Երևան
16 °C
Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանի հետ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ այս քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտնեց հունիսի 19-ին, ինչից հետո այն ուղարկվեց դատարան: Գործով մեղադրյալի կարգավիճակում է նախկին 4 պաշտոնյա. նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով), նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման, իսկ ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: Գործով բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեր զրույցում Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից. «Դատաքննությունը կսկսվի, եւ պարոն Երանոսյանն անձամբ իր դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դիրքորոշում հայտնել է միայն առերեսման ժամանակ. «Հակասություններ են եղել ցուցմունքների միջեւ, եւ այդ կապացությամբ վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտություն է գտել առերեսում կատարելու»,- ասաց նա: Թե կոնկրետ ինչի շուրջ է եղել հակասությունը, եւ ինչ է պնդել իր պաշտպանյալը, Սաֆարյանն առայժմ չցանկացավ մանրամասնել:
Նշենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս, որպես վարորդ, սպասարկել է Վարդան Թունյանին՝ 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով՝ ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Գործով դատաքննությունը դեռ չի սկսվել. հուլիսի 27-ին նշանակված առաջին դատական նիստը, համավարակով պայմանավորված, հետաձգվել էր:
Փայտանյութ տեղափոխած հաղարծինցիները փաստաթուղթ չեն ունեցել
Հոսանքազրկմամբ պայմանավորված տևական ժամանակով կդադարեցվի Արմավիրի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել
ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել
Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը
Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում
Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև
Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում
Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը
Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ
Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան
Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)
1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում
15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային
Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են
Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ
Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ
Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին
Գայանե Հակոբյանը գրառում է արել
Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ
Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում
Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
© 2023 Հայկական ժամանակ