Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։
Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:
Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խոր զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:
Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:
Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից:
Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ:
Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:
Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:
Փա՜ռք մեր հերոսական բանակին»:
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT