Երևան
12 °C
«Դժբախտ պատահար, իհարկե, կարող է ամեն տեղ պատահել, բայց սա կանխատեսելի դժբախտ պատահար էր, որովհետև, ցավոք, շատ այլ զորանոցներում էլ հակահրդեհային ոչ մի նորմ չի պահպանվում, և սա նոր երևույթ չէ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին և դրա ողբերգական հետևանքներին:
Ըստ Բաբայանի՝ յուրաքանչյուր ողբերգություն միշտ ունի հեղինակ:
«Կարող եք հարցնել բանակում ծառայած յուրաքանչյուր մեր երիտասարդից, և բոլորը կպատմեն նմանատիպ դեպքերի մասին, որոնք, Փառք Աստծո, չեն ավարտվել այսպես ողբերգական ձևով: Ամեն մի ողբերգություն ինչ-որ մեկի, կամ ինչ-որ մի կառույցի թափթփված աշխատանքի արդյունքն է»,- կարծում է նա:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի նկատառմամբ՝ այս պատմության մեջ ամենաողբերգականն այն է, որ, ըստ նախնական վարկածի, վառարանում բենզին լցնողը սպա է եղել:
«Ի՞նչ օրինակ է ցույց տվել, ուրեմն դա ընդունված կարգ է, և, այո, դա իսկապես ընդունված կարգ է: Ես շատ եմ շփվել բանակի հետ, իմ տղան էլ է ծառայել և պատմել նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին, պարզապես հրաշքով մարդիկ փրկվել են: Կարծում եմ՝ սա լուրջ քննության պետք է ենթարկվի, ինչպես, ցավոք սրտի, չեղավ «Սուրմալու»-ի պահեստի պայթյունի դեպքում, և մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք նման կրկնվող պատմություններ: Մի խոսքով, համապատասխան ծառայությունները պետք է զբաղվեն, սա ձևական բնույթ չպետք է կրի, մարդկանց կյանքն է դրված նժարին»,- նշում է Բաբայանը:
Ըստ նրա՝ սա նաև արժեքային հարց է՝ զինվորի կյանքը մեզ համար արժե՞ք է, թե՞ ոչ. «Եթե արժեք է, մենք պետք է սկսենք մտածել՝ որտեղ են նրանք ապրում, ինչպես են սնվում, ինչպես են հագնվում, ինչպես են լուծում իրենց կենցաղային հարցերը: Ապահովում ենք սանիտարական նորմերը, ջերմությունը: Ի վերջո, այս մարդիկ են մեզ պաշտպանում, և նրանք պետք է պետությունից տեսնեն համապատասխան վերաբերմունք: Զինվորի կյանքը չարժևորվող այդ վատ ավանդույթը պետք է վերանա»:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ, օրինակ, կացարանի ճաղավանդակները հանելու համար հատուկ հրաման պետք չէր. «Սա պարզապես մոտեցում է, այդքան մարդ պառկած է մի տեղում, որտե՞ղ է դրվում վառարանը: Նույնիսկ բոլոր նորմերը պահպանելով՝ հանկարծակի կրակ հայտնվելու դեպքում մարդիկ պետք է դուրս գային ինչ-որ տեղից, պետք է լինեին լրացուցիչ ելքեր: Չեն մտածել, ինչո՞ւ չեն մտածել, որովհետև մարդու կյանքը արժեք չէ, և կարծում եմ՝ սա է ամենամեծ խնդիրը»:
Ժամանակին, երբ շրջանառվել է ազգ-բանակ թեզը, մշակույթի գործիչն առաջարկել է մեկ այլ՝ բանակ-պետություն թեզը:
«Բանակը պետք է լինի պետության փոքրիկ մոդելը, ամենազարգացած բանակներն աշխարհում հենց այդպես են կառուցվում: Բանակը չպետք է ընկալվի որպես պատիժ, որպես կյանքից երկու տարի զրկվելու, կորցնելու երևույթ: Պետք է ունենանք բանակ, որտեղ և՛ հանգիստը նորմալ կազմակերպված կլինի, և՛ ժամանցը, և՛ վարժությունները, և՛ սնվելը. փոքրիկ պետության մոդել պետք է լինի բանակը՝ օրինակ ծառայելով մնացած բոլոր ոլորտների համար: Ֆիդայական, սովետական բանակի ժամանակներն անցել են վաղուց, մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ, կամ շարունակենք անընդհատ մարդկանց զոհ տալ»,- նկատում է նա:
Խոսելով երեկ Կառավարության նիստի ժամանակ հնչեցված մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների մասին՝ Բաբայանն ասում է՝ եթե երևույթը չվերացնենք, այլ որոշ պաշտոնյաների հանենք, նման դեպքերը կարող են կրկնվել:
«Իսկ ո՞վ պետք է հետևի, որ կատարվեն հակահրդեհային նորմերը, եթե բարձրագույն սպայական կոչում ունեցող մարդն ինքն է խախտում, և էլի եմ ասում՝ սա մի զորամասի պատմություն չէ, սա համատարած երևույթ է: Ամենամեծ պատասխանատվությունը ոլորտի պատասխանատուններինն է: Եթե ենթակաները չեն ենթարկվում ու չեն կատարում հրամանները, ապա պետք է փոխել ենթականերին: Հրման տալուց հետո պետք է հետևել՝ այդ հրամանը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվում: Ես վախենում եմ, որ հարցը սահմանափակվի միայն մեղավորներին գտնելով պատժելով, այնինչ համակարգն է պետք փոխել վերևից մինչև ներքև»,- այս տեսակետին է նա:
Վերջինս նաև օրինակ է բերում Սպիտակի ավերիչ երկրաշարժը և ասում. «Ձեզ թվում է՝ եթե պահպանվեին շինարարական բոլոր նորմերը, մենք Գյումրիում այդքան զոհեր կունենայի՞նք, իհարկե՝ ո՛չ: Չէ՞որ կան շինարարական նորմեր՝ այսքան չափով բետոն, այսքան ցեմենտ, գողացել են, գողացել, խաբել, և դրա հետևանքով թղթե տնակների պես քանդվեց ամեն ինչ: Կյանքը շատ ուժեղ է պատժում, երբ որ փորձում ես շրջանցել նման օրենքները, շատ ուժեղ»:
Նա ասում է, որ փոխանակ նման բացասական երևույթները վերացնենք, իշխանություն ենք փոխում, մարդկանց, պաշտոնյաների. «Առաջնայինը պետք է փոխենք մեր արժեքային համակարգը: Եթե մենք փորձենք ամեն ինչ կառուցել՝ ելնելով այն սկզբունքից, որ մարդը բացարձակ արժեք է, կտեսնեք, թե ինչպես է մեր երկրում օրեցօր ամեն ինչ փոխվում դեպի լավը»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT