Երևան
12 °C
«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հավելեց, որ դրա մասին մշտապես հայտարարել են՝ հաշվի առնելով նաև հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը:
«Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին թշնամու կուտակումներին, այս պահին կուտակումներ արձանագրված չեն, բայց սա չի ենթադրում, որ մեր աչալրջությունը պիտի պակասեցնենք: Քանի որ խոսում ենք՝ պատրա՞ստ ենք, թե՞ չէ, չստացվի այնպես, որ մենք պատերազմի մասին ենք խոսում կամ պատրաստվում ենք պատերազմի: Մենք չենք շեղվում մեր խաղաղության օրակարգից, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»,- շեշտեց Պապիկյանը՝ հավելելով, որ պատրաստ են ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը:
Անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ վարչապետի 5-րդ շարասյան պատճառով պատերազմում պարտվելու հայտարարություններին՝ նա ասաց, որ ամենօրյա դեզիմֆորմացիան է եղել սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնց հրապարակումը եղել է հօգուտ թշնամու:
«Օրինակ՝ երեկ հայտարարություն եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում է: Ո՞րն է սրա նպատակը, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում՝ կապ չունի՝ որ երկրից: Կապ չունի՝ 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ, սովորական քաղաքացինե՞ր են, գո՞ւցե լրագրող են: Ամեն դեպքում, դրա հետ կապված տեղի են ունենում նախաքննական և քննչական գործողությունների փուլ: Երբ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կդառնա, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը»,- նկատեց Պապիկյանը:
Դիտարկմանը՝ մեր բանակի թույլ կողմերը ներկայացելով՝ զինվորների ոգին ենք կոտրում, նախարարն արձագանքեց. «Համաձայն չեմ, որ մեր մեջ առկա արատներն ու բացերը բարձրաձայնելը մեզ թուլացնում է: Ընդհակառակը, մենք պիտի իմանանք՝ ինչ խնդիրներ ունենանք, այդ խնդիրները արմատախիլ անենք ու շարժվենք առաջ: Ինչ վերաբերում է ոգուն ու տրամադրվածությանը, այստեղ մեծ դեր ունի հասարակությունը. բանակը հասարակության մի մասն է»:
Նրա խոսքով՝ մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում են դրանով:
Խոսելով բանակում բարեփոխումների մասին՝ վերջինս ընդգծեց, որ խոսքը վերաբերում է պայմանագրայինների շարքերը համալրելուն, բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն:
«Վառ օրինակը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է, որի հարյուրավոր շահառուներ ունենք հիմա: Խոսքը վերաբերում է սպայակազմի համալրմանը: Մենք հիմա լուրջ աշխատանքներ ենք տանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Ռազմաավիացիոն համալսարանի շարքերը համալրելու ուղղությամբ: Դրա շրջանակներում սոցիալական խնդիրներ ենք կարգավորում սպաների համար, այդ թվում՝ նաև սեփական տանիքի խնդիր ենք լուծում: Առաջիկայում ևս օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ ԱԺ-ում կզեկուցվի: Հսկայական գործ է արվում, ամենակարևորՆ ատեստավորում է, որը ենթադրելու է, որ ատեստավորված պայմանագրայինները և սպաները ստանալու են բավականին բարձր աշխատավարձ: Պայմանագրայինների դեպքում՝ կրկնակի, երբեմն նաև՝ եռակի, սպաների դեպքում աշխատավարձը կբարձրական 80-100 տոկոսով՝ ատեստավորվելու դեպքում»,- նշեց նա:
Պաշտպանության նախարարը, անդրադառնալով մամուլում իր բնակարանի ձեռք բերման և գնի հետ կապված քննարկումներին՝ ասաց, որ պատրաստ է հայտարարագրով ներկայացնել, թե որտեղից իրեն այդքան գումար, որ բանկից է վերցրել վարկը, որքան կանխավճար է վճարել, այդքան աշխատավարձ ստանո՞ւմ է, թե՞ ոչ, ունեցե՞լ է իր հաշվի վրա այդքան գումար, թե՞ ոչ:
Վերջինս խոսեց նաև մամուլում իր հրաժարականի մասին լուրերի մասին:
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ և իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել: Շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT