Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի հետևանքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ուղերձում ասված է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։

Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։

Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

«Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1109 դիտում

ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը կշարունակեն Արաբկիրում

Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը