Երևան
12 °C
Եվրոպական տարբեր երկրներից և կամավորական աշխատանքի ամենատարբեր ծրագրերով Գյումրիում գտնվող օտարազգիները չեն շտապում վերադառնալ իրենց բնակության վայրեր։
Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխանության և սահմանների նկատմամբ շատերին փոքր-ինչ անհանգստացրել, սակայն չի վախեցրել։
Նիլս Ֆրեդրիխը Գերմանիայից է եկել Գյումրի, 19 տարեկան է, ավագ դպրոցն ավարտել ու որոշել է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակներում 1 տարի կամավորական աշխատանք կատարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում և «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում։

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման լուրը գերմանացի Նիլսը Վրաստանում է լսել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երիտասարդն ասում է՝ հենց այդ օրն էր ժամանել Ֆրանկֆուրտից։
«Երբ իրավիճակը սրվեց, ես Վրաստանում մասնակցում էի իմ ժամանման դասընթացին, ծանոթանում, թե որտեղ և ուր եմ գնալու։ Կային նաև կամավորներ, որոնք նույն ծրագրով էին եկել Գերմանիայից, բայց այդ պահին Դիլիջանում էին նույն դասընթացին մասնակցում։
Բոլորս մի պահ լարվեցինք, անհանգստացանք, ու քննարկման առարկա դարձավ ստեղծված իրավիճակը։ Բայց անմիջապես հետներս կապ հաստատեց մեզ Հայաստան ուղարկող կազմակերպությունը, ու պարբերաբար ծանոթանում էինք տեղի ունեցող իրադարձություններին։ Հենց առաջին պահը անցավ՝ հանդարտվեցինք»,- անկեղծանում է Նիլսը։
Նիլսին ու Գերմանիայից Հայաստան եկած կամավորներին այնուհետև Գերմանիայի դեսպանատունն է նամակ գրել, զգուշացրել Հայաստանի՝ որոշ վտանգավոր համարվող շրջաններ չայցելելու մասին։
«Ես ինքս չեմ ուզում չեղարկել ծրագիրս, ուզում եմ մնալ Հայաստանում, նույնն էլ՝ Դիլիջանում գտնվող մյուս կամավորները։ Բոլորս էլ ուզում ենք շարունակել ծրագիրը՝ ինչքան որ հնարավոր կլինի»,- ասում է նա:

Տղան Հայաստանից հեռանալ չի շտապում. անկախ սահմանային լարվածությունից՝ մեր երկիրը գերմանացի երիտասարդի համար ապահով վայր է։ Վստահում են և՛ իրենց Հայաստան ուղարկող, և՛ Գյումրիում հյուրընկալած կազմակերպություններին։
19-ամյա Նիլսին Հայաստանում հատկապես տպավորել է բանակ ունենալու գաղափարն ու զինվորական ծառայության նկատմամբ հայերի ունեցած վերաբերմունքն առհասարակ: Գերմանիայում չկա պարտադիր զինվորական ծառայություն, դրա համար էլ ասել չի կարող, թե ինչ վերաբերմունք ունի բանակի և անհրաժեշտության դեպքում՝ նաև իր ծառայելու մասին։
«Մենք էլ ենք ծառայում մեր հայրենիքին, բայց այդ ծառայությունը շատ տարբեր է այն ամենից, ինչը տեսնում եմ Հայաստանում։ Մենք ծառայում ենք մեր երկրին, օրինակ, կամավորական աշխատանքների միջոցով կամ մեկ այլ ձեռնարկ իրականացնելով։ Դա էլ ծառայության ձև է, և ես ինձ հայրենիքիս նվիրված քաղաքացի եմ համարում»,- նշում է Ֆրեդրիխը։
Ադրբեջանական ագրեսիան նաև Իսպանիայից Գյումրի ժամանած և Գյումրու ԵՆԿ-ում կամավորական աշխատանքներ իրականացնող Ալբային է սկզբում փոքր-ինչ մտահոգել։

Ալբա Իգլեսիասը Հայաստանում է Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի «Մարդասիրական կամավորություն» ծրագրի շրջանակներում:
Առողջապահության ոլորտի մասնագետ է, մինչև նոյեմբեր ամիսը կամավորական աշխատանք է իրականացնելու և իր փորձագիտական ներդրումն է ունենալու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում և Գյումրիում ու Սպիտակում հիմնված բաց երիտասարդական կենտրոններում՝ իրականացնելով տարբեր վերապատրաստումներ և աշխատարաններ։
«Մենք Հայաստանում չունենք դեսպանատուն, սակայն կա հյուպատոսարան։ Նրանցից սեպտեմբերի պատերազմական օրերին նամակ չեմ ստացել, սակայն զգուշացնող նամակ է ուղարկել այն կազմակերպությունը, որն ինձ ուղարկել է Հայաստան։ Այդ նամակով զգուշացնում են չգնալ Հայաստանի հարավային և արևելյան հատվածներ։ Այլ բան չի ասվում»,- ասում է իսպանուհին ու վստահեցնում՝ այս պահին անհանգիստ չէ։
«Նամակը, ճիշտ է, ստացել եմ, բայց, ես ինքս չեմ մտածում ծրագիրը չեղարկելու և վերադառնալու մասին։ Հայաստանը հիմնականում ապահով ու անվտանգ երկիր եմ համարում։ Գյումրիում եմ ապրում, և Գյումրին ևս ինձ համար բավական ապահով տարածք է։ Այնպես որ, տեղում եմ՝ իմ աշխատանքով զբաղված»,- ժպտալով նշում է Իգլեսիասը։

Սլովակիայից Գյումրի եկած Ադրիանային ևս իր անվտանգության առումով չի մտահոգել սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։
Երկու ամիս առաջ է Ադրիանա Չիգաշովան եկել Գյումրի, հարմարվել ու շատ է սիրում քաղաքը։ Մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ երբ իրեն Հայաստան ուղարկած կազմակերպությունից զգուշացնող նամակ է ստացել Հայաստանի արևելյան և հարավային շրջաններ չայցելելու մասին, չի էլ անհանգստացել։ Հիմա էլ չի մտածում, որ իրեն կամ երկրին որևէ վտանգ կարող է սպառնալ։

Ադրիանան իր կամավորական աշխատանքը կրկին Գյումրիում է իրականացնում։ Նա էլ մյուս կամավորների նման քաղաքը ապահով տարածք ու անվտանգ միջավայր է համարում։ Ասում է՝ մինչև ծայրահեղ վիճակ չլինի, այստեղից չի հեռանա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT