Երևան
12 °C
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը նախօրեին Գագիկ Շամշյանին տված հարցազրույցում անդրադառնալով հիշյալ գործին` հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իբր գործը պատշաճ չի քննել, դրսևորել է կանխակալ և ուղղորդված մոտեցում:
Նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել քրեական գործով կատարված նախաքննության վերաբերյալ անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը`անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ:
Նախ`փաստաբանի այն տարակուսանքը, թե ինչպես կարող էր կալանավայրում գտնվող մեղադրյալ Հայկ Կարապետյանը Երևան քաղաքի Արմենակյան փողոցում կաշառք տալ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանին, առնվազն ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է և պատիվ չի բերում տվյալ փաստաբանին, ում պետք է որ հայտնի լիներ, որ նախաքննության ընթացքում Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել միջնորդավորված ձևով կաշառք տալու համար: Տվյալ դեպքում կալանավայրից Հ. Կարապետյանի դուրս գալը և Երևան հասնելն ամենևին պարտադիր չէր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ լրտվական ծառայությունը:
Բացի այդ, հարկ ենք համարում նաև նշել, որ Մասիս Մելքոնյանը հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբրև նախաքննության ավարտից հետո մյուս պաշտպանները չեն ծանոթացել լրացուցիչ քննության նյութերին: Այս կապակցությամբ էլ հայտնում ենք, որ գործով մյուս մեղադրյալները և նրանց պաշտպանները ծանոթացել են քրեական գործի նյութերին նաև լրացված մասով, որից հետո գրավոր այդ մասին տեղեկացրել են վարույթն իրականացնող մարմնին` նշելով, որ նախաքննության փուլում որևէ միջնորդություն չեն ներկայացնում: Իսկ եթե Մասիս Մելքոնյանը նկատի է ունեցել, որ նախաքննությունը լրացնելուց հետո իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանին նախաքննության ավարտ կրկին հայտարարելուց մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկա չի եղել, ապա փաստաբանին հարկ է հիշեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, ըստ որի` դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:
Հիշյալ հարցազրույցի ընթացքում Մասիս Մելքոնյանի նշած մյուս փաստարկներին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է պաշտպանական կողմի միջնորդությունները քննարկելու արդյունքում կայացված որոշումներում: Իսկ «shamshyan.com» լրատվամիջոցին հորդորում ենք այսուհետ զերծ մնալ միակողմանի տեղեկատվություն հրապարակելուց և նման դեպքերում նախապես դիմել ու ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT