Երևան
12 °C
Մեր օրերում սոցիալական ցանցերը տարբեր տարիքային մարդկանց առօրյայի անբաժան մասն են կազմում։ Շատերն այն օգտագործում են հարազատների, ընկերների հետ շփման կամ աշխատանքային օրվա ավարտից հետո լիցքաթափվելու համար։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք սոցցանցերի տարբեր հարթակներն օգտագործում են՝ իրենց առօրյա կյանքը ցուցադրելու, հետաքրքիր տեսանյութեր նկարահանելու և դրանք տարածելու համար։ Կարճ ասած՝ զբաղվում են բլոգինգով։
Միշելը նրանցից մեկն է։ 2013 թվականից բացահայտել է «Յութուբ»-ն ու սկսել զբաղվել բլոգինգով։ Հիմա երեք հարթակներում էլ՝ «Ինստագրամ», «Յութուբ», «ՏիկՏոկ», ունի բազմաթիվ հետևորդներ և երկրպագուներ։ Ասում է՝ սկզբում սկսել է տեղեկատվական, ուսուցողական տեսանյութերից, հիմա շարունակում է հումորայիններով և զվարճայիններով:
«Յութուբ»-ում հայտնվելու, «ՏիկՏոկ»-ի տարօրինակ չելենջների ու պատերազմին մասնակցելու մասին Միշել Ղայթանջյանի հետ մեր զրույցը՝ ստորև․
- Միշել, ինչպե՞ս սկսեցիր հետաքրքրվել վիդեոբլոգերությամբ: Ո՞րն էր առաջին հարթակը, որտեղ տեղադրեցիր տեսանյութերդ։
- 12 տարեկանում ինձ համար բացահայտեցի «Յութուբ»-ն ու ռուս բլոգերներին. իրենցով էի ոգեշնչված։ Այդ ժամանակ նաև տարվել էի ֆիլմ ստեղծելով, հասկացա, որ դա լավագույն տարբերակներից մեկն է արտահայտելու այն, ինչ իմ ներսում է։ Սսկեցի ռուսերեն վիդեոներ նկարել, հասա փոքր հաջողությունների, բայց զգացի՝ շուկան մեծ է, իսկ մրցակցությունը՝ շատ դժվար: Սկսեցի մտածել նույնն անելու մասին արդեն հայ լսարանի համար։ Փաստերի հիման վրա, տեղեկատվական ու ուսուցողական վիդեոներ էի անում։ Ունեի հաղորդում, որը կոչվում էր «Թոփ 5»: Դա տևեց մինչև 2018 թվականը, այնուհետև անցա ավելի հումորային ու զվարճալի հաղորդումների։ Դրանից հետո փոխվեց իմ կյանքը․ ես ձեռք բերեցի լավ ընկերներ։ Կյանքի ամենակարևոր բաներից մեկն այն է, որ դու անես այն, ինչ սիրում ես: Ինչն էլ անում եմ ես այսօր։
- Ովքե՞ր են քեզ հետևում։ Արտերկրից հետևորդներ նույնպե՞ս ունես: Օտարերկրյա բլոգերները նկատե՞լ են քեզ այն հարթակներում, որոնք օգտագործում ես։
- Ինձ ի սկզբանե դեռահասներն են հետևել ու շարունակում են հետևել։ 18-24 տարեկանները նույնպես ինձ հետևողների առաջին շարքերում են: Կան մարդիկ, որոնք նոր են սկսում հետևել։ Հետևորդներիս մեծ մասը Հայաստանից են՝ 90 տոկոս, ունեմ հետևորդներ նաև Ռուսաստանից, Վրաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից։
- Ե՞րբ ես առաջին անգամ որպես բլոգեր ստացել գովազդային առաջարկ։ Եվ հետաքրքիր է՝ արտերկրից և՞ս նման առաջարկներ ունեցել ես:
- Ամենամեծ գովազդային առաջարկը, որ ստացա և գումար վաստակեցի, եղել է 2016 թվականի ամռանը։ Հիմա հաճախ եմ ստանում այդպիսի առաջարկներ։ Արտերկրից էլ են եղել գովազդային առաջարկներ, բայց չեմ ընդունել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրել:
- Իսկ ի՞նչ մասնագիտություն ունես, որտե՞ղ ես սովորում։ Դրանք որքանո՞վ կապ ունեն այն ամենի հետ, ինչով զբաղվում ես։
- Սովորում եմ Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնում, բայց ինձ ասոցացնում եմ ֆիլմարտադրության հետ։ Առաջին մասնագիտությամբ ունեմ ռեժիսորի ու պրոդույսերի կրթություն։ Շատ մեծ կապ կա բլոգինգի ու երկու-երեք մասնագիտություններիս մեջ: Ռեժիսորի և պրոդույսերի մասնագիտություններն ինձ օգնում են անել նկարահանումներ, հասկանալ՝ իմ տեսանյութերը, բլոգներն ինչպես պետք է մատուցեմ հետևորդներիս: Մարքեթինգն օգնում է ինձ վաճառել պրոդուկտս և մոտ լինել լսարանին՝ ստանալով լավ արդյունքներ։
- Ծառայել ես նաև բանակում։ Պատերազմի ընթացքում նույնպես ծառայության մեջ էիր ու մասնակցություն ունեցար Արցախյան 44-օրյա պատերազմին։ Պատերազմն ի՞նչ է փոխել քեզ համար:
- Զորակոչվել եմ բանակ 2019 թվականի հուլիսին, 2021 թվականի մայիսին վերադարձել եմ տուն։ Պատերազմին կռվել եմ Մարտակերտի շրջանում՝ Ներքին Հոռաթաղ գյուղում։ Տագնապ, վախ, հուզմունք, լարվածություն կար այդ ժամանակ։ Չէի հասցնում մտածել այլ բաների մասին. մեր առաջ դրված խնդիրն էր կարևոր, որ կատարեինք։ Ընկերներս էին ոգեշնչում, ծնողներս։ Կռվի ժամանակ եղել եմ մեր գնդի հրամանատարի կապավորը: Միակը չեմ եղել, որ շքանշան եմ ստացել, բայց եղել եմ այն տղաների շարքում, որոնք հայրենիքը պաշտպանելու համար պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալով։ Հիմա աշխարհայացքս փոխվել է, դարձել եմ ավելի շատ գիտակցող, էմոցիոնալ։ Դեռ շուտ է վերջնական հասկանալու, թե ի՞նչ է ինձ մոտ փոխվել. տարիներ են պետք։ Այժմ ուզում եմ մարդկանց իմ տեսանյութերի միջոցով ուրախություն ու ժպիտ տալ։
- Տուն վերադառնալուց հետո քեզ համար ի՞նչն էր անսովոր ու ի՞նչն էր նոր։
- Պատերազմից հետո հիշում էի ամեն ինչ, ինչ կատարվեց այդ օրերին։ Մինչ օրս էլ շատ դրվագներ եմ տեսնում. անսովոր էր քաղաքացիական կյանքը, զուտ այն, որ կողքս են իմ սիրելի մարդիկ, որ ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ, կարող եմ գնալ այնտեղ, որտեղ ուզում եմ։ Հետո պատերազմի թողած հետքերը շատ արագ անցան, արդեն սկսեցի հասկանալ քաղաքացիական կյանքի դժվարությունները։
- «ՏիկՏոկ»-ում հանդես ես գալիս նաև դասղեկի կերպարով: Ինչպե՞ս միտքն առաջացավ այդ կերպարը մարմնավորելու:
- Միտքը առաջացավ հունիսին, երբ քննական շրջանն էր, ու ես հիշեցի իմ դասղեկին և որոշեցի այդպես վիդոներ նկարել: Մեծ արձագանք ունեցավ, հասկացա, որ պետք է շարունակեմ այդ կերպարը մարմնավորել: Շատ դիտումներ ինձ հենց դասղեկի կերպարը բերեց. կես միլիոնից ավելի դիտում ունեն այդ վիդեոները։ Այսինքն՝ ողջ Հայաստանում ցանկացած հայ օգտատեր տեսել է դրանք:
- Հետևորդներդ ավելի շատ հավանում են Միշելի՞ն, թե՞ դասղեկին։
- Շատ մարդիկ ինձ սկսել են ճանաչել դասղեկի միջոցով, սակայն կեսից ավելին, բացի դասղեկից, հավանում է նաև ինձ։ Այսինքն՝ ես էլ եմ հետաքրքիր իրենց համար։
- «Յութո՞ւբ», «Ինստագրա՞մ», թե՞ «ՏիկՏոկ»:
- Ինձ ավելի հոգեհարազատ է «Յութուբ»-ը. դրանով եմ ես սկսել։ Ներկա պահին արդի են ու լավ աշխատում են «Ինստագրամ»-ն ու «ՏիկՏոկ»-ը։
- Հեյթերներ, քեզ քննադատողներ ունե՞ս:
- Հեյթերներ կան միշտ, ամեն րոպե, ամեն վայրկյան:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT