Ամեն ինչ իր մասին է հիշեցնում, ինքը ուրիշ տեսակ տղա էր, իմ պուճուրը. եղբայրը՝ գերության մեջ զոհված Շավարշի մասին

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր 20-ամյա Շավարշ Մարգարյանի դին:

Շավարշն Արարատի մարզի Լանջառ գյուղից էր: Ժամկետային զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր: Ծառայում էր Կապանի զորամասում:

Շավարշի մարմինը դեռ ընտանիքին չի հասել, նրա ավագ եղբայրը՝ Արթուր Մարգարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր են հանձնելու ընտանիքին տղայի դին:

«Ամենավատ երազում էլ սա հնարավոր չէր պատկերացնել: Այնքան նպատակներ ունեինք միասին, իմ պուճուրի հետ: Ամեն ինչ իր մասին է հիշեցնում, ինքը ուրիշ տեսակ տղա էր, ոչ մի բանը չի մոռացվի, երբեք»,- արցունքներն ու հուզմունքը խեղդելով՝ ասում է Արթուրը՝ իրենից 6 տարով փոքր եղբոր մասին:

Նրա խոսքով՝ Շավարշը շատ ժիր էր, փոքր հասակից արդեն մեքենա վարել գիտեր, ծառայության ժամանակ էլ է տարբեր մեքենաներ վարել:

Եղբոր մահվան մասին Արթուրը շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ արնաքամ է եղել: «Իրեն, որ օգնեին, ոչ մի բան էլ չէր լինի: Ընկերությանը զոհ գնաց, փրկեց ընկերներին, բայց զոհվեց: Մեքենայով հաց է տարել տարբեր զորամասեր, հետո եկել է, որ գնա իր զորամաս, կապիտաններից մեկն ասել է, որ շտապօգնության մեքենա է շրջվել, պետք է գնան, օգնեն: Քաշել են, դզել, բայց շտապօգնության մեքենայի շարժիչը չի միացել: Նստել են «ԿամԱԶ»-ը, որ հետ գան, ականի վրա են հելել: Ընկերներին ոչինչ չի եղել, իսկ ինքը...»,- պատմում է Արթուր Մարգարյանը:

Շավարշը գերի է ընկել. Արթուրը չգիտի՝ եղբորը թշնամին որեւէ օգնություն ցուցաբերե՞լ է, թե՞ թողել է, որ արնաքամ լինի: Միայն գիտեն, որ երբ գերի են վերցրել, ողջ է եղել: «Մենք տեսանյութ ենք տեսել, հետո թարգմանել ենք տվել դրանց խոսքերը, Շավարշը վիրավոր էր, երբ թշնամու ձեռքն էր ընկել»,- ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6844 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ