Երևան
12 °C
Նախորդ շաբաթավերջին ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած լսումների հրավիրյալներից էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա, իր ելույթում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, մասնավորապես հայտարարել էր․ «Այսօր ես, երբ ուզում եմ գնալ Արցախ, ինձ ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ ռուսը չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը, ասում է՝ չես կարող գնալ։ Ուրեմն՝ ո՞վ է փակել ճանապարհը»։
Այս հայտարարությունը հանրային քննարկումներում փոթորկի ազդեցություն ունեցավ, շատերը անողոք քննադատության ենթարկեցին «ընդդիմադիր հոգեւորականին»՝ նրան մեղադրելով Ադրբեջանին ուրախացնելու համար։
«Բախտներս բերեց, որ Հաագայում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատի քննությունն ավարտվել էր, երբ լսումներ կոչվող այս խայտառակությունը տեղի ունեցավ: Այլապես Աջապահյանի այս հայտարարությունները հանգիստ մեջբերելու էր թշնամին՝ իբրեւ ապացույց այն բանի, որ Լաչինի միջանցքը Ադրբեջանը կամ ռուս խաղաղապահները չեն փակել, այլ Հայաստանը՝ հայ զինվորը... Լսումներից հետո գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեր գործած գիտակցված ու չգիտակցված մեղքերը խոստովանեք ու քավեք: Ահավոր է:»,- «Ֆեյսբուք»-ում արձագանքել էր հայտնի քաղաքագետներից մեկը։
«Հայկական ժամանակ»-ը այս հայտարարության հետ կապված զրուցել է Աջապահյանի հետ՝ պարզաբանելու՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, թե «միջանցքի փակման մեղավորը հայ զինվորն է»։
«Ես նման բան չեմ ասել՝ հայ զինվորն է մեղավոր։ Ես ասել եմ՝ երբ փորձում ենք գնալ, մեզ կանգնեցնում է հայ զինվորը։ Հիմա ո՞վ է փակել միջանցքը։ Ես էս եմ ասել»,- պարզաբանեց իր խոսքը նա:
Նկատառմանը, որ գուցե ոչ այնքան հաջող է շարադրել միտքը, այդ պատճառով է առաջացել այս թյուրըմբռնումը, վերջինս հակադարձեց․ «Չէ՛, ես շատ լավ էլ շարադրել եմ, իմ ասածը կարելի է շատ հանգիստ հասկանալ կամ էլ թյուրըմբռնել։ Բայց դա արդեն ցույց է տալիս տարբեր մարդկանց մարդկային, մտավոր կարողությունները»:
Վերջինս եւս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչ է ուզել ասի. «Իմ ասածը հետեւյալն է՝ մեղքը նախ ձեր մեջ փնտրեք ադրբեջանցուն եւ ռուսին մեղադրելուց առաջ։ Ադրբեջանցին մեր թշնամին է, ռուսն էլ մեր բարեկամը չէ, մեզ հետ չի ամուսնացել եւ հավատարմության երդում էլ չի տվել ցմահ։ Երկրորդ․ ո՞րն է Հայոց բանակի ֆունկցիան։ Այդ ֆունկցիան է ապահովել իմ անվտանգ երթեւեկությունը որեւէ մի տեղով մեր հայրենիքի տարածքում։ Հայոց բանակի ֆունկցիան, ուրեմն, ինձ ոչ թե արգելելն է ինչ-որ մի տեղ գնալ, այլ ապահովելն է, որ ես գնամ այնտեղ, ուր որ ցանկանում եմ։ Ուրեմն՝ Հայոց բանակը ոչ թե պետք է արգելելով զբաղվի՝ տեղի տալով Ադրբեջանի եւ ռուսական պահանջներին, այլ ինքը պետք է գտնի ձեւերը իշխանությունների միջոցով, որ ապահովի իմ ու ցանկացած քաղաքացու անվտանգ երթեւեկությունը Գորիսից գոնե Ստեփանակերտ։ Դա է Հայոց բանակի պարտականությունը։ Երրորդ կետն իմ ասածի այն է, որ քանի դեռ այդ ճանապարհը դուք չեք վերահսկում, այլ ուրիշը, այսպիսի վիճակը կշարունակվի հավերժ»։
Հարցադրմանը՝ այս ընթացքում, ինչ փակ է միջանցքը, փորձե՞լ է գնալ Արցախ, եւ հայ զինվորը խոչընդոտե՞լ է իր երթը, վերջինիս վրդովվեց հարցից․ «Դուք այնպիսի բառեր եք օգտագործում՝ խոչընդոտել, ես նման բառ չեմ ասել։ Խոչընդոտելն այն է, որ ինձ կանգնեցնում են, բայց ես, այնուամենայնիվ, գնում եմ։ Իմ բառերը մի փոխեք։ Ասել եմ՝ կանգնեցրել է։ Հիմա թե՛ հայ զինվորն է, թե՛ հայ ոստիկանն է, տարբերությունը մեծ չէ։ Այո, հայն է, հայ մարդն է, որ ինձ կանգնեցրել է։ Ուսադիրները կարող է ոստիկանի լինել, կարող է զինվորի լինել, դրա մեջ տարբերություն չկա։ Ինձ կանգնեցրել է հայը, ես ռուս չեմ տեսել։ Ես հայ զինվորին չեմ վիրավորում, ես հայ զինվորից, նշանակում է՝ հայ բանակից, որը իր հերթին նշանակում է՝ հայ իշխանությունից, իբրեւ հայ քաղաքացի՝ պահանջ ունեմ՝ բացել միջանցքը։ Իրենք պահանջում են դա անել ռուսից ու թուրքից, ինձ դա չի հետաքրքրում: Ես, իբրեւ ՀՀ քաղաքացի, չեմ կարող ռուսից ու թուրքից դա պահանջել, ես իմ իշխանությունից պիտի պահանջեմ»։
Հոգեւորականը թեեւ չհիշեց օրը, թե երբ է փորձել մեկնել Արցախ, սակայն մանրամասնեց, որ իրեն կանգնեցրած հայը (ենթադրյալ՝ զինվորը կամ ոստիկանը) ասել է՝ անվտանգ չէ ճանապարհը, չի կարող գնալ։ «Ինքը ոչ թե արգելում էր, այլ ասում՝ չես կարող գնալ, որովհետեւ անվտանգ չէ, ճանապարհը փակ է։ Ո՞վ է փակել։ Ադրբեջանցին ու ռուսը»։
Աջապահյանին հիշեցրինք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն որեւէ իրավունք չունի Լաչինի միջանցքի նկատմամբ, առավել եւս՝ բացման կամ փակման հետ կապված չի կարող միջատել, եւ որ՝ միջանցքի հարցով կա երկու պատասխանատու սուբյեկտ՝ ՌԴ խաղաղապահներն ու Ադրբեջանը, վերջինս նշեց, թե ինչո՞ւ է թողնվել այդ երկու սուբյեկտին։
«Բա իշխանությունը չէր մտածո՞ւմ, որ էսպես պիտի լինի, թող մտածեր, ինքն է ստորագրել։ Հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դարձավ ավեատարա՞ն, դոգմա՞։ Պիտի ենթադրեր, չէ՞, որ պիտի էսպես լինի, պիտի համոզված լիներ, չէ՞, որ էսպես չպիտի լինի։ Նոյեմբերի 9-ը հիմա բերել-սարքել եք ավետարան ու ասում եք՝ դրանով էսպես պիտի լինի։ Թող ինքն էլ լիներ ճանապարհի երաշխավորներից մեկը, ինչո՞ւ է իրեն հանել դուրս, որպեսզի էսօր ռուսին մեղադրի՞։ Բա ռուսին ինքն է բերել»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ այս բանավեճը մոտավորապես այն է, թե՝ Հիսուս Քրիստոսը չգիտե՞ր, որ Հուդան իրեն դավաճանելու է, ինչո՞ւ էր նրան իրեն աշակերտ համարում, ինչո՞ւ ժամանակին չկանխատեսեց նրա դավաճանությունը. այժմ մենք գործ ունենք արդեն իսկ առկա եղելության հետ, Աջապահյանն առարկեց․ «Համեմատությունը բնավ տեղին չի։ Առկա եղելության մեջ ՀՀ իշխանությունը պարտավոր է միջոցներ գտնել ճանապարհը բացելու, եւ այն բացելու գործիքներից կարեւորագույնը պետք է լինի Հայոց բանակը։ Եթե Հայոց բանակը թուլացրել եւ տկարացրել ես էնքան, որ ասում ես՝ ի՞նչ անենք, ճանապարհը փակել են, մենք պիտի հարմարվենք, ուրեմն դու ես մեղավոր, ո՞վ է մեղավոր, ռու՞սը»։
Նկատառմանը, որ ստացվում է՝ ինքն առաջարկում է ռազմական ճանապարհո՞վ բացել միջանցքը, Աջապահյանն ասաց. «Ռազմական ճանապարհը տարբերակներից մեկն է, բայց ես միայն էդ մասին չեմ խոսում։ Որպեսզի ռազմական ճանապարհով չլուծվի, բանակդ ինքնաբերաբար պիտի ուժեղ լինի։ Քանի դեռ բանակդ ուժեղ չէ, քեզ կմնա միակ՝ ռազմական ճանապարհը, դա էլ կլինի անհնար, քանի որ բանակդ թույլ է, եւ դու կլինես փակ շրջանի մեջ։ Եթե Հայոց բանակը ուժեղ է լինում, շատ հաճախ հարցերդ լուծվում են առանց ռազմական միջամտության, որովհետեւ բանակդ ուժեղ է»:
Հարցադրմանը՝ այժմ, փաստորեն, մեր բանակն այնքա՞ն էլ ուժեղ չէ, որ ռազմական ուժի կիրառմամբ հասնենք ճանապարհի բացմանը, հոգեւորականն արձագանքեց՝ հակասելով բանակին իր տված նախորդ բնորոշմանը․ «Դու ինչի՞ց որոշեցիր, որ ուժեղ չէ։ Ինչի՞ եք մեզ համոզել, որ ուժեղ չի, էս ի՞նչ շտապողականություն է, ով է ասել, որ ուժեղ չէ բանակը։ Ուժեղացրե՛ք։ Երբ որ մեր պետությունն ասում է՝ մեր բանակն ուժեղ չէ, դա Ադրբեջանի համար շահարկման նյութ չէ, բայց երբ արքեպիսկոպոսն է ասում՝ հայ զինվորն է ինձ կանգնեցնում, սա ադրբեջանցիների համար շահարկման նյո՞ւթ պետք է դառնա, պարզվում է՝ սա մեսի՞ջ է ադրբեջանցիներին։ Մի հատ լայն պերսպեկտիվով մտածեք, էլի՜։ Ո՞վ ասաց, որ բանակը թույլ է, էդ ե՞րբ թուլացավ։ Տարածաշրջանի ամենահզոր բանակն էր, եւ դա հաստատել է նաեւ այսօրվա իշխանությունը 2020 թ․ հուլիսյան ընդհարումներից հետո։ Ես համոզված եմ, որ պատերազմում էլ մենք կհաղթեինք, մեզ տարան գիտակցաբար պարտության, դավադրաբար հանձնեցին Շուշին, տկարացրին բանակը ներսից եւ այժմ էլ համոզել են ժողովրդին ու բանակին, թե մենք թույլ ենք։ Դե, եթե թույլ եք, ուրեմն համակերպվեք»։
Հոգեւորականին հուշեցինք, որ ՀՀ-ն այժմ դիվանագիտական ողջ գործիքակազմով է փորձում հասնել միջանցքի ապաշրջափակմանը, դիմել է Հաագայի դատարան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում էլ մինչ այդ քննարկում տեղի ունեցավ․․․
«Ի՞նչ դիվանագիտական ճանապարհ։ Դրանք դատարկաբանություններ են։ Եթե դուք ճանապարհը տվել եք ռուսների ու ադրբեջանցիների ձեռքը, ուրեմն միայն իրենք կարող են բացել։ Ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ը, ՄԱԿ-ն ո՞վ է։ Դուք ՄԱԿ-ին լուրջ էիք առնո՞ւմ։ ՄԱԿ-ը 30 տարի ձեզ ասում էր՝ ազատեք Բերձորն ու Քարվաճառը, դուք ազատո՞ւմ էիք։ Էդ ՄԱԿ-ը քանի՞ հարց է լուծել աշխարհում, որ պիտի գա ու քո հարցը լուծի։ Լուծելու դեպքեր գիտե՞ք։ Եթե գիտեք, ես չգիտեմ։ Դիվանագիտությունը պետք է էնտեղ, որտեղ դու ուժեղ ես։ Դիվանագիտությամբ ո՞վ պիտի դուրս մղի ռուսին ու ադրբեջանցուն Բերձորի միջանցքից։ Էդ ո՞ր ուժն է, էդպիսի դիվանագիտական ուժ կա՞։ Եթե վաղը, մյուս օրը ճանապարհը բացվի, քանի որ դրա դիմաց պիտի ինչ-որ զիջում անի էդ իշխանությունը, դուք դա պիտի ներկայացնեք որպես դիվանագիտական հաղթանակ, ասեք՝ ա՜յ, տեսեք, հաղթեցինք»,- արձագանքեց Աջապահյանը՝ հորդորելով իրեն այլեւս քաղաքական հարցեր չտալ, այլ՝ Ավետարանից։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան
Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան
Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է
Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT