Կրակային պատրաստություն, մարտավարություն ռազմամարզական ճամբարում․ 11-րդ դասարանցիները 10 օր իրենց կզգան բանակում

Հանրակրթության նոր չափորոշչով նախնական զինվորական պատրաստություն առարկայից (ՆԶՊ) պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը։ Այսուհետև դպրոցներում սովորողները ուսուցանելու են ոչ միայն տվյալ առարկայի տեսական մասը, այլ նաև գործնական գիտելիքներ են ստանալու 10-օրյա ռազմամարզական ճամբարում։

Այն գործելու է միայն 11-րդ դասարաններում սովորող տղաների ու աղջիկների համար։ Նախնական ճամբարի գաղափարը փորձարկվելու է Տավուշի մարզի 11-րդ դասարանցիների համար: Մյուս ուսումնական տարվանից դառնալու է պարտադիր բոլոր 11-րդորդցիների համար։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ ճամբարի կառուցվածքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով է կազմված, ճամբարային կյանքն էլ կլինի այնպես, ինչպես բանակում է: Զորամասերի նման ճամբարում երեխաները կունենան գնդի հրամանատար, խմբերը կազմված կլինեն երեք ստորաբաժանումից՝ երկու գումարտակ, մեկ դիվիզիոն:

«11-րդ դասարանի պատանիները գործնական պարապմունքներ կանցնեն ճամբարում, օրինակ՝ կրակային պատրաստություն, տեղանքի կողմնորոշում, քարտեզագրություն, առաջին բուժօգնություն։ Կուսումնասիրեն և կծանոթանան տարբեր սարքավորումների։ Կհասկանան՝ անտառներում մոլորվելու դեպքում ինչպես կողմնորշվեն, այդ պահին իրենք որ մասում են գտնվում և այլն, և այլն: Այսինքն՝ այնպիսի բաներ են սովորելու, որոնք ոչ միայն պատերազմական իրավիճակում են անհրաժեշտ, այլ նաև կյանքի տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ գնում են արշավի և մոլորվում, ձեռք բերված գիտելիքով կհասկանան՝ ինչպես վարվել նման դեպքում»,- ասում է Բաղդասարյանը։

Երբ ճամբարը պարտադիր լինի սովորողների համար, նախատեսվում է, որ դրա յուրաքանչյուր գումարտակում և դիվիզիոնում կլինի 100 աշակերտ: Գումարտակն էլ իր հերթին կազմված կլինի 25-ական աշակերտով չորս վաշտից և այլն: Ճամբարում գործելու են ներքին կարգապահական կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլոր մասնակիցների համար, եւ այդ կանոնները խախտողները կենթարկվեն կարգապահական տույժերի, ընդհուպ՝ մինչեւ ճամբարից կհեռացվեն: Կարգապահական կանոնները հաստատելու է ճամբարի պետը՝ օգտվելով բանակում գործող կանոնագրքերից:

10-րդ դասարանը ավարտած և 11-րդ դասարան փոխադրվող տղաներն ու աղջիկները ճամբարին մասնակցելու են ամառային ամիսներին՝ դասերից հետո։ Մինչ այս փորձարկումը՝ ճամբարը ևս մեկ փորձարկում էլ է անցել, որին մասնակցել է 100 աշակերտ։ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ճամբարի վերաբերյալ թե՛ ծնողների, թե՛ երեխաների կարծիքները եղել են դրական։

«Այդ փորձարկումից հետո որոշ լրամշակումներ արեցինք։ Այն երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին հասցրել մասնակցել, ցանկություն էին հայտնել ևս մեկ լրացուցիչ փուլի, որպեսզի կարողանան մասնակցել։ Ճամբարը հետարքրքիր և հագեցած ծրագիր ունի։ Այն հմտությունները, որոնք աշակերտները ձեռք են բերում, շատ կարևոր են»,- ընդգծում է նա։

Ռազմամարզական ճամբարի ընթացքում աշակերտները կուսումնասիրեն ինչպես ռազմարվեստի պատմություն, այնպես էլ՝ մարտավարություն: Ասենք, օրինակ, «Զինվորի տեղաշարժը մարտում հարձակման ժամանակ», «Զինվորը պաշտպանությունում», «Մարտավարական հնարքներ, ռազմական խորամանկություն, գաղտնապահություն», «Քողարկում», «Գիշերային մարտ: Մարտը եղանակային վատ պայմաններում», «Հակառակորդի դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարը», «Պայքար հակառակորդի տանկերի և զրահամեքենաների դեմ»:

Ճամբարի ուսուցողական կազմը լինելու է առարկան դասավանդող ուսուցիչները։ Ընտրվելու են դպրոցում դասավանդող զինղեկները, ինչպես նաև մասնագիտացված ուսումնական հաստատությունների մասնագետները, որոնք այդ դասապրոցեսն իրականացնում են տվյալ հաստատություններում։

«Կան որոշ բացառություններ․ ճամբարին կարող են չմասնակցել միայն այն երեխաները, որոնք, առողջական վիճակով պայմանավորված, ազատված են դպրոցում ֆիզկուլտուրա առարկայից»,- նշում է Բաղդասարյանը։

Ռազմամարզական ճամբարի կազմակերպման նպատակներից է սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացումը, տոկունության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձևավորումը, զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձեւավորումը, անցանկալի և արատավոր դրսևորումների նվազեցումը միջանձնային հարաբերություններում, կարգապահության և պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցման բարձրացումը:

Երբ հանրակրթության նոր չափորոշիչները ներդրված լինեն ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում, ապա 11-րդ դասարանցիները պետք է պարտադիր մասնակից լինեն 10-օրյա ռազմամարզական ճամբարին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20459 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ