Եթե ՌԴ-ն պարտվի Ուկրաինայում, հնարավոր է՝ հեռանա մեր տարածաշրջանից, սակայն մինչ գնալը կարող է «պայթեցնել» այն. քաղաքագետ

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում մասնակի մոբիլիզացիայի մասին: Նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է արդեն կես տարուց ավելի: Եթե պատերազմի սկզբնական շրջանում խոսվում էր Ռուսաստանի հաղթանակի մասին, ապա այսօր արդեն խոսակցություններ կան պարտվելու վերաբերյալ: Որպես դրա հավաստիացում՝ օրինակ է բերվում հայտարարված մոբիլիզացիան:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանում կատարվող իրադարձությունները ինչպիսի՞ ազդեցություն կունենան հայ-ադրբեջանական հակամարտության վրա, նշում է՝ վատագույն սցենարով Ռուսաստանը, եթե պարտվի Ուկրաինայում, հնարավոր է՝ հեռանա մեր տարածաշրջանից, սակայն մինչ գնալը կարող է «պայթեցնել» այն՝ «քսի տալով Ադրբեջանին մեզ վրա»:

Հարցադրմանը՝ չի՞ դիտարկում այլ սցենար, երբ ՌԴ-ն կհեռանա մեր տարածաշրջանից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր, քաղաքագետը վստահեցնում է՝ Ռուսաստանը, որքան քիչ ազդեցություն ունենա մեր տարածաշրջանում, այդքան շուտ խաղաղության պայմանագիրը կքննվի:

«Եվ դա միայն 44-օրյա պատերազմից հետոյին չի վերաբերում, այլ նաև՝ 1994 թվականից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածին: Ռուսաստանը այդ պրոցեսին միշտ խանգարել է, որովհետև նա ունի իր սեփական շահերը. չտալ վերջնական կարգավորում ղարաբաղյան կոնֆլիկտին: Նա ուզում է միջանկյալ կարգավորում, ճանապարհների բացում, սահմանների սահմանագծում ու զատում, բայց ամբողջը՝ միայն իր վերահսկողությամբ: ՌԴ-ին պետք է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև միշտ լինեն խնդիրներ, որովհետև նա այդ խնդիրների վրա է այստեղ կառավարում: Ռուսաստանը չի ուզում Արցախի հարցը փակել, քանի որ շարունակում է Արցախը մաս-մաս, գյուղ առ գյուղ վաճառել»,- կարծում է նա:

Ըստ Ստեփանյանի՝ ՌԴ-ն այսօր զբաղված է Ուկրաինայով, նրա համար առաջին խնդիրը դա է: Սակայն Հայաստանին տարածաշրջանում այժմ թողել է միայնակ ոչ թե դրա պատճառով, այլ որովհետև ի սկզբանե այդպես է եղել պայմանավորվածությունը:

«Ռուսաստանի առաջնային պայմանավորվածությունները Թուրքիայի հետ են, Ալիևը դրանց կցորդն է: Ըստ այդ պայմանավորվածությունների՝ ՌԴ-ն նախ կիսել է Արցախը Թուրքերի հետ, հիմա էլ Հայաստանի հաշվին փորձում է առևտուր անել՝ տարածքներ է զիջում, թույլ է տալիս հարձակվեն մեզ վրա և որևէ կերպ դրան չի խոչընդոտում: Այժմ էլ հարցը հասել է նրան, որ ՀԱՊԿ-ը, բացի հայտարարություններից, ոչինչ չի անում և չի անում ոչ թե նրա համար, որ չի կարող, այլ չի ուզում: ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է: Ուկրաինայի ու 44-օրյա պատերազմի միակ կապն այն է, որ 44-օրյա պատերազմը պայմանավորված է եղել Ուկրաինայում ապագա պատերազմով»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը, եթե Ուկրաինայում կարողանա պահպանել ստատուս քվոն, ապա կշարունակի մեր տարածաշրջանում իր ազդեցությունը և միգուցե ավելի շատ: Սակայն պարտվելու դեպքում, ինչպես Արևմուտքում են պատկերացնում, կորցնում է Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը, այսինքն՝ դուրս է գալիս ուկրաինական տարածքից, ապա հավանական է, որ այս տարածքից նույնպես դուրս գա:

Խոսելով ՌԴ-ի՝ Ուկրաինայի հետ պատերազմում դիրքերը զիջելու մասին՝ զրուցակիցը ընդգծում է՝ հիմնական պատճառը Ռուսաստանում առկա կոռուպցիան է, որը քանդում է ամեն ինչ:

«Ամեն ինչ սկսվում է կոռուպցիայից, կոռումպացված ռուսական գեներալիտետը բանակը ներսից քանդել է: Ուկրաինա մտնող զինտեխնիկան շատ ժամանակ մնում էր ճանապարհին, որովհետև վաճառվում էր վառելիքը, չունեին սպասարկում, թիկունքը մնում էր հետևում, կոմունիկացիա չէին կարողանում ապահովել: Այսինքն՝ ՆԱՏՕ-ական ստանդարտներն այսօր ռուսականին հաղթում են, առաջին հերթին՝ բանակաշինության առումով: Բացի դրանից՝ ռուսական զորքերը շատ ժամանակ ցանկություն չունեն Ուկրաինայում կռվել, և դա նորմալ է, քանի որ նրանք կռվում են ուրիշ երկրի տարածքում և ագրեսոր են: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ուկրաինան զինվել է նորագույն զենքերով, որը մատակարարել են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն: Իհարկե, այդ սնուցումը եթե չլիներ, Ուկրաինան միանշանակ վաղուց պարտվել էր»,- ասում է քաղաքագետը:

Մոբիլիզացիայի հետևանքով տեղի ունեցող արտագաղթից էլ մեծ բացասական ազդեցություն Ռուսաստանի վրա Ստեփանյանը չի կանխատեսում, սակայն մեկ այլ վտանգ է տեսնում. «Օրինակ՝ Չեչնիայում խժդժություններ են սկսվել, մարդիկ դժգոհ են այդ պատերազմից, չեն ցանկանում, որ իրենց որդիներին տանեն Ուկրաինա՝ պատերազմելու: Սա հղի է մեծ վտանգներով, սա սեպերացիայի (-խմբ. անջատում) նոր սկիզբ է»:

Նրա խոսքով՝ մոբիլիազացիայի հայտարարում ինքն ավելի վաղ էր կանխատեսում. «Ուկրաինայի նման մեծ տարածք ունեցող երկրի հետ հարցերը լուծելը դժվար է: Վերջապես հասկացել են և որոշել մեծ ուժեր ներգրավել»:

Դիտարկմանը, որ Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը հայտարարել են, թե չեն մասնակցելու այդ պատերազմին, հարցադրմանը՝ Հայաստանն ի՞նչ հայտարարություն պետք է անի այս մասով, Դավիթ Ստեփանյանն ասում է՝ ՀՀ-ն կարող է նման հայտարարություն ընդունել որպես ՀԱՊԿ անդամ, սակայն պահանջել, որ հայերը չկռվեն, չի կարող, քանի որ նրանք իրենց որոշումը վաղուց են կատարել՝ վերցրել են ՌԴ անձնագրեր և ապրում են այնտեղ:

«Ներգաղթ է, իհարկե, նկատվում հայերի դեպի Հայաստան, և ոչ միայն հայերի, մինչև մոբիլիզացիան չավարտվի, այս հոսքը շարունակվելու է»,- նշում է նա:

Ստեփանյանը պատմական հիշեցում է անում՝ նշելով՝ Ռուսաստանը երբեք չի հաղթում այն պատերազմները, որոնք իր երկրի ներսում չեն, և այս պատերազմն էլ բացառություն չի լինելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4818 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները