Երևան
12 °C
Ինքս չեմ հետևել Քոչարյանի մամուլի ասուլիսին, սակայն հրապարակումներից և արձագանքներից հասկացա, որ նա կողմ է արտահայտվել Լուկաշենկոյի հայտարարությանը, ըստ որի՝ իբր թե ՀՀ-ն պետք է մտնի Միութենական պետության կազմի մեջ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ՀՀ-ի՝ Միութենական պետության կազմում հայտնվելու մասին խոսակցություններին, ասել էր՝ Լուկաշենկոն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են մեր մասին։ «Ես տեսնում եմ մեկ բան, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ։ Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»,- մասնավորապես նշել էր Քոչարյանը:
Մարուքյանի կարծիքով՝ այսպիսի տեսլականների պատճառով ՀՀ-ն տարբեր ժամանակաշրջաններում արհավիրքների է հանգել:
«Մենք միշտ սպասել ենք, որ որևէ մեկը մեզ գործոն սարքի: Սպասել ենք, որ մեկը կգա ու մեր խնդիրները կլուծի: Պատերազմից հետո մի շարք ուժեր ասում էին՝ եկեք ռուսներին թողնենք, թող Ֆրանսիայից կամ ամերիկացիք գան: Մարդկանց մտածողությունը չի փոխվում, չեն հասկանում, որ՝ եղբա՛յր, քո խնդիրները դու պետք է լուծես, ոչ թե այլ պետություններ: Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանը նույն բանն է ասում, թե մի երկիր, որը մեզ գործոն կսարքի, պետք է մտնել Միութենական պետության կազմի մեջ»,- նշում է Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ ստացվում է՝ մենք չունենք սեփական տեսլական, որ ինչ-որ բանի ունակ ենք: «Մարդիկ առանց վախենալու պետք է ասեն՝ իրենք ինչի կողմնակից են: Պետք է ասեն՝ ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետություն լինի, թե՞ ոչ»,- հարցադրում Է անում քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Լուկաշենկոյի բուն հայտարարությանը՝ Մարուքյանը նկատում է՝ Բելառուսի նախագահն այդպիսով իր ներքին լսարանին էր սպասարկում:
Խոսելով Քոչարյանի այն հայտարարության մասին, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, սակայն անվտանգության տեսանկյունից այդ կառույցի հետ հույսեր չպետք է կապել, պատասխանելով հարցին՝ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ՝ ԼՀԿ ղեկավարն շեշտում է՝ պետք է մնալ ՀԱՊԿ կազմում:
«Մնալը հնարավոր է մեզ ոչինչ էլ չտա, բայց դուրս գալը վնաս կլինի: Պետք է մնալով շահեկան դիրքեր ձեռք բերել, լինել ավելի ակտիվ կառույցի մեջ, մեխանիզմներ մշակել, փորձել դրանք կիրառել: Մենք չպետք է փորձենք մեր բարեկամների հետ խնդիրներ ստեղծել: Հնարավոր բոլոր տեղերում պետք է հարթենք մեր կոնֆլիկտները, որ կարողանանք երկիրը շենացնել: Հայաստանին պետք չէ ոչ մի տեղ մտնել ու դուրս գալ, ցնցումներ մեզ պետք չեն: Պետք է մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ուժեղացնենք մեր բանակը»,- կարծում է Մարուքյանը:
Պատասխանելով հարցին՝ 44-օրյա պատերազմից հետո բանակը սպառազինելու, ուժեղացնելու, թերությունները վերլուծելուն միտված քայլեր տեսնո՞ւմ է՝ Մարուքյանն ընդգծում է՝ չի տիրապետում գաղտնի տեղեկությունների:
«Հույս ունեմ, որ անում են: Ամենակարևորը, ինչը պետք է ընտրություններից հետո անի իշխանությունը, բևեռացված հասարակության համախմբումն է: Մենք չենք կարող այս պառակտված, հայհոյախառն քարոզարշավների մեջ մեր տնտեսությունը զարգացնել կամ բանակը վերականգնել»,- ասում է նա:
Էդմոն Մարուքյանը նկատում է՝ այս ամենն իշխանության ձեռքերում է. «Իշխանությունն է, որ պետք է լայնախոհ ու ներառական լինի: Պետք է բոլորին լսի, անգամ՝ սուր քննադատողներին: Իշխանության մոտ է գնդակը»:
Ճշտող հարցին՝ իշխանություններն ունե՞ն թվարկված հատկանիշները, Մարուքյանը նշում է՝ լսելու հարթակներ իշխանությունները ձևավորում են. «Բայց գիտեք՝ լսելը մի բան է, լսածն իրագործելը՝ մեկ բան: Դրա համար ես չեմ տեսնում լուրջ համախմբման, համերաշխություն բերող որևէ օրակարգ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից»:
Անդրադառնալով ընդդիմության ընդհանուր քայլերին և Քոչարյանի՝ դեռ ժամանակը չէ փողոցային պայքար սկսելու հայտարարությանը՝ Մարուքյանը նկատում է՝ ընտրությունները նոր են եղել, ստեղծվել է խորհրդարան, հաղթահարվել է ճգնաժամը:
«Մեր տեսանկյունից մենք համաձայնել ենք գնալ արտահերթ ընտրություններին մեկ պայմանով՝ քաղաքական ճգնաժամի լուծման համար: Այդպես էլ եղել է, ճգնաժամ այլևս չկա»,- կարծում է նա:
Դիտարկմանը՝ ընդդիմությունը շատ ժամանակ բոյկոտում է ԱԺ նիստերը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին չի բարձրաձայնում օրակարգային հարցեր, հրաժարվել էր միջազգային հարթակներում ՀՀ-ն ներկայացնելուց: Պատասխանելով հարցին՝ որպես ընդդիմադիր նախկին պատգամավոր ինչպե՞ս է գնահատում խորհրդարանական այժմյան ընդդիմության վարքագիծը՝ ԼՀԿ ղեկավարը նշում է. «Նրանք ընտրվել են, պատասխանատվություն են ստանձնել և պետք է աշխատեն: Դատավորը ժողովուրդն է, իրենք են ընտրել այդ ուժերին: Եթե ընդդիմության ընտրողները համաձայն են, որ նրանք բոյկոտեն նիստերը, ուրեմն ամեն բան նորմալ է: Մանդատ են տվել այդ մարդկանց, որպեսզի հեռացնեն իշխանությանը: Դա չի հաջողվել: Թե էլ ի՞նչ են կարողանում անել, ես կոնկրետ աշխատանք չեմ տեսնում: Նրանց մանդատը աշխատանքի մանդատ չէ, նրանց մանդատը մարգինալ մանդատ է, որ գնան ու իշխանություններին «կախաղան հանեն»»:
Նկատառմանը, որ լավ ընդդիմություն է համարվում այն ընդդիմությունը, որն ուղղություն է ցույց տալիս իշխանությանը, Մարուքյանն ասում է՝ կառուցողական ընդդիմությունն է այդպիսին, իսկ այս ընդդիմությունն այդպիսին չէ: «Այս ընդդիմությունն ամեն բան անում է, որ իշխանությունն ավելի շատ սխալվի, իրենք էլ ասեն՝ տեսա՞ք, թե ինչ վատն են սրանք: Չեն մտածում, որ կարող է պետությունը տուժել կամ այլ պետական արժեքներ»:
Անդրադառնալով նաև ՀՀ նախագահի ընտրությանը և Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե նախագահի թեկնածու կարող է լինել եկեղեցու սրբազաններից մեկը, Մարուքյանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ նրանք թեկնածու չառաջադրեցին: «Ունեին թեկնածու առաջադրելու իրավունք, սակայն դա չարեցին: Թե ինչո՞ւ չարեցին, իրենք կիմանան»,- ասում է նա:
Դիտարկմանը, որ մինչ Վահագն Խաչատուրյանի անունը հրապարակելը, մամուլում շրջանառվում էր նաև իր անունը՝ ԼՀԿ ղեկավարը պարզաբանում է՝ իրեն առաջարկ չի եղել, դա եղել է մարդկանց ցանկությունը: «Վահագն Խաչատուրյանին վաղուց եմ ճանաչում, իր տեսլականը չեմ լսել: Երբ կներկայացնի, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT