Երևան
12 °C
Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, նշել է, որ գործը հարուցվել է ՀՔԾ խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
«Արմեն Չարչյանի գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա։ Մի հատ էլ դրան ավելացում՝ օգտագործվել է անանուն աղբյուր՝ «Բաղրամյան 26»-ում (տելեգրամյան ալիք) հրապարակված, որը հետագայում պարզվեց՝ մոնտաժված ձայնագրություն է»,- ասել է Վարդևանյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ տեսագրությունն իրավապահներին է ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Անկախ դիտորդ» ՀԿ-ն, Վարդևանյանը նշել է. ««Անկախ դիտորդը» չի ուղարկել, «Բաղրամյան 26»-ում հրապարակվել է, ՀՔԾ-ի մամուլի խոսնակը զեկուցագիր է կազմել, ու դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել»։
Ի պատասխան Վարդևանյանի հայտարարության՝ ՀՔԾ-ից ՀԺ-ին հայտնեցին, որ այս կապակցությամբ արդեն իսկ իրենց կողմից պարզաբանում տրվել է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. «Այսինքն՝ քրեական գործը հարուցվել է ոչ թե զեկուցագրի, այլ դրա առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, որից հետո նրա հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում էլ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ ստուգողական գործողություններ, այդ թվում՝ ուսումնասիրել հայտնի ձայնագրությունը»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ դատարանն օրեր առաջ Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանի որոշման հրապարակումից առաջ նա տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ: «Իզիմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT