Նախատեսվում է 2023-ին ավարտել Հայաստանի առաջին ԱԹՍ օդանավակայանի կառուցումը․ կփորձարկվեն տարբեր անօդաչու թռչող սարքեր

2021 թվականի հուլիսի 12-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայաստանում անօդաչու թռչող սարքերի օդանավակայան կառուցելու համար գումար էր հավաքվում։ Անհրաժեշտ գումարի չափն էր 110 հազար 286 դոլար։ Օդանավակայանը կառուցվելու է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում: Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիականների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական» և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամները: Նախատեսվում էր, որ նոյեմբերի կեսերին այն արդեն պատրաստ կլինի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանը մանրամասնում է՝ այս ամիսների ընթացքում որոշվել է փոխել օդանավակայանի համար նախատեսված մակերեսը, և վերջնական արդյունքը կլինի 2023 թվականի ամռանը։ Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Վարդանյան, ի՞նչ ընթացքի մեջ է օդանավակայանի կառուցումը, ո՞ր փուլում է:

- Շենքի նախնական նախագիծը 800 մետր քառակուսի էր, սակայն այս տարվա անցկացրած ԱԹՍ առցանց ձևաչափով դասընթացներից հետո, որտեղ մասնակիցների քանակը 500-ից ավելի էր, որոշվեց մակերեսը ավելացնել։ Այժմ այն ունի 1490 քառակուսի մետր մակերես։ Ժամանակ պահանջվեց հողի նշանակությունը փոխելու համար։ Տարածքը պետք է դառնար հասարակական կառուցապատման համար։ Դիմեցինք Կառավարություն, ստացանք դրական աջակցություն։ Հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են, շուտով կավարտենք առաջին հարկի կառուցումը։

Նախատեսում ենք, որ մինչև «ՀԱՎՔ 2023»-ը աշխատանքները կավարտվեն։ Շենքի նախագծի մակերեսի մեծացման և դրամի արժևորման հետևանքով ունենք ֆինանսական խնդիրներ։ Հուսանք՝ կկարողանանք ներգրավել տարբեր կազմակերպությունների մեզ աջակցելու գործում և այս ծրագիրը ավարտին հասցնել։ Վստահ ենք, որ կենտրոնը կենսական նշանակություն կունենա ոլորտի զարգացման և ազգային անվտանգության ամրապնդման համար։

- Այս հարցով պետական մակարդակով համագործակցություն կամ աջակցություն ունե՞ք։

- Ֆինանսական առումով՝ ոչ։ Աջակցություն, ցավոք, չենք ստացել։ Իհարկե, շնորհակալ ենք Լոռու մարզպետարանին, շատ հարցերում աջակցելու, օգնելու համար։ Ինչպես նախորդ տարի, «ՀԱՎՔ 2022»-ի աջակիցներից էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս տարվա ԱԹՍ-ի մրցույթը աննախադեպ էր թե՛ մասնակից թիմերի քանակով, թե՛ որակով։ Մենք ստիպված եղանք կազմակերպել նախամրցույթային փուլեր մարզերում, քանի որ պիտի տեղավորվեինք 2 օրվա մեջ և օրը 35 թռիչք կատարել։ Նույնիսկ այս իրավիճակում ստիպված եղանք մեկ օր շուտ սկսել, որպեսզի լիարժեք անցկացնենք մրցույթը։

Ունեցանք այլ գործընկերների աջակցություն՝ «Արարատբանկ»-ի, «Ինստիգեյթ դիզայն»-ի, «Բուտեխ»-ի, որոնք, բացի ֆինանսական աջակցությունից, մեր կողքին էին մրցույթի ողջ ընթացքում։ Մրցույթի բուն նպատակն էր արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացումը ԱԹՍ սարքերի միջոցով, որպեսզի հետագայում՝ նման իրավիճակներում, հնարավոր լինի օգտագործել անօդաչու թռչող սարքեր։

Մեզ համար կարևոր է, որ այս առումով ունենանք Կրթության, Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունների աջակցությունը։ Նրանց ներդրումը ևս դրական արդյունք կապահովի։

- Ինչպե՞ս է ընտրվել օդանավակայանի կառուցման վայրը: Լեռնապատ համայնքը որքանո՞վ է նպաստավոր շենքի կառուցման համար։

- «Կարեն Վարդանյանի» հիմնադրամը ստեղծվել է տարածաշրջանային զարգացման կրթական ծրագրեր իրականացնելու, ապակենտրոնացված տեխնոլոգիական կրթությունը խթանելու և հայրենասեր սերունդ դաստիարակելու նպատակով։ Այդ համատեքստում որոշել ենք Վանաձորում ստեղծել ԱԹՍ կենտրոն, բացի այդ, անհրաժեշտ էր նաև օդանավակայան։ Ամենահարմար կետը լանդշաֆտային ընդհանուր տարածքով հարմար էր Լեռնապատը, որը Վանաձորի կենտրոնից 15 կմ է հեռու, իսկ Սպիտակից՝ 12։ Կառուցման համար կարևոր նախապայմաններից էին նաև գյուղի ճանապարհները․ Լեռնապատը ասֆալտապատ է, և հեշտությամբ հնարավոր է հասնել քաղաք, ինչպես նաև հեշտ կլինի մասնակիցներին ուղեկցել օդանավակայան։

- Ո՞րն է այս օդանավակայանի կառուցման հիմնական նպատակը: Հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում՝ որքա՞ն կարևորություն ունեն նման կենտրոնների առկայությունը ՀՀ-ում։

- 2020 թվականի պատերազմից հետո շատ կարևոր է, որ մենք պատրաստենք անօդաչու սարքեր վարողների։ Այսինքն՝ զորակոչի ենթակա երեխաները մինչև բանակ գնալը կկարողանան սովորել, թե ինչպես կառավարել ԱԹՍ-ը: Նախատեսում ենք տարեկան 500-700 ԱԹՍ վարող զորակոչի ենթակա տղաներ ունենալ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ որակի ԱԹՍ վարողներ են անհրաժեշտ մեր բանակին, և, ըստ դրա, կրթենք մեր երեխաներին։ Այդ պատվերը պետք է իջեցնի պաշտպանության նախարարությունը։ Սեպտեմբերի պատերազմը ցույց տվեց, որ մեզ օդի ու ջրի պես պետք են այդ երեխաները, որոնք իրենց գիտելիքը կարող են օգտագործել մեր երկիրը պաշտպանելու համար։

Օդանավակայան կարող են գալ ոչ միայն երեխաները, փորձարկել տարբեր ԱԹՍ-ներ, այլ նաև մասնագիտացված կենտրոնները։ Մասնակիցների համար լինելու է նաև գիշերելու հնարավորություն։ Այս ամենը նրանց տրվելու է անվճար։ Ամռանը կկարողանանք ճամբարներ կազմակերպել, որտեղ լավագույն ուսանողները կմասնակցեն ճամբարին և ցույց կտան իրենց ձեռքբերումները։

- Նրանք ի՞նչ տեսակի ԱԹՍ-ների պատրաստման մեջ պետք է հմտանան։

- Մենք ունենք 120 մետր երկարություն ունեցող թռիչքուղի, ուստի մեզ մոտ կարող ենք փորձարկել թե՛ թևավոր, թե՛ պտուտակավոր ԱԹՍ-ներ։ Երեխաների մոդելավորած սարքերն ու առաջարկած լուծումները կարող են արտակարգ իրավիճակներում փրկություն դառնալ․ գտնել կորած մարդուն, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել դժվար հասանելի տարածքներ կամ մարել հրդեհ այն տարածքներում, ուր մարդը չի կարող գնալ: Այս տարի դպրոցական երեխաներն էլ զարմացրին իրենց աշխատանքով. նրանք բարձր ցուցանիշներ արձանագրեցին։

- Զինված ուժերի հետ կա՞ համագործակցություն։

- Մրցումներին ներկա են լինում նախարարության ներկայացուցիչներ, վարչության, բաժնի պետեր, բայց դեռ համագործակցություն չի եղել։ ՊՆ աջակցությունը մեզ համար նույնպես կարևոր է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9219 դիտում

Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ

Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն

Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր

Գարեգինի շրջապատում «լևի» գնալը կարծես նորմալ է. թող ասեն՝ Կտրիճը ամուսնացա՞ծ է, թե՞ էն բանից է

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը

ԳԴՀ նախագահի հետ քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմերով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՔՊ արտաքին կապերի պատասխանատու

Կան հրատապ խնդիրներ, որոնց լուծումը կենսական անհրաժեշտություն է. նախագահն ընդունել է Արամազդ Ղալամքարյանին

Իշխան Սաղաթելյանը հարցաքննվել է

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Ներկայացվել է COP17-ի պաշտոնական տարբերանշանը՝ Երևանյան կապտաթիթեռ

WhatsApp-ում կեղծ հաշիվ է բացվել Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով. նախարարը խնդրում է ուշադիր լինել

«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ

ՀՀ նախագահը ընդունել է Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին

Կոտայքի մարզում կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը. ՄԻՊ

Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 9-ին

Ո՞ւր է ժողովուրդը. Կտրիճ Ներսիսյան, դու ժողովուրդ չունես, 5-6 հոգի ունես Գերմանիայում. Հարությունյան

Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ համաճարակային վիճակի մասին

Կապան և Ջերմուկ համայնքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ են բացվել

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս հեռու է և անորոշ. Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է. Ղևոնդյան

Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները կաթողիկոսի օրհնությամբ եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ․ ՍԴՀԿ

Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման օրն է. հայ և եզդի ժողովուրդները այս առումով նման են. Բաքոյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել աշխատանքներին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է պահեստազորայինների զինվորական հավաքների մասին. ում մասին է խոսքը և ինչու

Ֆլորիդայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բանուկ մայրուղու վրա և բախվել Toyota Camry-ին. տեսանյութ

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Լուսանկարներ ՀՀ վարչապետի Գերմանիա այցի մեկնարկից

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Այսուհետև կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Գալյանը մանրամասնել է

Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

Իտալական La Stampa պարբերականը Երևանի մասին հոդված է հրապարակել

Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին

Բայդենն Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար, իսկ գիտե՞ք՝ ես նրանց ինչ տվեցի՝ ոչինչ. Թրամփ