Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մարտ ամսին առերեսումներ են եղել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գործով տուժող ճանաչված Ա. Մ.-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը առերեսվել է գործով երկու մեղադրյալների՝ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի եւ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ներկայիս պետ հետ (վերջինիս լիազորությունները կասեցված են):

Հիշեցնենք՝ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութը, որում երեւում էր, թե ինչպես են երեք հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Տեսանյութի հրապարակմանն արձագանքեց նաեւ ոստիկանությունը՝ հայտնելով, որ դրա հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երեւացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ: Տեղեկությունները փոխանցվեցին ՀՔԾ-ին, ինչից հետո մեղադրանք առաջադրվեց նախ Ճամբարակի պետ Ն. Ս.-ին, ապա՝ Արաբկիրի հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ. Ն.-ին: Նախաքննության ընթացքում պարզվեց ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որն էլ գործով ճանաչվեց տուժող։

Արա Ղարագյոզյանի խոսքով՝ առերեսումների ժամանակ տուժող քաղաքացին պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Թե կոնկրետ ինչ է նա ասել, փաստաբանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, միայն նշեց, որ բուն առերեսումը հիմնականում հակագազով ցուցմունք կորզելու, բռնություն կիրառելու շուրջ է եղել: Հարցին՝ մեղադրյալները տուժողին ճանաչե՞լ են, փաստաբանը դարձյալ չպատասխանեց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Առերեսման ավարտից հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել տուժողի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ. «Ֆիզիկական վնասից բացի նաեւ հոգեբանական վնաս, տառապանք է ստացել, այդ պատճառով նման միջնորդություն եմ ներկայացրել, որի հիման վրա քննիչը հարցաքննություն է նշանակել»: Տուժողին հարցաքննելուց հետո միայն պիտի որոշվեր՝ փորձաքննություն նշանակվելու է, թե ոչ, հարցաքննությունը, սակայն, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի երկու անձ, մինչդեռ տեսանյութում երկուսից ավելի անձ է երեւում՝ Արա Ղարագյոզյանը նշեց, որ բազմաթիվ անգամներ ասել են, որ պայքարելու են, որպեսզի մինչեւ վերջին անձը բացահայտվի. «Այս պահին մենք՝ որպես տուժող կողմ, որեւէ տեղեկություն չունենք, թե ինչ գործողություններ են կատարվում այդ անձանց բացահայտելու համար, սակայն մինչեւ վերջ պայքարելու ենք, լինելու ենք հետեւողական, որ բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն,  թեկուզ այս երկուսի մասն անջատվի, դատարան ուղարկվի, մնացած մասով քննություն իրականացվի»: Տուժող ճանաչված քաղաքացին այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է. մեկ այլ՝ թմրանյութերի հետ կապված գործով նա դատապարտվել է ազատազրկման:

Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, հիշյալ մեղադրյալ Վ. Ն.-ի պաշտպան Բաբկեն Մարտոյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, քանի որ կարծում է, որ տեսանյութում երեւացող անձն ինքը չէ. «Ամբողջ հարցը կապված է տեսանյութի հետ, պատկերները անհասկանալի են, հստակ չեն, բաներ կան, որ պիտի վերջնական ճշտվեն, ես չգիտեմ՝ նախաքննական մարմինը որտեղից է վերցրել, որ նա է, նա ասում է՝ ես չկամ այդտեղ»: Ըստ Մարտոյանի՝ քանի որ բավականին երկար ժամանակ է անցել, իր պաշտպանյալը նաեւ չի հիշում՝ դեպքի օրը աշխատավայրում է եղել, թե ոչ. «Ինքը չի հիշում ընդհանրապես, երեւի պատկերացնում եք՝ քրեական բաժանմունքի պետի աշխատանքը,  օրական գուցե 100 մարդ բերեին բաժին եւ բաց թողնեին, իսկ այս դեպքում 12 տարի առաջվա մասին է խոսքը, այնպես որ, նա չի հիշում, ասում է՝ նման բան չի եղել»: Հարցին՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք կա՞, Մարտոյանը բացասական պատասխան տվեց: Նա նաեւ նշեց, որ ոչ տուժող ճանաչված քաղաքացու, ոչ այլ անձի հետ առերեսում չի եղել:

Նախկին պաշտոնյայի պաշտպանի կարծիքով՝ տվյալ դեպքում անցած է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը. «Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի խնդիր կա, այն անցել է, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, դեպքից 12 տարի է անցել, 10 տարին էլ բավարար էր արդեն, որ ժամկետը անցած համարվեր, մենք նախաքննական մարմնին դա ասել ենք, բայց դե չեն անդրադառնում այդ թեմային, ասում են՝ եթե պետք է, թող դատարանը կիրառի»: Ինչ վերաբերում է ՔՕ 309՛1-րդ՝ խոշտանգման հոդվածին, պաշտպանը հիշեցրեց, որ այն ենթադրյալ հանցանքի ժամանակ գոյություն չի ունեցել, հետեւաբար դրանով չեն կարող մեղադրանք առաջադրել, քանի որ դա կլինի անձի վիճակը վատթարացնող, իսկ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն:  Բաբկեն Մարտոյանը տեղեկացրեց, որ այժմ, ելնելով երկրի ընդհանուր իրավիճակից,  փոքր-ինչ պասիվ դիրքում են, սպասում են՝ նախաքննությունն ավարտվի, գործն ուղարկվի դատարան, եւ այդ բոլոր հարցերն այնտեղ բարձրաձայնեն: Նշենք, որ քրեական հետախուզության բաժանմունքի հիշյալ պետը պաշտոնավարել է մինչ 2011-12 թթ., պաշտպանի խոսքով՝ նա այժմ չի աշխատում, անցել է թոշակի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով մյուս մեղադրյալի՝ Ճամբարակի բաժնի պետի պաշտպանը զբաղվածության պատճառով խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, հիշեցնենք, 2008 թ. նոյեմբերի սկզբին Արաբկիրի հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս եւ այլ աշխատակիցների մասնակցությամբ Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ն բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինս հերքել է իր առնչությունը նշված գողությանը, ինչից հետո՝ մինչ հաջորդ օրվա լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերեւույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով եւ մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, խախտելով նրա իրավունքներն ու արժանացնելով անմարդկային, նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2970 դիտում

Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել

Սա հավակնոտ մարտահրավեր էր․ ՀՀ հրաձգության ֆեդերացիային է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը

Երկրաշարժ Ադրբեջանում

Դավիթ Խուդաթյանը Գորիսում ծանոթացել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին

Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը

Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր

Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար

Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ

Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել

Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները

Բարով եք եկել, մաղթում եմ դիպուկ հրաձգություն․ վարչապետի ելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից․ Ամերիաբանկը` հեղինակավոր Los Angeles Times-ում

Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը

Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Արտակ Հանեսյանը ներկայացրել է Ամերիաբանկի կայացման ուղին

TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ

ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը

Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան

Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP

«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի

Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին

Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ

ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով

Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին

Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին