Երևան
12 °C
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ):
Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը:
Ողջունելով նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ հայկական հարուստ ճարտարապետությունը՝ որպես պատմամշակութային հետք, տեսանելի է ամբողջ հանրապետությունում, և ոլորտի երախտավորները, ի դեմս Ջիմ Թորոսյանի, պետք է ըստ արժանվույն գնահատվեն սերունդների կողմից:
«Ջիմ Թորոսյանի ժառանգությունը տեսանելի և գնահատելի է ոչ միայն տեղացիներիս, այլև ամբողջ աշխարհի համար: Պետությունն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում մշակութային ժառանգության պաշտպանությանը: Մանրամասնորեն ուսումնասիրելով և հիմքից ճանաչելով մեր մշակույթը՝ պետք է զարգացնենք այն՝ կառուցելով նորը: Ջիմ Թորոսյանի ժառանգությունն այսօր էլ կենդանի է, քանի որ ամեն օր, ամեն քայլափոխի մենք հաղորդակից ենք լինում նրա նախագծերով կառուցված հոյակերտ շինություններին»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքի անունից մեծանուն ճարտարապետի հիշատակը պատվելու համար: Նա ելույթում մեջբերել է Ջիմ Թորոսյանի՝ երիտասարդներին ուղղված խոսքերը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Տիտղոսները, գովեստները, մեծարանքը, կոչումները լավ են, ուրախացնում են մարդուն, ինչ խոսք, բայց կարևորը գործն է: Ալեքսանդր Թամանյանը հասել էր իր փառքի գագաթնակետին, բայց ամեն ինչ թողեց և եկավ աղքատ, քանդված, ավերակ, գաղթականներով լցված Հայաստան, որպեսզի մայրաքաղաք կառուցի: Եվ արեց անհնարինը: Նրանք, ովքեր կարող են այս անհնարինը շարունակել, թող կառուցեն: Մայրաքաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ, ամենայն լրջությամբ, հոգատարությամբ և մեծ տաղանդով»:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ջիմ Թորոսյանի աշխատանքներից մի քանիսը՝ «Կասկադ» համալիրի մի հատվածը (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմեո Ջուլհակյան):

Գեղաթերթիկի վրա առկա են նաև «ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները հայերեն և անգլերեն. դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, տպարանը՝ bpost Philately & Stamps Printing /Բելգիա/, նամականիշի չափսերը՝ 30 x 40 մմ, գեղաթերթիկի չափսերը՝ 80 x 65 մմ, տպաքանակը՝ 10 հազար հատ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT