Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ դեռևս անցած տարի՝ ապրիլի 16-ին, ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի առնչությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ էին նկարագրվում:
«Մասնավորապես, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, և ես այդ ամեն ինչը լվացել եմ: Բայց այն ժամանակ, ըստ էության, մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ես կարծում եմ, որ քննությունն էլ է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է եղել: Իրենք հաջորդ քայլն են արել, այդ բոլոր գույքերի վրա կալանք են դրել: Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանել, դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի եւ բեկանվել է: Այս պահի դրությամբ ունենք այդ իրավիճակը»:
Գևորգյանը նշեց, որ ինքը մեղադրանքին չի ծանոթացել և չի ծանոթանալու:
Հարցին՝ իր նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է, նա պատասխանեց. «Ես հրաժարվել եմ իրենց հետ որևէ ձևով աշխատել, ՀՔԾ-ն՝ որպես պետական մարմինի, չեմ ընդունում: Իրենց հետ ի՞նչ քննարկեմ: Բացի այդ, ես արդեն ունեմ խափանման միջոց: Դատարանում քննվող գործով ես ստորագրության տակ եմ, այսինքն՝ չեմ կարող քաղաքից բացակայել»:
Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Քրեական գործը հարուցվել է դեռևս 2020թ. ապրիլի 16-ին, և փաստացի ունենք իրավիճակ, երբ սույն գործով մեղադրանք առաջադրվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Արմեն Գևորգյանը ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- նշեց Ալեքսանյանը:
Նա նշեց, որ այս գործով, սկսած այն հարուցելու պահից, բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել, և այն, որ Արմեն Գևորգյանը դեռ որևէ դատավարական կարգավիճակ չուներ, ինչն օրենքի ուղղակի պահանջ է, բայց նրա ու իր բարեկամների հաշիվները դրվել են կալանքի տակ, դրա վառ ապացույցն է:
«Բոլոր դատարանները՝ թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, հաստատել են այդ որոշման ապօրինի լինելը: Եվ դրանից հետո, երբ այդ բոլոր դատական ակտերը մտել են ուժի մեջ, հենց ինքը ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ իրավունքի խախտումը վերացնելու մասին»,- ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ, ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT