«Քեյս». լռությունը կոտրված է, Գյումրու դրամատիկականում կայացավ 2021-ի առաջին պրեմիերան

08/03/2021 schedule11:55

Վարկեր, պարտքեր, հիպոթեք, չտպագրված գրքեր:

Մարկը գումար էր խնդրել մեծահարուստ Դեյմոնից իր գրքի տպագրության համար: Տևական դադարից հետո մեծահարուստը հայտնվում է երիտասարդ գրողի տանն ու մի դատարկ ճամպրուկ՝ քեյս է նվիրում: Առաջին հայացքից դատարկ ճամպրուկի գաղտնիքը Մարկը պատահաբար, բայց կարողանում է բացահայտել: Քեյսը գումար է տալիս, բայց՝ միայն ցավի դիմաց: Պատճառում ես ցավ՝ ստանում գումար, ինչքան ցավը խորն ու ուժգին է, այնքան գումարը մեծ է:

«Քեյս» ներկայացմամբ մեկ տարվա դադարից հետո Գյումրու դրամատիկականը բացեց դռները հանդիսականի առաջ: Հենց մուտքից ավանդական ժպիտի հետ յուրաքանչյուր ներս մտնողի բարի դիտում մաղթանքի հետ՝ նաև դիմակ: Զգույշ լինելը պարտադիր է:

Դահլիճում ազատ տեղեր չկան, զբաղված են նաև օթյակները, միջանցքներն ու բոլոր հնարավոր մակերեսները, որտեղ հնարավոր է նստել ու կանգնել:

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն արդեն դահլիճում բոլորին ողջունում է և անկեղծանում. հատկապես շնորհակալ եմ գյումրեցի հանդիսատեսից, միշտ թատրոնի կողքին եք՝ անկախ ամեն ինչից:

«Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո պարոն Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա՞ թատրոն: Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,- ասաց Հարությունյանը:

2021-ին թատրոնը սկզբունքորեն չի բեմադրի դրամաներ: Կլինեն միայն կատակերգություններ, բեմադրություններ համերաշխության ու սիրո մասին: «Ինձ անընդհատ հարցնում են, թե արդյոք կատակերգության ժամանա՞կն է: Ես ասում, որ՝ այո՛, ոչ միայն ժամանակն է, այլ անհրաժեշտություն է: Մենք այս ամիս խաղացանկում 18 ներկայացում ունենք, իսկ մեր հերոսներին անընդհատ հիշում ենք: Դրա վառ ապացույցը «Հարսանիք թիկունքում» ֆիլմի ցուցադրություններ են: Երկու ամսում ֆիլմն արդեն 30.000 մարդ է դիտել: Այն ցուցադրվում է նաև արտերկրում»,- մինչ ներկայացումը կայացած ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրենը: Նիկոլայ Ծատուրյանն էլ հաստատեց՝ այո՛, պետք են: Հատկապես հիմա, երբ մարդիկ հիասթափված են, օդանավակայաններում մեկնողների մեծ թիվ կա, պետք է որ թատրոնն էլ այս նեգատիվը մեղմելու, ցրելու գործում իր դերն ունենա:

Առաջինը քայլն արվեց «Քեյս»-ի պրեմիերայով: Պիեսի հեղինակ՝ Բաբկեն Զաքարյան, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Պիես՝ գրված հատուկ Գյումրու թատրոնի համար, որում յուրաքանչյուրն իրեն տեսնելու, ընկալելու և կյանքը վերաիմաստավորելու հնարավորությունն ունեցավ:

Ցավ պատճառել դիմացինին և ստանալ շատ փող: Հարստանալ ու դրան զուգահեռ կորցնել մարդկային դիմագիծը, հեռանալ սկզբունքներից, ագահանալ ու չբավարարվել ունեցածով: Այնքան էլ իրականությունից հեռու պատկեր չէ: Եվ եթե կյանքում քչերին է հաջողվում այդ վիճակից ելք գտնել ու փրկվել, փրկել սեփական «ես»-ն ու ընտանիքը, ապա պիեսում դա հնարավոր եղավ: Դեյմոնը ետ վերցրեց ճամպրուկը, քանի որ Մարկն այդպես էլ չկարողացավ ճանաչել մարդուն, մարդու ներաշխարհն ու չգրեց այդ մասին, շեղվեց իր առաքելությունից, գրողից դարձավ փող աշխատող: Մարկի ու կնոջ հետ ապրող գեներալ պապիկն այրեց այլոց տանջանքների արդյունքում իր թոռնուհու կուտակած փողերը: Էվայի սարսափած՝ ի՞նչ արեցիր հարցին պատասխանելով. ես ձեզ փրկեցի:

Վարագույրը փակվեց երկարատև ծափերով: Պրեմիերան կայացած է: Դրամատիկականն իր հստակ խաղացանկով շարժվում է առաջ՝ անխախտ պահելով իր կոչը՝ ապրել հանուն հերոսների:

Տպել
6386 դիտում

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել