Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Գ. Ս.-ն իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես՝ կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ:
Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ, սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ:
ՀՔԾ-ն հայտնում է, որ վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT