Երևան
12 °C
Ռեժիսոր Արմեն Դալլաքյանն Արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարել: Այն իրական փաստերի հիման վրա է, կոչվում է «Արյան կանչը»: Աշխատանքներն սկսել են 2020 թվականի օգոստոսից, փետրվարի 10-ին կլինի պրեմիերան:
Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան այս ֆիլմը ստեղծելը՝ Ապրիլյան պատերազմում նահատակված տղաներին նվիրված ներկայացում է բեմադրել, որը կոչել է «Ախպերս ու ես»: Ներկայացմանը հրավիրել է պատերազմում զոհվածների ծնողներին: Հետագա շփումների ժամանակ դիտելով նրանց որդիների լուսանկարներն ու տեսանյութերը՝ գաղափար է առաջացել այդ տեսանյութերի իրական պատմությունները վերափոխել, ցուցադրել գեղարվեստական ֆիլմի տեսքով:
Թե ինչո՞ւ է ֆիլմն անվանել «Արյան կանչը», ռեժիսորն ասաց. «Պատմությունից, դարավոր պայքարից ու մեր պապերի թափած արյան հետքերն անջնջելի են, այդ հողը, մեր պապերի արյունը մեզ կանչում է»:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը, Արթուր Վաթյանը եւ այլք: Տղամարդ դերասանները իրական հերոսների անուններ են կրում, իսկ կին դերասանուհիներից Իվետա Եդիգարյանը մարմնավորում է կամավոր մարտի դաշտ մեկնած հերոսի կնոջ կերպարը: Ֆիլմում Իվետան խնամում է իր ու սիրելիի երեխային՝ մինչեւ ամուսինը կվերադառնա ռազմի դաշտից:
Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ առաջարկին միանգամից համաձայնել է՝ չնայած նրան, որ թեման շատ ցավոտ է: Դերասանուհու խոսքով՝ հեշտ համաձայնելուն նպաստել է նաեւ ռեժիսորի դերակատարությունը, քանի որ նախկինում առիթ ունեցել են միասին աշխատելու: «Շատերին ես ավելի հայտնի եմ որպես կատակերգական դերեր մարմնավորող, բայց նաեւ դրամատիկ սյուժեներով գործերում եմ հանդես եկել: Իսկ այս կերպարը շատ դժվար էր, որովհետեւ ամեն մի նրբություն պետք էր հաշվի առնել»,- ասաց նա:
Ֆիլմում կան տեսարաններ, թե ինչպես է Ապրիլյան պատերազմում որդի կորցրած մայրը փորձում աջակցել եւ սփոփել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատներին: Դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը Ապրիլյան պատերազմում զոհված հերոսի մոր կերպար է մարմնավորում: Ալինա Ավետիսյանն էլ կամավոր հերոսի մոր կերպարում է լինելու:
Ռեժիսորի խոսքով՝ չնայած ֆիլմը մեր կյանքի ցավալի իրադարձությունների արտացոլումն է, սակայն այն ցույց է տալիս նաեւ կյանքի շարունակությունը, հույսը, հարազատի կորուստ ապրած մարդկանց հզոր կամքն ու հայրենանվեր վարքը:
«Կան նաեւ նրբերանգներով արտահայտված հումորային դրվագներ, երբ զինվորները խրամատներում կատակում են ու միմյանց հետ շփվում: Կա սիրո գեղեցիկ պատմություն, սեր, որ ծնվում է հենց պատերազմի օրերին»,- ասաց ռեժիսորը: Դալլաքյանը նկատեց՝ այդ ամենի կողքին կա նաեւ շատ ծանր իրական պատմության նկարագիր, թե ինչպես են երկու եղբայր զոհվում: «Նրանցից մեկը զոհվում է սկզբում, եղբայրը փորձում է գոնե եղբոր դիակը փրկել ու տուն հասցնել, սակայն այդ ընթացքում մեջքից հրազենային վիրավորում է ստանում, ու նա էլ է զոհվում»,- հայտնեց ռեժիսորը՝ հավելելով, որ ֆիլմի ավարտից հետո ցուցադրվելու են իրական կադրեր, որոնք տրամադրել են զոհվածների ծնողները։
Նկարահանումները տեւել են հինգ ամիս, իրականացվել՝ Երեւանում եւ Արմավիրի մարզում։ Փետրվարի 10-ի պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվելու է նաեւ մարզերում, այնուհետեւ՝ Վրաստանում եւ Ռուսաստանում։
Ֆիլմի հիմնական նպատակն է ցույց տալ հերոս տղաների սխրագործությունները: «Ցավոք սրտի, մենք չենք տեսել, թե տղաներն այնտեղ ինչ են արել, ինչերի միջով են անցել, բայց իրենց հեռախոսազանգերի ու տեսանյութերի միջոցով որոշակի պատկերացում ենք կազմել նրանց սխրագործությունների մասին»,- եզրափակեց ռեժիսորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT