#Հատուկ քննչական ծառայություն

Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են՝ համերգ հեռուստադիտողի հայտով․ վարչապետը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել:

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

Նրա խոսքով՝ դիմումը քննարկվել է քննիչի կողմից եւ որոշում է կայացվել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դատարանը Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը:

Խուսափելով ՀՔԾ ներկայանալուց՝ նրանք ապացուցում են, որ հենց իրենք են փչացրել իրենց գլխավորած կառույցները. Քոչարյան

Առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել՝ նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։

«Վանաձոր» ՔԿՀ պետը պահանջել եւ ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք. ՀՔԾ

Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ՀՔԾ կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։

Ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, մեր հռչակած օրակարգով գնալու ենք առաջ. վարչապետը՝ ՀՔԾ-ում

Մեզ բոլորիս այս տոնական օրով ցանկանում եմ շարունակել մնալ և տոգորվել ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ:

Մենք ոչ մեկին ապօրինի չենք դատում. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ տոնի առթիվ հրավիրված միցոռացումից հետո Սասուն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադառնալով Կոստանյանի այս հայտարարությանը՝ կարճ ասաց.

Այս տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ դրամ. ՀՔԾ պետ

Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Վարչապետը ելույթ է ունենում ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին (տեսանյութ)

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՔԾ ծառայողներին իրենց մասնագիտական օրվա առթիվ եւ խոսել ծառայության դերի մասին:

Պաշտոնեական դիրքի չարաշահման առիթով հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Հարուցվել է քրեական գործ հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Վահագն Հարությունյանի Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Քանի որ Հարությունյանի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրված չէ, սակայն հայտարարված է հետախուզում, ուստի այն պետք է վերացվի, որպեսզի նա վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի Հայաստան:

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չնշեցին:

Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անահիտ Ֆարմանյանի երաշխավոր պատգամավորները ՀՔԾ-ում բացատրություն են տվել. քրգործի հարուցումը մերժվել է

Նա տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին:

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում. ՀՔԾ պետն առաջարկեց դիմել Վանեցյանին

«Ըստ նախնական տվյալների՝ այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այն ժամանակ 309.1. հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռ ընդունված չէր:

«48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երեւան». ՀՔԾ պետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

«Ես հիմա չեմ ցանկանում հատ-հատ ապացույցներին անդրադառնալ, էլի եմ ասում՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ունեցած ապացույցների համակցությունը բավարար համարելն է: Այս պահին է քննիչը բավարար համարել:

Սուրիկ Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նրա ՀՀ տեղափոխման համար. ՀՔԾ

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայության հայտարարությունը քաղաքացուն խոշտանգելու դեպքի առնչությամբ

Դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանների կողմից առերեւույթ հանցագործության փաստով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

ՀՔԾ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Նա համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել․ ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։

Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

19.11.2019 թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Գնահատվել է նախնական, ըստ որի՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է մոտ 700 մլն ՀՀ դրամը:

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

«Խնդիրը իր կարդացած գրքերի քանակի մեջ չի: Կարող է միլիոն հատ գիրք կարդա, բայց պետք է գա ու նախաքննական մարմնի հարցերին պատասխանի»:

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՔԾ-ն ձերբակալել է նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին եւ նրա որդուն

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից տեղեկությունը չմեկնաբանեցին:

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել ՀՔԾ ծառայողի օր

Հաշվի առնելով վերոնշյալը Արդարադատության նախարարությունը նպատակահարմար է համարում, որ Հատուկ քննչական ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարվի որպես Ծառայության ծառայողի օր:

Կաշառքի գործով ձերբակալված ավագ տեսուչը ազատ է արձակվել, իսկ տեսուչը՝ կալանավորվել

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերը:

Դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:

Հետախուզման մեջ գտնվող Անահիտ Ֆարմանյանն այլեւս Շիրակի պետական համալսարանի դասախոս չէ

Նա աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 4-ից «Աշխատանքային օրենսգրքի» երկու հոդվածների հիմքերով

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել․ ՔԿ նախագահ

Օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հրավիրել հարցաքննության։

Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը տարածվել է ԱՊՀ տարածքից․ Հայկ Գրիգորյան

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել։

Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան

Ինչո՞ւ են արգելում Բաբայանին հանդիպել անչափհաս երեխաների հետ՝ Սասուն Խաչատրյանը չգիտի, քանի որ նման տեղեկատվություն չունի:

Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

Տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, որովհետեւ անկյունաքարը հանդիսանում է իրավական մեկնաբանությունը:

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը

Շուրջ 7 օր առաջ նրան կասկածանք էր առաջադրվել իշխանութունը յուրացնելու համար: Ենթադրվում է, որ այս պահին որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը:

«Սա նշանակում է, որ Բաբլոյանը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց ծանոթանալու բովանդակությանը». պատգամավոր

Նա ուրիշ բան կհնարարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու:

Փաշինյանը ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետ՝ առանց մանդատից հրաժարվելու. Բաբլոյանը՝ քննիչին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում են Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը

ՀՔԾ-ից մեր զրույցում, սակայն, ասացին, որ վերը նշված տեղեկությունները չեն մեկնաբանում:

«Ցավում եմ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի համար, բայց...». Բաբաջանյանը նպատակ ունի հասնել ՍԴ անդամների լյուստրացիայի

Հազիվ թե ՍԴ անդամները գնան օրենքին հակադրվելու ճանապարհով ու հանուն Հրայր Թովմասյանի վտանգեն իրենց մասնագիտական ու անձնային հեղինակությունը:

Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ:

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար:

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Եթե ՍԴ-ն համաձայնություն չտա Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, պայթյուն տեղի կունենա:

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

Բաբլոյանի մեկնաբանությամբ իր սեղանին եղել է դիմումը, որի վրա ինքը հայտարարություն է արել և եթե ինքը մեղավոր լինի,պատրաստ է պատիժը կրել:

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որեւէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ:

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Հրայր Թովմասյանի ընտանիքին մենք չենք հրավիրել բացատրություն տալու, երեւի ինչ-որ բան դուք խառնում եք։

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով:

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջայանի հաղորդման հիման՝ վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչկան գործողություններ են իրականացնում Սահմանադրական դատարանում:

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ

ՀՔԾ-ում նյութեր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

106 հա անտառ է իրացվել. Ծաղկաձորի անտառների գործով ՀՔԾ-ի բացահայտումը

Բացահայտվել են Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ապօրինի ճանապարհով 106 հա հողատարածքներ իրացնելու դեպքեր

Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել. պարզաբանում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործով

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին:

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ. նա հայտնել է, որ կներկայանա 15-20 օրից

Մեր հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանը ասաց, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:

Շատ շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Ալիկ Սարգսյան

Հետո, որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց:

Մարտի 1-ի քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

1 մլն 190 հազար դոլարի լվացում. Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ենթադրաբար կատարված հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը (լուսանկարներ)

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրապարակվել է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը։

Բալասանյանը ՀՔԾ-ին հայտնել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի եղել. նա կրկին կանչվել է ՀՔԾ

Այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով:

Վիտալի Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ հարցաքննության. պատճառը Մարտի 1-ի մասին արված հայտարարությունն է

ՀԺ-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:

Երվանդ Զախարյանը «Հաղթանակ» զբոսայգուց «կտրել» է 10.000 քմ հողատարածք ու վաճառել «Գոլդեն Փելիս»-ին. քրգործ է հարուցվել

Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը:

Ապօրինություններ եւ կաշառակերության դեպքեր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում. կա ձերբակալված

Կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գ.-ն:

ՀՔԾ-ում քննվող Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ԱԱԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 միլիոն դրամ է վերականգնվել

Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Քննիչներն առգրավել են 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր եւ հափշտակել դրանք. մեղադրանք է առաջադրվել

Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել քաղաքացիներից մեկը:

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին, մեր երկրի վարչապետին ու նախագահին. ՀՔԾ պետ

Ուսադիր կրող մարդու համար նույնիսկ երեւի չկարողանամ բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այս ուսադիրները կրելը:

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս:

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Կինը՝ Հասմիկ Աբգարյանը, 2018-ին ունեցել է 2 մլն 700 հազարի եւ 15 հազար 900 դոլարի չափերով եկամուտներ՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել

Արամ Հարությունյանի գործով մաս է անջատվել եւ օժանդակողների վերաբերյալ նախաքննության ավարտ հայտարարվել:

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ ոստիկաններից մեկը կալանավորվել է, մյուսն ազատ արձակվել

Մեր տեղեկություններով, մեղադրյալները ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկաններն են:

ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել են ծառայության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը:

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի. ՔԿ նախագահ

«Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունենք»։

Խաչատրյանը քաղաքացիներին կոչ է անում ներկայանալ ՀՔԾ եւ հայտնել Մարտի 1-ի վերաբերյալ իրենց հայտնի բոլոր տեղեկությունները

«Կան անձինք, ովքեր համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ, բայց քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում այդ մասին խոսել»,- ասաց ՀՔԾ պետը:

Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Զաքար Հովհաննիսյանի սպանության համար կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Վաղինակ Գեւորգյանը, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց: Նա նաեւ չպատասխանեց այն հարցին, թե Գեղամ Պետրոսյանը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված կասկածանքը թե՝ ոչ:

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը ընդունել է, որ կրակելու հրաման է տվել և որ պարկուճները փոխվել են. Սաֆարյան

- Այո, ընդունել է, որ ոչ միայն պարկուճները փոխվել են, այլ` Գրիգոր Գրիգորյանը իրեն ասել է, որ Հատուկ քննչական ծառությունում ինչ կասեն գնա եւ այդպես էլ արա:

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

ՀՔԾ-ն մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրգործի հարուցումը

Գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերով քրգործ չի հարուցվի

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի:

ԵԱՀԿ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

Փորձագետներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին և քննչական աշխատանքներին` տարբեր ծրագրերի ու վերապատրաստումների միջոցով:

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

ՊՆ ձեւաթղթով հատկացված միջոցներ չի նշանակում պետական միջոցներ. ՀՔԾ-ն՝ Քոչարյանի պաշտպանին

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով

Դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու:

Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ենթադրյալ ծեծի ենթարկելու դեպքով նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Հաղորդում ներկայացրած քաղաքացին Սերգեյ Մխիթարյանն է, որը Արսեն Ջուլֆալակյանի հետ սրճարանային բիզնեսում համասեփականատեր է:

Գ․ Ծառուկյանի վերաբերյալ ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Ստուգողական գործողություններ կկատարվեն եւ դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական։

Արամ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա Թուրքիայո՞ւմ է գտնվում

Ըստ որոշ տեղեկությունների` Արամ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում:

«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կարող է վերսկսվել. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը

Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

Հայաստանից հեռանալու ժամանակ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական գործ չի քննվել. ՀՔԾ

Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի եւ մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել:

Սևանի քրեական հետախուզության պետն ու 2 օպերլիազորները խմբով խոշտանգել են քաղաքացուն. աղմկոտ տեղեկությունը հաստատվել է

Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին. ՀՔԾ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն  Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ոստիկանական փշալարը ճեղքելուց մեկ տարի անց. քրեական գործի որոշ դրվագներով քրեական հետապնդումները դադարեցվել են

Դրվագներից մեկը վերաբերում է կարմիրբերետավորների կողմից քաղաքացիների մեքենաները ջարդուփշուր անելու դեպքին:

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն կիմանաք»,-եզրափակեց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պարգեւատրեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ոստիկանության օրվա առթիվ պարգեւատրեցին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Դատարանը քիչ առաջ Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Օֆշորի գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար`44.199.463 ՀՀ դրամ:

ՀՔԾ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի և նրա 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի մասին տարածված մեկնաբանությունները

2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ:

Եթե Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրգործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետը չի փոխել դիրքորոշումը

Հետեւաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը:

Շիրխանյանի նամակում նշված 1998-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրգործի հարուցումը մերժվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է։

ՀՔԾ պետը 2018 թվականին 27 մլն դրամով անշարժ գույք է ձեռք բերել

Ըստ հայտարարագրի՝ 2018 թվականին Խաչատրյանը ձեռք է բերել 27 մլն 103 հազար 200 դրամ արժեքով նոր կառուցված անշարժ գույք, որը դեռեւս չի ստացել իրավունքի պետական գրանցում:

Կաշառքի գործով քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր զրույցում միայն հաստատեց, որ փաստաբան է ձերբակալվել, սակայն անունը չնշեց:

Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին մինչ օրս չի հայտնել, թե երբ կներկայանա հարցաքննության

Միհրան Պողոսյանը առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու դեմ բողոքը կքննի ապրիլի 4-ին

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորը կալանավորվեց

Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ:

Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան. հայտնի է դատավորի անունը

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագարվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում

«Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել ՀՀ վերադառանալու ժամկետների մասին

Գործադրել է 8 հատ լուսաձայնային նռնակ. Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Օֆշորային գործը վերաբացելուց հետո ՀՔԾ-ն փորձում է կապ հաստատել Միհրան Պողոսյանի հետ

Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

Գաղտնալսումների գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվեց

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթում Մարտի 1-ի գործով նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից մարտի 16-ին հարուցվել է քրեական գործ:

Ռ. Սահակյանը կամ ծանոթ չէ քրգործի նյութերին կամ խեղաթյուրում է փաստերը. ՀՔԾ-ն՝ Ռ. Քոչարյանի փաստաբանին

ՀՔԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ չեն ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ են անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի

Հուլիսի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը չքնաղ ելույթ ունեցավ. պաշտպան Ռուբեն Սահակյան

Ռուբեն Սահակյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին սուտասան անվանեց եւ հորդորեց նրան չհավատալ:

«Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը». մեղադրանքի այս եւ այլ դրվագներ պարզ չեն Քոչարյանին

Կամ այսպիսի մի բան կա՝ «քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք»: Հիմա ի՞նչ անձինք, այդ անձինք ո՞ւմ հետ կապ ունեն:

ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու համար

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը Լեւոն Երանոսյանը նռնակն ամայի տարածքում է պայթեցրել

Լեւոն Երանոսյանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները առկա են եղել:

Իրավապահները չեն կարողանում գտնել Վահագն Հարությունյանին, բայց երբ խոսելու կարիք է զգում, մամուլի հետ շփվում է. քննիչ

«Շուրջ 5 ամիս է՝ Վահագն Հարությունյանին հայտնաբերելն ուղղակի անհնար է դարձել»,- նշեց Պետրոս Պետրոսյանը:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ. վերջինս միայնակ է «առերեսվել». պաշտպան

«Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստե, առերեսվել է»:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ այո, իբր թե Արմեն Գեւորգյանը լվացել է այդ կոնկրետ գումարը, որը տվել է Սիլվա Համբարձումյանը:

Ոստիկանությունում բացահայտվել է ավելի քան 109 մլն դրամի յուրացման դեպք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Պարոն Օհանյանը այդ մասին իմացել է 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ անհրաժեշտություն էր եղել, որպեսզի նա մեկ-երկու օրով մեկներ Վրաստանի Հանրապետություն:

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Նախաքննության ավարտի մասին հայտնվել է դատավարության մասնակիցներին, և վերջիններիս պարզաբանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը:

Մանվել Գրիգորյանին մեղսագրվող շորթման դրվագով անցնող անձինք մահացած են. պաշտպան

Մանվել Գրիգորյանին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդության քննարկումն այսօր հետաձգվեց:

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Մանվել Գրիգորյանը. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է

Նա «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է «ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ յուրացնելու մեջ:

Մանվել Գրիգորյանը չի առարկել, որպեսզի մի քանի դրվագներով վաղեմության հիմքով գործի վարույթը կարճվի. պաշտպան

«Մանվել Գրիգորյանը մինչեւ հիմա մեղադրվում էր ապրիլյան պատերազմի համար նախատեսված զինվորի սնունդ յուրացնելու մեջ, որը արտադրվել է ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո»:

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է եւ նախաքննության ավարտ հայտարարվել. ՀՔԾ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Հերյուրանք է, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

«Դա հերյուրանք է, զրպարտություն, եւ իրականությանը չի համապատասխանում»,- հավելեց նա:

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը այլ քրեական գործով առերես հարցաքննվել են. ՀՔԾ-ն գաղտնի է պահում

Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

Ոստիկանության պաշտոնատար անձինք յուրացրել են շուրջ 70 մլն դրամ․ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ոստիկանության պաշտոնատար անձինք յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 70 մլն ՀՀ դրամ. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննվել է. նա վկայի կարգավիճակ ունի

Մեր տեղեկություններով, այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՊԵԿ-ի պաշտոնյան հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար․ մեղադրանք է առաջադրվել

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից. Խաչատրյանը` Բալասանյանին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից:

Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը. Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց:

Սամվել Մայրապետյանը կմեկնի Գերմանիա. ՀՔԾ-ն թույլատրել է

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն բավարարել է իր միջնորդությունը եւ թույլատրել Մայրապետյանին դուրս գալ երկրից:

Երանոսյանի պաշտպանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը 4 նռնակ չի գործադրել. նրա դեմ ցուցմունք տված ոստիկանները հակառակն են պնդել

Պաշտպանական կողմը ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ, ըստ նրանց, երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ որ լուսաձայնային նռնակ կիրառվել է նաեւ ոստիկանության այլ ծառայողների կողմից:

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը հրավիվել է Քննչական կոմիտե եւ բացատրություն տվել

Նույն այդ տեղեկություններով, նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը:

Արամ Հարությունյանը Հայաստանում է գտնվում. նրա պաշտպանը հաստատեց, որ նրան չեն թույլատրել լքել երկիրը

Հարությունյանը օրինական կարգով իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց որեւէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է:

Դատարանը քիչ առաջ Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Նույն շրջանում Հարությունյանը նաեւ ավտոմեքենա է ձեռք բերել «MERCEDES-BENZ S500L 4 MATIC» մակնիշի՝ 40 մլն դրամ արժողությամբ։

«Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենն անցել է զոռբայության. փաստաբան

Ասուլիսի մասնակիցներից Երեւանի մետրոպոլիտենի նախկին աշխատակից Արթուր Խուրշուդյանն էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ եւ ՀՔԾ:

Հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը

Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Վահագն Հարությունյանը զանգ ստացավ ու սկսեց մի քանի հոգու հետ ինձ ծեծի ենթարկել, արյունլվա տարան ԿՊԶ. Վարդան Ղավալբաբունց

Ինձ ասում էին՝ գրի թեկուզ, որ ինքը ասել է՝ գնա Մարտի 1-ին, տես՝ ինչ է կատարվում:

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով. փաստաբանական խումբ

Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Սամվել Մայրապետյանը, մեկնելով արտերկիր, կարող է թաքնվել քննությունից. ՀՔԾ-ի պատասխանը փաստաբանական խմբին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պարզաբանում է ներկայացրել մեղադրյալ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ:

ՀՔԾ–ն, մի ապօրինությունը վերացնելով, կատարել է այլ ապօրինություն. Մայրապետյանի փաստաբանական խումբ

Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին:

Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. պաշտպանն ակնհայտ իրավունքի խախտում է նկատել

Ես այս ամենին ծանոթացել եմ այսօր՝ ձեր կայքում հրապարակված տեղեկություններից:

Մայրապետյանը չի կարող լքել ՀՀ տարածքը եւ նման փորձը կդիտվի որպես խափանման միջոցի խախտում. ՀՔԾ

Այսօր ՀՔԾ-ն վերադարձրել էր գրավի դիմաց ազատ արձակված գործարարի անձնագիրը:

Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը դեռ չի քննվել. դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Բանն այն է, որ Բաղդասարյանի ամուսինը դատախազ է եղել եւ մոտ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Հարությունյանի հետ, ուստի այդ հիմքով դատավորն ինքնաբացարկ է հայտնել:

Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության. միակ ելքը նրան շտապ Գերմանիա տեղափոխելն է. հայտարարություն

երկայումս Սամվել Մայրապետյանի փաստաբաններս պատրաստվում ենք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով վիճարկելու ենք նրա առողջությանը հասցված վնասը:

Ըստ ՀՔԾ-ի վարկածի՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ կգնա Արցախ. պաշտպանը զավեշտ որակեց

Զավեշտը հասել է անգամ այնտեղ, որ ասում են՝ մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը եւ գիտե՞ք ասում եմ՝ ուր կգնա, դե մի երկրի անուն տվեք, ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։

Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայցը դատարանը հետ է վերադարձրել

Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ հայցվոր կողմը «գաղտնի է» պահում:

Ռոբերտ Քոչարյանն այս պահին ԱԱԾ-ում է

Ռոբերտ Քոչարյանն այս պահին Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում է, սպասում է քննիչին:

Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին

2008 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը տրամադրվել է ՊՆ-ից գաղտնազերծված վիճակում:

Գաղտնալսված նոր ձայնագրությունը քննության առարկա կդառնա հարուցված քրեական գործի շրջանակում

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր սեպտեմբերին Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսված խոսակցության դեպքի առթիվ։

Որոշումը կայացրել եմ ինքնուրույն, եթե դրան ծանոթանաք, կհամոզվեք. Խաչատուրովին գրավով ազատած դատավորը՝ գաղտնալսման մասին

Եթե Նախաքննական եւ հետաքննական մարմնի դիրքորոշումը համընկնում է իմ կողմից կայացված դատական ակտի հետ, ապա դա չի կարող վկայել, որ ես պատվեր եմ կատարել:

Վանեցյանի ու Փաշինյանի, Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացնելու ու դրանից բխող հնարավոր խնդիրների մասին։

0038 հրամանը ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել. պնդում է պաշտպանը

Քոչարյանը այսօր դատարանում ելույթ ունենալիս նկարագրել է, թե ինչ պայմաններում, ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցրել:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին

Ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:

Քոչարյանի պաշտպանը նոր երեւան եկած հանգամանքով Վերաքննիչ բողոք է ներկայացրել. հիմքը՝ գաղտնալսումներն են

Ալումյանը նոր հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ այն վերաբերում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններին:

Մանվել Գրիգորյանի գործով մինչ օրս կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն․ ՀՔԾ պետ

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանից առգրավված շուրջ 200 անուն անշարժ գույքի զգալի մասը ձեռք է բերվել խախտումներով։

Վերջին վեց ամսում «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն. Սասուն Խաչատրյան

Նշենք, որ այս գործով մեղադրյալներից են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուրղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Աշոտյանը կանչվել է Երեւանի քննչական վարչություն. խոստանում է պատմել մանրամասներ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ գտնվում է Երեւանի քննչական վարչությունում՝ մի քանի ամիս ձգձգվող գործով:

Ռուզաննա Բեգլարյանն ասաց՝ կա՛մ 40 միլիոն տուր, կամ ինքնասպան եղիր. «Յանսի» նախկին հաշվապահի բացառիկ հարցազրույցը «ՀԺ»-ին

Ռուզաննա Բեգլարյանն ինձ ասաց, որ ես իշխանության գլուխ եմ, տալու ես 40 միլիոն դրամ, քեզ սարքելու եմ բոմժ, քցեմ Ռուսաստանի քուչեքը: Եվ մենք ստիպված վաճառեցինք մեր տուն-տեղը:

Հարուցվել է քրեական գործ` Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ կողմից փողերի լվացման դեպքի առթիվ

ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից փողերի լվացման դեպքով:

Միլիոնավոր դոլարներ գողացածները բանակցություններ են սկսում. Նիկոլ Փաշինյան

«Իսկ թե ում նկատմամբ ներողամիտ լինենք, ում նկատմամբ ներողամիտ չլինենք, ժողովուրդն է որոշելու դատարանի վճիռներից հետո»,– եզրափակեց նա։

Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

«Հ2»-ի լրագրողը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ից Սամվել Մայրապետյանը կալանավորված է, եւ շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են:

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

Դատախազության կողմից մատնանշած տուժողը հենց Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Քամալյանն է: Մեզ, սակայն, չհաջողվեց պարզել՝ Քամալյանն այժմ համակարգում աշխատո՞ւմ է, թե՝ ոչ:

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Որպես անշարժ գույք Շահինյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Ըստ հայտարարագրի՝ Շահինյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ շարժական գույք չի ունեցել:

«Մարտի 1»-ի գործով ոստիկանության փորձագետը մի քանի տարի է` բացակայում է երկրից

Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելու համար որպես մեղադրյալ ներգրավված դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը մի քանի տարի է՝ բացակայում է ՀՀ-ից:

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում փոփոխություններ են արվել. պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Համապատասխանաբար նաեւ առաջարկվել է մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալ, բայց նախքան ցուցմունք տալը քննիչը նաեւ պետք է պարզաբանի մեղադրանքը:

Սեւանի բաժնում խոշտանգում կատարելու մեղադրանքով գրավի դիմաց ազատ արձակված օպերլիազորը կալանավորվել է

Ոստիկանության Սեւանի բաժնում քաղաքացուն խոշտանգում կատարելու մեղադրանքով օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված օպերլիազոր Վահագն Միքայելյանը կալանավորվել է:

Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հափշտակությունների համար

Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանը որոշեց. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը կկալանավորվի

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, սույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը կկալանավորվի:

ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստում հարցաքննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննած դատավոր Վաչե Մարգարյանը

Գաղտնալսման հրապարակումից հետո վերջինս հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել:

ՀՔԾ-ն պարզաբանում է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայտարարությունները

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունից հետո «Հայկական ժամանակ»-ը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Հարությունյանի հետ, սակայն նա համառորեն մեր հեռախոսազանգերին չի պատասխանել:

Իմ նկատմամբ հայտարարված հետախուզումն «ապօրինի» է, մեղադրանքը՝ «շինծու». Վահագն Հարությունյան

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը, որ ասեմ ապօրինի՝ երեւի թե ոչ մի բան չեմ ասի»,- ասաց Հարությունյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է աշակերտների հարցերին

135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ՃՏՊ, 112 տուժած. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

Հայրենիք վերադարձած երիտասարդները ձեռնարկել են Հայաստանը աղբից մաքրելու գործը. նրանք ուզում են՝ ամեն ինչ ավելի լավ լինի

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ

Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը

Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել

«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի

Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները

Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար

Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի

Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը