Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Մենք դիմել ենք՝ նյութերը ստանալու համար, մեզ պատասխանել են, որ չեն տրամադրի, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն մեզ տեղեկացրել են նաեւ, որ քրեական գործը կարճվել է, եւ եթե հայտարարության բնույթից ելնելով՝ մասնակիցների ցանկը նկատի ունենանք, շատ հետաքրքիր է, թե ով է եղել անձը, որ պիտի հնարավոր մեղադրյալը լիներ. պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ ուներ, բացառման սկզբունքով մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առջաջադրվել, եւ այդ մեկ պաշտոնյան պարոն Փաշինյանն է, թող նա պատասխանի՝ հրավիրվել է ՀՔԾ, թե ոչ»:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իր հետ հանդիպման ժամանակ ասելով, որ ի պաշտոնե իրավասու է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, առաջարկել է սիմվոլիկ գումարի դիմաց ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ: Ավելի ուշ ՀՔԾ-ում դրանց հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):

Տպել
1769 դիտում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը ԱՄՆ. նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

Կրակի տակ են հայտնվել Ասկերան եւ Մարտունի քաղաքները. նյութական վնասը մեծ է. Վահրամ Պողոսայն

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ