Երևան
12 °C
«6-7 տարեկան էի, պապան ընկերների հետ շինարարություն կեներ: Էդ տեսարանը, որ տեսել եմ, եկել նկարել եմ, ու պապան տեսել է, որ Աստված տաղանդ է տվել ընձի»:
Միայն Գյումրուն հատուկ ձնաբքում և ձյան հաստ շերտի տակ գրեթե ծածկված Սավոյան փողոցի տնակներից մեկում ենք: Ներսում տաք է, երկաթե վառարանում փայտն ու ածուխն իրենց գործն անում են: Այրվող փայտի ձայնից զատ, սենյակում շշուկ անգամ չկա՝ անկախ այն հանգամանքից, որ այս տնակի բնակիչներից միայն 9-ը երեխաներ են:
«Հայկական ժամանակ»-ը գյումրեցի նկարիչ 18-ամյա Հոբ Ղազարյանի հյուրն է:


Այսօր արդեն Հոբը չի էլ հիշում՝ առաջին մատիտանկարն ի՞նչ է արել: Փոխարենը լավ հիշում է, թե ինչպես հայրն սկսեց նկարչական խմբակ որոնել, որ և՛ տանը մոտ լիներ, և՛ գիտելիք տար: Մինչ հայրը որոնումների մեջ էր, Հոբը մեքենաներ էր նկարում՝ մեկը մեկից իրական, լուսանկարից գրեթե չտարբերվող: Սիրում էր:
Փնտրտուքը երկարեց, սակայն հաջող ավարտ ունեցավ: Հենց Սավոյանում Հոբը հաճախեց գեղանկարիչ Սամվել Գալստյանի արվեստանոց՝ մասնավոր դասերի:


«Այ, էդ ժամանակ արդեն սկսեցի լուրջ գործեր նկարել, էլ ավտո չէի նկարե: Հիմնականում ջրաներկ կենեմ ու կսիրեմ ռեալիստական նկարներ, կոմպոզիցիաներ: Աբստրակտ բաներ չեմ սիրե: Իրականությունն ինչ կտեսնինք, ինչ կապրինք, դա է»,- ասում է Հոբն ու մի քանի նկար ցույց տալիս: Դրանք տնակի պատերն են զարդարում այնքան ժամանակ, քանի դեռ գնորդը չի հայտնվել:
Բոլոր նկարներն արված են ջրաներկով և առաջին հայացքից լուսանկարի տպավորություն են թողնում: Լույսը, գույնը, անգամ շունչն ու ձայնը փոխանցելու աստիճան բնական են: «Աստծու տված շնորհն ու վարպետիս փոխանցած գիտելիքները կուտան էդ բնականությունը»,- ընդգծում է պատանին:


Առաջին անգամ Գյումրիում հանրությանը 2000-ականների սկզբին է ներկայացել Հոբը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի «Տաղանդները դոմիկներում» ծրագրի միջոցով: Մեկ անհատական ցուցահանդես-վաճառք էլ ունեցել է Երևանում՝ բարեգործ Թերեզա Մխիթարյանի աջակցությամբ:
Հաջողությունների այս շղթայում նաև տեղին է նշել, որ Հոբին այսօր շատերն են ճանաչում՝ շնորհիվ իր անբացատրելի իրական ստեղծագործությունների: Տղան հաճախ վրձնում է իր թաղամասի ծուռումուռ փողոցները՝ ցեխոտ, ձյունոտ, ամառային փոշով պատված ու ձնհալի հետ միաձույլ: Նրա աշխատանքները գնում են հիմնականում արտերկրի բնակիչները:
«Առաջին նկարը բարեգործ Հերման Հինթիրյանի նկարն է, որ վաճառել եմ, ինքն է առել: Կնկարեմ, հետո մարդիկ, ըստ ցանկության, կառնին: Ես չեմ սիրե պատվերներ, կնկարեմ էն, ինչ գուզեմ, հետո արդեն իրենք որը ցանկացան, կառնին: Բայց Գյումրիում չեմ վաճառում, գնորդ չկա: Հիմնականում արտասահմանցիներն են գնում: Իրենք էլ ուրախ նկարներ կսիրեն, էս իմ ցեխոտ փողոցներս, մռայլ նկարներս մարդիկ չեն առնի»,- ասում է տղան:



Ինչո՞ւ դպրոցն ավարտելուց հետո չշարունակեց Հոբը մասնագիտական կրթությունը՝ եթե ոչ մայրաքաղաքում, ապա Գյումրու գեղարվեստի ակադեմիայում: Առաջին հայացքից պարզ թվացող հարցը օդում կախվեց մեծ հարցականի նման:
«Չեմ ուզեցել ընդունվել»,- միտքը կարճ, բայց անհանգիստ հայացքով ու հուզված ձևակերպում է Հոբը:

Որդուն օգնության հասած հայրը՝ Վրեժը, շարունակում է, թե հատկապես ի՞նչ խնդիր կա, և ինչո՞ւ Հոբը չի կարողացել բուհ ընդունվելու առաջին քայլն անել: «Մենք իմացանք, որ մերկ կին բդի նկարե, որը մեր հավատքին, սրբությանն ու խղճմտանքին դեմ է, դրա համար հրաժարվեցինք գնալուց, քննություն հանձնելուց»,- մանրամասնեց Վրեժը:
Հոր հետ Հոբը համաձայն է: Իր գաղափարին ու մտածելակերպին դեմ է համարում մերկ կին նկարելը: Ընտանիքը Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևորդ է:
Բայց բուհ չընդունվելն այս պահին Ղազարյանների ընտանիքի առաջնային խնդիրը չէ: Մի քանի օրից Հոբը զորակոչվում է, մեկնելու է ծառայության: Բանակի մասին խոսելիս մեր զրույցին հետևող երեխաներն ու մեծահասակները լարվում են: Զգալի է, որ անընդհատ քննարկվող ու լուրջ մտահոգության թեմա է:
«Ես Հոբիս առաջարկեցի այլընտրանքային ծառայությունն ընտրել, հրաժարվեց: Սովետական միության ժամանակ, նախքան էս հավատքս, ես ծառայել եմ, բայց եթե էն ժամանակ ես հավատքի լինեի, հաստատ Սովետական միությունում խնդիրներ կունենայի: Էլ հմի չեմ էլ պատկերացնե, թե Հոբս ի՞նչ ձևով է ծառայելու, ո՞նց է կարգավորվելու էս ամեն ինչը»,- ոչ այն է հարցնում, ոչ այն է մտահոգվում է Վրեժը:

Ինչո՞ւ չընտրել այլընտրանքային ծառայությունն ու գիտակցաբար գնալ սպասվելիք խնդիրներին ընդառաջ. Հոբը չունի հստակ պատասխան: Խոր հայացքում անորոշություն է: Շատ լավ է պատկերացնում, թե ինչերի միջով է անցնելու, բայց վստահ որոշել է՝ ոչ մի այլընտրանքային ծառայություն:
Ասում է՝ մարդու գրած օրենքները՝ զենք բռնելն ու երդվելը, դեմ են Աստծո պատվիրաններին: «Աստված կըսե՝ մի սպանիր ու կըսե՝ մի երդվիր, ձեր «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Իսկ մարդկանց օրենքներում ամեն բան հակառակն է: Ես չեմ երդվի, ես կխոստանամ, իմ հայրենիքիս էլ կծառայեմ, ընկերներիս էլ հավատարիմ կեղնիմ, իմ երդումը իմ խոստումն է: Բայց էս պահին ոչ մի բան ասել չեմ կարող, ես չիդեմ՝ ինչ իրավիճակներում կլինեմ: Դիրքեր էլ կերթամ, ընկերներիս էլ մենակ չեմ թողնի, բայց զենք ձեռքս չեմ վերցնե, ես մարդ չեմ սպանե»,- դանդաղ արտաբերում է պատանին:

Ծանր խոսակցությունն ընդհատում է 19 օրական Դանիելը: Սկսում է լացել, տանը բոլորը միանգամից աշխուժանում են, խմբվում փոքրիկի շուրջ:
Որտե՞ղ է իրեն տեսնում տղան, որտե՞ղ կցանկանար ապրել ու ստեղծագործել, Հոբն արձագանքում է. «Հմի քանի դեռ բանակն է առաջինը, դա արդեն հետոյի հարց է: Ով գիտե, թե կյանքս ի՞նչ ձևով կդասավորվի: Ես հեչ բան չեմ կարող ասեմ, բայց երևի թե Գյումրիում մնամ, ստեղ ապրիմ: Իմ մանկության փողոցներն են, մեր մայլեքն ու հարևանները, ընկերներս են էս թաղում»:
Այս պահին դեռ չի իմանում, թե ի՞նչ կտա ծառայությունն իրեն, նշում է՝ հնարավոր է բան վերցնե ու չտա, ամեն բան էլ հնարավոր է: «Կարևորը խաղաղություն էղնի, ես պատրաստ եմ գնալու»,- շեշտում է նա:
Հոբին Ղազարյանները ծառայության կճանապարհեն հունվարի 25-ին: Հաջորդիվ հայրը ձեռնամուխ կլինի տղայի համար փոքրիկ արվեստանոցի կառուցման աշխատանքին: Ասում է՝ տնակի քարապատված հատվածում երկրորդ հարկ կավելացնի, ու ամեն բան լավ կլինի: Հոբն էլ դեմ չէ, որ առանձնանալու իր տարածքն ունենա: Հիմա ստեղծագործում է հյուրասենյակում, որտեղ բոլորն են՝ ծնողները, տատիկը, 3 քույրերն ու 5 եղբայրները:
Իսկ վերջում՝ հրաժեշտ տալիս, նաև այս նկարի պատմությունն են հիշում:

Հոբը սա նկարել է տարիներ առաջ, երբ և՛ ինքն է փոքր եղել, և՛ տնակը: Նկարել է հենց տնակի պատին: Վերանորոգման ժամանակ, երբ տնակն ընդլայնել են, պատը ձևափոխելու անհրաժեշտություն է առաջացել, նկարը պատի մի հատվածի հետ կտրել, բերել այլ մասում են ամրացրել:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT