Դժվարանում եմ ինքնասպանություն համարել. համայնքի ղեկավարը՝ երեկ մահացած զինվորի մասին

Երեկ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արգիշտի Եղյանի մահը եղել է ինքնասպանություն:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Վերջինս մայիսի 11-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, դիտորդի իր պարտականությունները ստանձնելուց հետո՝ ժամը 10:15-ին, իրեն ամրացված ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):

Արգիշտի Եղյանը Սիսիանի շրջանի Շաքի գյուղից էր, մեկ տարի 4 ամսվա զինծառայող: Ընտանիքի երրորդ ու կրտսեր զավակը:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Շաքի գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ հայրը խոսել է տղայի հետ, որդին բարձր տրամադրություն է ունեցել:

«Այդ օրը սովորականից 10 րոպե շատ են զրուցել: Ծառայությունից չի դժգոհել, եղել է բարձր տրամադրությամբ: Երկու քույր ունի, մեկը Երևանում է ամուսնացած, մյուսը՝ Մոսկվայում»,- ասաց նա:

Մանուչարյանի խոսքով՝ Արգիշտին միշտ առանձնացել է իր համեստ և դաստիրակված վարքով, եղել է ամաչկոտ և չի սիրել վեճեր:

«Սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Բացառիկ ընդունակությունների տեր մարդ էր ու իր գիտելիքների շնորհիվ ուսման համար գնաց ԱՄՆ մեկ տարով: Կորոնավիրուսի հետևանքով 10 ամիս մնաց ու հետ վերադարձավ, զորակոչվեց բանակ»,- նշեց համայնքապետը:

Համայնքի ղեկավարը դեպքը ինքնասպանություն դժվարանում է որակել. «Եթե ինքնասպանություն լիներ, շուտ կդիմեր այդ քայլին, քանի որ արդեն հաղթահարել էր ծառայության ժամանակ բոլոր դժվարությունները: 1 տարի ու 4 ամսվա զինծառայողը ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2036 դիտում

Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ

Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը

Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ

Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար

Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ

ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր

Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ

Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին

Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին

TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին

Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին

7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից

Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ

Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար

Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ

Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն

Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը

Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին

Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ