Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է:
Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից եւ դատարան ուղարկելուց հետո մակագրվել էր գործը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից`նշելով, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, դատավորի աշխատակազմից չմանրամասնեցին`առաջարկելով հետեւել դատական տեղեկատվական համակարգում թարմացվող տվյալներին:
Դատարանի այս որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ դրա մասին մամուլից է տեղեկացել եւ դատական ակտ դեռեւս չի ստացել:
Նրա գրառումը`ստորեւ.
«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,- գրել է պաշտպանը:
Մեր զրույցում Գեորգի Մելիքյանը նշեց, որ գործով դատական նիստ տեղի չի ունեցել, եւ դատավորը նման որոշում է կայացրել գործի նախապատրաստական փուլում: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում դատավորը կարող է կայացնել մի քանի, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Թե ինչ հիմքով է նման որոշում կայացվել, պաշտպանին հայտնի չէր, սակայն ըստ նրա՝ դատարանը հաշվի է առել իրենց միջնորդությունը. «Մենք միջնորդություն էինք ներկայացրել դատարան այն մասին, որ ապօրինի ճանաչված ապացույցները բացառում են անձի նկատմամբ քրեական հետապնդումը, եւ դատավոր Դավիթ Բալայանը հավանաբար հենց սա է հաշվի առել»:
Հիշեցնենք՝ վերջերս Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու մասին որոշումը՝ նշելով, որ դրա կայացման պահին չէր հաղթահարվել դատավորի անձեռնմխելիությունը, եւ փաստացի, նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել առանց ԲԴԽ-ի համաձայնության:
Դավիթ Գրիգորյանը այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո, սակայն, նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: Դավիթ Գրիգորյանի լիազորությունները հուլիս ամսից կասեցվել էին: Նրա պաշտպաններն այս ընթացքում բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել թե վարույթն իրականացնող մարմնին, թե դատարանին՝ մեղադրանքն անհիմն որակելով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT