Հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անդառնալի կորուստներից. օրվա մեկնարկը Գյումրիում տրվել է պանթեոնից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

«Օրվա խորհրդով միջոցառումների մեկնարկը տվել ենք պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին՝ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների հերոսների առջև։

Այդ ամենի գիտակցումով ու խոնարհումով մենք պետք է արձանագրենք, որ այսօր տոն է՝ Հայոց փառապանծ բանակի տոնն է, և յուրաքանչյուր հայ իր սրտում պետք է տանի մեկ կարևոր պատգամ, որ մենք անկոտրում ենք, որ տոկուն ենք, որ աննկուն ենք, և Հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անկախ մեր անդառնալի կորուստներից։ Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու ու քաջ ենք լինելու։ Փառք մեր հայոց բանակին»,- ասել է Շիրակի մարզպետը։

Այնուհետ Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։

Բանակի օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է 16 գործ։ Այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: Նախատեսվում է մարզպետարանում անհատական, թեմատիկ և խորհրդանշական ցուցահանդեսների կազմակերպում։

Տպել
495 դիտում

Այսքան բացահայտ իրար ուտու՞մ են. Ստյոպա Սաֆարյանը Սաղաթելյան-Վանեցյան փոխհարաբերությունների մասին

ԱՄՆ դեսպանի հետ կապված հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ. քաղաքագետ

Ընդդիմության ակցիաներում ոստիկանների դեմ եղած հաղորդումներով ծառայողական 47 քննություն, 5 ուսումնասիրություն է կատարվում

Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը. քաղաքագետ

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նրա ամուսինը՝ Արթուր Մուրադյանը

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Դիանա Նաուսեդիենեին. վերջինս ՀՀ վարչապետի կնոջը հրավիրել է Լիտվա

Ջավադյանին բնորոշ էին համեստությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Ես՝ որպես իշխանական ուժի պատգամավոր, ավելի հաշտ եմ ընդդիմության մի շարք անհատների հետ, քան իրենք իրար հետ. Աղազարյան

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ մեքենաներ են բախվել. կա զոհ

«Առանց բոթաս Հայաստան». Անահիտ Մութաֆյանի գրառումը ծաղրանքի առարկա է դարձել համացանցում (լուսանկարներ)

Ռուբինյանն Իրանի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ի դիրքորոշումը

Կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առաջին նիստը

Ատելության խոսքը, վիրավորանքը, թշնամանքի հրահրումը բարիք չեն կարող լինել. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Գնել Սանոսյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

«Մարիոթ»-ի ֆորումին հրավիրված բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ. Դանիել Իոաննիսյան

Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ)

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ. անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Թատրոնում աշխատելով՝ մի բոթասով ահագին մարդու սոցիալական ապահովություն է ստեղծում. Սաֆարյանը՝ Մութաֆյանի գրառման մասին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին. կարևորվել է երկու հայկական պետությունների փոխգործակցության սերտացումը

Պատերազմի քննիչ հանձնաժողովն աշխատանքը չի համապատասխանեցնելու որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը. Քոչարյան

Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

Անձնագիր ձեռք բերելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համակարգի աշխատողներին պարգևատրումներ տրամադրելու վերաբերյալ

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է Գիտանաս Նաուսեդային. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին. նրանք հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին (տեսանյութ)

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. Լին Թրեյսի

Ավտովթար Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. կա զոհ