Շոկի մեջ ենք, ուշքի չենք գալիս․ երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող և երեկ հայտնաբերված շարքային Սամվել Անթանյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, ուստի նրան հոսպիտալում պահելու և ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն ևս չի առաջացել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նրա գտնվելու ստույգ վայրի, ինչպես նաև հայտնաբերման վայրի մասին տեղեկություններ ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հրապարակել՝ ելնելով անվտանգությունից։

Մենք կապ հաստատեց նաև ժամկետային զինծառայողի հարազատների հետ։ Վերջինիս հորեղբոր կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հայտնեց, որ երեկ՝ ժամը 17։00-ի մոտակայքում են իմացել Սամվելի գտնվելու մասին։

«Թե՛ հայրն ու մայրը, թե՛ մենք և մյուս հարազատները դեռ շոկի մեջ ենք։ Այսքան օր անց անսպասելի իմանալ այդ լուրը, չեք պատկերացնի, թե ինչ է մեզ համար։ Մինչև Սամվելին մեր աչքով չտեսնենք, հետը չխոսենք, ոչինչ ասել չենք կարող։ Մենք անգամ հստակ չգիտենք, թե ինչ վիճակում են իրեն գտել ու ինչպես է»,- ասաց տիկինը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից, անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:

Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մոտ 40 անհետ կորած զինծառայողի, այդ թվում՝ Սամվել Անթանյանի հարազատները, երեկ ՊՆ-ի դիմաց հավաքվել և պահանջել էին տեղեկություններ հայտնել իրենց զինծառայողների գտնվելու վայրի մասին: Նրա հորեղբայրը ասել էր, որ սեպտեմբերի 13-ից ծնողները Ներքին Հանդում ծառայող Սամվել Անթանյանից ոչ մի լուր չունեն։ Հորեղբոր խոսքով՝ նա երկու ամսվա զինծառայող է և մարտական դիրքեր է գնացել սեպտեմբերի 12-ի գիշերը՝ շինարարական աշխատանք կատարելու նպատակով, այնուհետև կապը Սամվելի և մի շարք այլ զինծառայողների հետ կորել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10746 դիտում

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին