Երևան
12 °C
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի բուժումն արտասահմանում շարունակվում է, եւ առաջիկայում էլ սպասվում է նոր վիրահատություն, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայրապետյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ հերթական անգամ փորձ է արվում խախտելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված հոդվածները. «Եթե նման առողջական վիճակով անձին պարտադրում են զրկվել բուժօգնությունից՝ գիտակցելով հանդերձ, որ արդեն կյանքին վտանգ է սպառնում, արդեն շատ լուրջ խնդիր է»:
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երեկ բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Ըստ Լուսինե Սահակյանի՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ դրսեւորվում է խտրական վերաբերմունք. «Բոլորի համար ակնհայտ է, որ Մայրապետյանը բուժվում է արտերկրում, ինչի վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, ՀՀ-ից բացակայելուց հետո նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, եւ նրա բուժումն արտերկրում շարունակվում է, այս պայմաններում, երբ նա պետք է բուժում անցնի, հատուկ հսկողության ներքո լինի, միեւնույն է, վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որ նրան զրկի բուժում ստանալու հնարավորությունից»: Սահակյանի խոսքով՝ այդ ամբողջը փաստաթղթավորված ներկայացվել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ՝ դատարանին. «Ցանկացած դեպքում, Սամվել Մայրապետյանն այնպիսի առողջական վիճակում է, որ կալանքի տակ գտնվել չի կարող»: Հարցին՝ առկա հիվանդությունները համապատասխանո՞ւմ են Կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկին, պաշտպանը պատասխանեց. «Նրա հիվանդությունները յուրահատուկ հիվանդություններ են, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել՝ զուտ բժշկական գաղտնիք չհրապարակելու համար, սակայն ՀՀ-ն չունի պայմաններ, որ նման հիվանդություններով տառապող անձը կարողանա գտնվել քրեակատարողական հիմնարկում»: Հարցին՝ իսկ մասնավոր հիվանդանոցներում ե՞ւս հնարավոր չի լինի բուժում իրականացնել, պաշտպանը պատասխանեց. «Արդեն հիմնավորված է, որ այն վիրահատությունը եւ բուժումը, որ իրեն անհրաժեշտ են, ՀՀ-ում չեն իրականացվում, դրա համար կա Եվրոպական դատարանի թույլտվություն»: Ըստ պաշտպանի՝ կան որոշակի մեսիջներ, գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ նպատակը Սամվել Մայրապետյանին Հայաստան վերադարձնելու լրիվ այլ է: Սահակյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ նպատակի մասին է խոսում, միայն նշեց՝ դրա մասին պաշտպանական թիմն ավելի ուշ հրապարակումներ կանի:
Դիտարկմանը, որ ՀՔԾ-ն նրա գործողություններում թաքնվելու միտում է տեսնում՝ ասելով, որ մեկ տարվա ընթացքում պարբերաբար տրվել է վերադարձի ժամկետ, սակայն նա չի վերադարձել, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Սամվել Մայրապետյանի հիվանդությունն այնպիսին չէ, որ գնա, բուժվի, հետ գա, եւ փորձը ցույց է տալիս, որ այդ վիրահատությունները շարունակական են եղել, եւ դեռ սպասվում է վիրահատություն: Եթե անձը հստակ առողջական խնդիր ունի, եթե պարբերաբար վիրահատվում է, ոչ թե գտնվում է ուղղակի հսկողության տակ, որ ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է հսկողության տակ գտնվել, այլ վիրահատվում է, եւ սպասվում էլ է վիրահատություն, իրեն բուժող բժիշկնե՞րը, թե՞ վարույթն իրականացնող մարմինը պիտի որոշեն՝ ինքն առողջացել է, վիրահատության կարիք ունի, թե ոչ: Բնականաբար՝ բժիշկները»: Պաշտպանի խոսքով՝ վիրահատություններից մեկից առաջ, երբ կարճ ժամանակահատված կար, Մայրապետյանը պատրաստ էր վերադառնալ ՀՀ եւ հետ գնալ՝ բուժումը շարունակելու, բայց չի կարողացել, որովհետեւ վիճակը նորից վատացել է, եւ բժիշկներն ասել են, որ պիտի իրենց հսկողության տակ գտնվի: Հարցին՝ այժմ Մայրապետյանը հիվանդանոցային պայմաններո՞ւմ է, Սահակյանը պատասխանեց. «Հիվանդանոցային պայմաններ, հետո՝ հսկողություն, հետո՝ նորից հիվանդանոցային պայմաններից, նորից՝ հսկողություն, այսինքն՝ նա անընդհատ վիրահատվում է»: Այս պայմաններում, ըստ պաշտպանի, ինքը չի կարող ասել, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել Մայրապետյանի վերադարձը Հայաստան. «Ես բժիշկների, առավել եւս Աստծո փոխարեն, չեմ կարող ոչինչ պատասխանել»:
Հարցին, թե այս պարագայում քննիչն ի վերջո ի՞նչ հիմնավորումներ է դրել կալանավորման միջնորդության հիմքում, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Իրենք տրամաբանական ոչինչ չեն ասում, համենայն դեպս, ինձ չհամոզեցին, ասում են՝ կարող է գալ, այստեղ բուժումը շարունակել, այն պայմաններում, երբ այդ հարցն արդեն մի անգամ քննարկված է, ՀՀ-ում այդ վիրահատությունը չի կատարվում ընդհանրապես»: Սահակյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են մինչեւ ՄԻԵԴ բողոքարկել ինչպես հետախուզման, այնպես էլ՝ դատարանի կողմից կայացվելիք բոլոր որոշումները:
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սամվել Մայրապետյանը բուժման պատրվակով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին. «Քննիչի կողմից նրան մի քանի անգամ տրվել է ողջամիտ ժամկետներ Հայաստան վերադառնալու համար, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ՝ նշելով տարբեր ոչ հիմնավոր պատճառաբանություններ»,- նշեց Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դրա հիմք էր հանդիսացել գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, թե նա 2008 թվականին 2 միլիոն դոլար է ստացել Համբարձումյանից՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին փոխանցելու համար: Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT