությունը՝ կրեմ զինվորականի համազգեստ. Ալիսա Մելքոնյան

«Նրա շիրիմին խոստացա, որ ես պետք է շարունակեմ իր փոխարեն ծառայությունը, ես պիտի կրեմ զինվորականի համազգեստ»:

Ի՞նչ քայլեր եք արել Հայաստանի հաղթանակի համար. պատգամավորի հարցը՝ Փաշինյանին

Վերջինս կրկին հիշեցրեց՝ պատերազմից հետո է իմացել, որ բանակը զրահաբաճկոնի խնդիր է ունեցել:

Բացահայտվել է խարդախությամբ զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք

Վստահեցրել է, որ իր ծանոթ պաշտոնյաների հետ ունեցած կապերն օգտագործելով՝ կարող է վերջինիս որդուն որևէ կեղծ ախտորոշմամբ ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

ԱԺ-ում քննարկվել է կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում վերականգնելու նախագիծը

Առաջարկվում է կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի որակյալ թեկնածուական:

Պետք է մասնակցել. ինչ կտա Հայաստանին ՌԴ-ում անցկացվող «Արևելք 2022» զորավարժությանը ներգրավվածությունը

Ռազմագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ԽՍՀՄ տարիներից «արևելք, արևմուտք, հյուսիս» անուններն ունեցող զորավարժություններ անցկացրել է:

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ սահմանում կանգնած զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։

Անհանգստացած եմ դրույթներով, 4,5 ամսում չեն կարող տիրապետել ռազմական գիտելիքի. փորձագետը՝ ՊՆ-ի առաջարկած նախագծի մասին

Ռազմական փորձագետը նկատում է՝ այս երկու նախագծերով այլընտրանք չի առաջարկվում, ուղղակի հարուստներն արտոնություններ են ստանում:

Մի քանի ամսով պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետբյուջե 24 մլն դրամ գումար վճարելու պայմանով. ՊՆ-ն նոր նախագիծ է շրջանառել

Գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ:

44-օրյա պատերազմին բարձրաստիճան սպայի անգործության հետևանքով հակառակորդը հաջողություններ է գրանցել. նա կալանավորվել է

Նույն օրը որոշում է կայացվել Ս.Ա.-ին ձերբակալելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Իմ մեջքը պինդ է այսօր առավել՝ քան երբևէ, որովհետև այսուհետ նաև որդիս է հսկելու մեր ժողովրդի խաղաղ քունը. Արզաքանցյան

Մեջքս պինդ է այսօր առավել՝ քան երբևէ, այսուհետ նաև որդիս է հսկելու մեր ժողովրդի խաղաղ քունը. ծառայության է մեկնել Արզաքանցյանի որդին

Այնպես չէ, որ պետական դավաճանները միայն բանակի ներսից են. ովքեր են վաճառում պետությունը և ինչի համար

Լավ է, որ ԱԱԾ-ն բացահայտում է հանցագործությունները, սակայն հանրությունը սպասում է նման գործերի վերջաբանին:

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց. Սահակ Սահակյան

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց. նրանց կփոխարինեն պայմանագրայինները:

Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կհատկացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց, որ սպան բնակարանն այդ պահին ստանում է և կարող է օգտագործել ինչպես ցանկանա:

Մեզ հետաքրքրող ցանկացած տարածք կարող ենք նկարել. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ առաջին տիեզերական արբանյակի մասին

ՀԲԱՆԱԿրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ ՊՆ «Թեժ գիծ»:

Դժվարանում եմ ինքնասպանություն համարել. համայնքի ղեկավարը՝ երեկ մահացած զինվորի մասին

Արգիշտի Եղյանը Սիսիանի շրջանի Շաքի գյուղից էր, մեկ տարի 4 ամսվա զինծառայող: Ընտանիքի երրորդ ու կրտսեր զավակը:

Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։

Հայտնի են ամառային զորակոչի օրերը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց այն նախագծին, ըստ որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ և զորացրում է հայտարարվելու:

Մեկ նմուշ անցել է պետական փորձարկում. Զինված ուժերը առաջիկայում հայկական արտադրության ժամանակակից ԱԹՍ-ներ կունենա

Փակագծեր չբացելով՝ ԱԹՍ-ների ոլորտում մասնագիտացված ընկերության տնօրենը նշում է՝ մեկ նմուշ կա, որը անցել է պետական փորձարկումը:

Լայնածավալ բարեփոխումների նպատակն է ստեղծել արհեստավարժ բանակ. ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին օրերին բանակում արձանագրված միջադեպերին

Սուրեն Պապիկյանը նաև ծանոթացել է Ներքին Հանդում տիրող իրավիճակին:

Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի՝ դարձյալ հրազենային վիրավորումով. ՊՆ

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Ադրբեջանին ծառայող գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում չեն ստեղծվել, այլ վաղուց ու հասցրել խոր արմատներ գցել

Չախոյանը նկատել է՝ պարզ է, որ Ադրբեջանին ծառայող այդ գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում կամ գոնե վերջին երկու տարում չեն ստեղծվել, այլ ստեղծվել են վաղուց ու հասցրել խոր արմատներ գցել։

2021-ի ընթացքում ծառայության հետ կապված իրավիճակներում մահացել է 42 զինծառայող․ Արթուր Դավթյան (տեսանյութ)

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները:

Այս ընդդիմությունն անում է ամեն ինչ, որ իշխանությունը շատ սխալվի, իրենք էլ ասեն՝ տեսաք՝ ինչ վատն են. Էդմոն Մարուքյան

Պատասխանելով հարցին՝ 44-օրյա պատերազմից հետո բանակը սպառազինելու, ուժեղացնելու, թերությունները վերլուծելուն միտված քայլեր տեսնո՞ւմ է՝ Մարուքյանը ընդգծում է՝ չի տիրապետում գաղտնի տեղեկությունների:

Լրտեսական ցանցի բացահայտում ՀՀ-ում. ինչու պատերազմի օրերին վարչապետը պաշտոնից ազատեց Ռազմական հակահետախուզության պետին

Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմից ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ, ցույց կտա քննությունը:

«Արյան կանչը». ֆիլմ՝ պատերազմի, կյանքի շարունակության, հզոր կամքի, հայրենանվիրումի ու սիրո մասին (տեսանյութ)

Դիտելով նրանց որդիների լուսանկարներն ու տեսանյութերը՝ գաղափար է առաջացել այդ տեսանյութերի իրական պատմութունները վերափոխել, ցուցադրել գեղարվեստական ֆիլմի տեսքով:

Զորամասն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն, զինվորի գտնվելու վայրը հայտնի է. փոխնախարար

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի էին ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները:

ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Իջևանում միջոցառումների շարքը սկսվել է դեպի Ազատամարտիկների հրապարակ հանդիսավոր երթով (լուսանկարներ)

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Իջևանում հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ ազատամարտի զոհերի

Բանակի օրվան նվիրված միջոցառումները Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ծաղկեպսակի խոնարհմամբ (լուսանկարներ)

Համայնքապետարանից հայտնում են, որ այնուհետ Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել համաքաղաքային հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են նաեւ Վաղարշապատի թիվ N զորամասի զինծառայողները:

Դու պետք է ապրես․ «Բազկամարդ»՝ գիրք հայ անկոտրում սպայի ու մարտիկի՝ Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին

Գիրք գրելու ողջ ճանապարհը Դավիթն անցել է զարամանալու, ապշելու, Սարգսի ուժեղ կամքի, հետաքրքիր պատմությունների դրվագներով։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։

Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ

Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

Հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անդառնալի կորուստներից. օրվա մեկնարկը Գյումրիում տրվել է պանթեոնից

«Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու ու քաջ ենք լինելու։ Փառք մեր Հայոց բանակին»,- ասել է Շիրակի մարզպետը։

Ոչ կենացով, ոչ էլ «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից. Ռազմիկ Պետրոսյան

Պետք է վեր հառնենք, պատրաստվենք վճռորոշ ճակատամարտում հաղթանակի։ Դրանից մեկ բան է կախված լինելու՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար. Կամո Վարդանյան

Հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար:

Երախտագիտությունս եմ հայտնում զինվորի հետ ծառայություն իրականացնող ռազմաբժիշկներին, ռազմաբժշկական անձնակազմին. Ավանեսյան

Խոնարհվում եմ մեր զոհերի հիշատակի և որդեկորույս մայրերի առջև, երախտագիտությունս հայտնում զինվորի հետ ծառայող ռազմաբժիշկներին:

Եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին

Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին։

Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը․ Կարեն Ջալավյան

Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց։

«Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը

Երգը նվիրվում է 44-օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին:

Գլուխ խոնարհելով մեր նահատակների առաջ՝ նրանց հիշատակը վառ պահենք՝ ավելի ամուր բանակ կառուցելով․ Թորոսյան

Մեր բանակը փաստացի կազմավորվել է հենց ռազմական գործողությունների ժամանակ, այս 30 տարիների ընթացքում քիչ խաղաղ օրեր է ունեցել, իսկ վերջին 2 տարում ծանրագույն բեռ է տանում իր ուսերին։

Մեր բանակը վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը. Արթուր Դավթյան

Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:

Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հայկական բանակը 30 տարեկան է։ Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ:

Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել․ քաղաքապետ

Վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները

Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և Կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականից ՀՀ կառավարությունն սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ:

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը․ Արմեն Սարգսյան

Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են:

Պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ և բանակի առողջացմամբ․ Արարատ Միրզոյան

Մենք պարտավոր ենք 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո դասեր քաղել:

Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է

Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:

Իջևանում հիշատակի և խոնարհումի երթ կանցկացվի

Երթը կմեկնարկի Սահմանադրության հրապարակից` ժամը 11:00-ին:

Զինծառայողների և զոհվածների հարազատների համար բաց դռների օր Գյումրու ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում

Միջոցառումներ են նախատեսվում Շիրակի մարզի տարբեր համայնքներում և Գյումրիում:

«Փառքի անկյուններ» Շիրակի մարզի դպրոցներում

«Փառքի անկյուններ»-ից զատ դպրոցների բակերում ու դպրոցամերձ տարածքներում գարնանը կհիմնվեն «Հավերժության պուրակ»-ներ՝ խորհրդանշական 44 ծառերով։

Բանակի օրվա առթիվ կատարվել է Հանրապետական մաղթանք (լուսանկարներ)

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

ՀՀ զինված ուժերը համալրվել է նոր ուղղաթիռներով. ՊՆ (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Մարզպետը համայնքների ղեկավարներին խնդրել է ուղարկել իրենց համայնքներում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցը:

Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել վանաձորցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը

«Սիրելի՛ նորակոչիկներ, ձեր ծառայության ընթացքում հնչած բոլոր կրակոցները թող լինեն միայն ու միայն ուսումնական նշանակության»,-ասել է Արամ Խաչատրյանը։

Հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել. պայմանական հակառակորդի են հայտնաբերել

Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաները հափշտակել են զինվորական նշանակության նոր վրանները, երկուսն էլ կալանավորված են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարույթան և ԶՈՒ բարձրաստիճան սպաների կալանավորվելու մասին:

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Կինը նկատում է, որ այժմ չի պատկերացնում իր կյանքը՝ բանակից դուրս:

Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար

ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Հերոս, որը մինչև վերջ պահեց իր դիրքը. Գուրգեն Սարգսյան (տեսանյութ)

«Զինուժ Մեդիան» այցելել է Գյումրի, զրուցել Գուրգենի ծնողների, ընկերների հետ, ներկայացրել դեպքի մանրամասները:

70 ադրբեջանցի զինծառայողի և մի քանի զինտեխնիկա են ոչնչացրել. մարտերի մասին պատմում են հրետանավորները (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը դիպուկ կրակով պատասխան են տվել, ոչնչացրել հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, տեխնիկա:

Ցանկացած պահի կարող է մարդու կողմից չվերահսկվող տվյալների արտահոսք լինել. Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուքի» խափանման մասին

Կամայական նման դեպքում արտահոսքը կարող է անցանկալի մեծ ազդեցություն ունենալ:

Հանրությունը տեսել է գեներալների դղյակները, որոնք «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ. Բաբաջանյան

Իրականում «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ:

«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Մեկնել էր Լեհաստան, ապա՝ 2009 թվականին վերադարձել հայրենիք, որպեսզի ժամկետային ծառայություն անցնի Հայոց բանակում։

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ