Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով՝ oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու համար։
ՀՔԾ մամուլի բաժնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեղադրանքը չի ընդունել եւ հրաժարվել է դրա վերաբերյալ ցուցմունք տալ։
Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Բաբայանը մեղադրանքը չի ընդունել․ «Հայտարարել է որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում հրաժարվում է ցուցմունք տալ, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նպատակն է այդ կերպ լռեցնելու ընդդիմության արդար պահանջը»։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ նույն՝ 225.1 հոդվածով կասկածանքի ժամանակ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Բաբայանի ձերբակալումը ինչպես հիմքի, այնպես էլ նպատակի մասով։
Արթուր Ղազինյանը եւս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։ Նրա պաշտպան Գարիկ Սահակյանը լրագրողներին հայտնեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց հրաժարվել է, միայն կարճ հայտարարությամբ է հանդես եկել։
Հիշեցնենք՝ Ռուսաստատի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր մի շարք ուժեր հանրահավաքներ են անցկացնում մայրաքաղաք Երեւանում՝ պահանջելով իշխանության հրաժարականը, մինչդեռ ՀՀ-ում դեռեւս ռազմական դրություն է, որի պայմաններում արգելվում է հավաքների ազատությունը։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ վերացել են ռազմական դրության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նրանք նշում են նաեւ, որ, չնայած նույն այդ արգելքին, միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների դիմաց պատերազմի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հավաքներ։
Ընդդիմադիր կուսակցությունները Ազատության հրապարակում հանրահավաք են նախատեսում նաեւ այսօր՝ ժամը 18։00-ին։
Նշենք, որ այս քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունեն Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ։ Գործի վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությունը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT