Սեռական օրգաններ՝ ծածկված լավաշով. Սունդուկյան թատրոն բերվող ներկայացման պաստառը մեծ աղմուկ է բարձրացրել

Երեկվանից համացանցում տարածվում ու քննադատության է ենթարկվում Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի պաստառներից մեկը, որում պատկերված են մերկ դերասաններ, եւ նրանց մարմնի որոշ հատվածներ ծածկված են լավաշով: Այն Ռուսաստանից Երեւան բերվող ներկայացման գովազդ է, պաստառում պատկերված անձինք էլ՝ դերասաններ՝ Եվգենի Բորոդենկոն, Նատալյա Եփրիկյանը, Եկատերինա Վորնավան ու Ալեքսանդր Գուդկովն են:

Հանրության հնչեցրած բազմաթիվ քննադատություններից ու դատապարտող մեկնաբանություններից հետո Սունդուկյան թատրոնը հայտարարություն տարածեց, սակայն հանգամանալից չմանրամասնելով, թե ի՞նչ ներկայացման մասին է խոսքը: Հայտարարության մեջ միայն նշված էր, որ ներկայացումը խաղացանկայինը չէ, տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետեւաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել եւ չի ստացել թատրոնի համաձայնությունը։

Հատկանշական է, որ թատրոնի այս հայտարարությունը հանրությանն էլ ավելի է բորբոքել: Մարդիկ հարցադրումներ են անում՝ եթե նույնիսկ թատրոնի խաղացանկից չէ, ապա ինչո՞ւ են բեմ տրամադրել: «Բացատրեք այդ մարդկանց, որ հացը հայոց մեջ սրբություն է, լավաշը՝ առավել եւս: Իրենց «ստեղծագործական» նկրտումներն անընդունելի են»,- գրել է օգտատերերից մեկը:

Տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից: Վերջինս մեզ հայտնեց, որ պաստառն իրենք չեն տարածել, որեւէ կապ չունեն դրա ստեղծման հետ: Սակայն արդեն կապ են հաստատել ներկայացման պատասխանատուների հետ եւ ասել, որ հեռացնեն այն:

«Մի փոքր շտապել են պաստառը ստեղծելիս, որովհետեւ այն նույնպես պետք է մեզ հետ համաձայնեցնեին. գուցե չեն իմացել կամ կանոնները լավ չեն պատկերացրել: Մենք ասել ենք, նրանք ներողություն են խնդրել ու անմիջապես հանել: Եվ հիմա չեմ հասկանում այս ագրեսիայի իմաստը, հեռացնելուց հետո էլ արհեստականորեն շարունակում են տարածել»,-ասաց Մկրտչյանը:

Տնօրենը շեշտեց՝ այլեւս այդ պաստառը գոյություն չունի, եւ չի կարող նման պաստառով ներկայացումը տեղ ունենալ Սունդուկյան թատրոնում:

«Մենք դեռ իրենց հետ չունենք վերջնական պայմանագիր, որովհետեւ պայմանագիրը կնքվում է, երբ համաձայնեցվում են բոլոր կետերը: Այն, ինչ մենք գիտենք տվյալ ներկայացման մասին, լինելու է կատակերգություն, որտեղ ոչ մի արտառոց բան չկա: Պայմանագիրը դեռ չեն կնքել, քանի որ ներկայացուցիչն էլ առայժմ Երեւանում չէ»,- հավելեց նա:

Ռուսաստանից Երեւան բերվող ներկայացման եւ դրա աղմուկ հանած գովազդային պաստառի խորհրդի մասին զրուցեցինք նաեւ ներկայացման կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Աննա Թումանյանի հետ: Վերջինս մեր զրույցում հայտնեց՝ ներկայացումն այն մասին է, թե հատկապես ի՞նչ է կատարվում վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանից Երեւան եկած անձանց հետ, ինչերի միջով են նրանք այստեղ անցնում եւ ինչպես են իրենց առօրյան կազմակերպում: 90 րոպե տեւողությամբ ներկայացումը կոչվում է «Ընդհատակ անցնել Երեւանում»:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդ ունի պաստառին պատկերված կիսամերկ անձանց վրա հայկական լավաշը, Թումանյանը նշեց՝ ներկայացումը նաեւ այն մասին է, թե ինչպես են հայերն այստեղ՝ Հայաստանում, «թաքցրել» ռուսներին, իսկ այս դեպքում հայերին խորհրդանշողը գտել են՝ լավաշն է: «Այսինքն՝ կատարվող իրադարձությունների ֆոնին հայերը, որպես պաշտպան, լավաշով են ռուսներին փակել, թաքցրել խնդիրներից»,- ասաց նա:

Աննա Թումանյանը նաեւ ընդգծեց՝ որեւէ միտում չի եղել ինչ-որ մեկին վիրավորելու. «Գուցե ինչ-որ տեղ հայկականությունը խորհրդանշող տարրերի առումով չափից շատ ենք խորացել եւ ոչ տեղին ընտրություն կատարել: Պարզապես մեր շրջապատում որեւէ մեկի մտքով չի անցել, որ այդ քայլով կարող ենք վիրավորել ազգային նշանակություն ունեցող մի բան»:

Թումանյանի խոսքով՝ առաջին բացասական արձագանքները տեսնելով՝ անմիջապես բոլոր էջերից հեռացրել են գովազդային պաստառը, այժմ աշխատում են նորի վրա, որում, իհարկե, լավաշ այլեւս չի պատկերվելու:

Խոսելով «Ընդհատակ անցնել Երեւանում» ներկայացման մասին՝ Թումանյանը փոխանցեց՝ այն լինելու է խելահեղ թատերական ներկայացում՝ ինտրիգային սյուժեով, համարձակ հումորով «Comedy woman» կուլտային հեռուստաշոուի աստղերի մասնակցությամբ (Եկատերինա Վառնավա, Նատալյա Եփրիկյան, Ալեքսանդր Գուդկով եւ Եվգենի Բորոդենկո): Ներկայացման հատուկ հյուրն է լինելու Արսեն Գրիգորյանը:

«Ներկայացումը Հայաստանում լավագույնը փնտրող չորս «մոլորված մոսկովյան հոգիների» մասին է: Կլինի գունեղ էքստրավագանդ շոու՝ ոգեշնչված դասական փոփով եւ ժամանակակից սթենդափով: Կատակերգությունն ինքնահեգնանքի, կաբարեի, ինտերակտիվ խելահեղ միքս է, սպասվում է նաեւ հանդիսատեսի հետ տեղում իմպրովիզացիա»,- մանրամասնեց նա:

Թումանյանը նաեւ հավելեց՝ ներկայացումն ինչ-որ տեղ հայտարարություն-խոստովանություն է բոլոր այն հարցերի մասին, որոնց մարդը բախվել է անցած երեք տարիներին՝ համաճարակ, տնտեսական ճգնաժամ, «մշակույթի չեղարկում», նոր էթիկա, սեքսիզմ եւ ֆեմինիզմ: Հերոսները հեգնում են բոլոր կատակլիզմներն ու դիմանում, հեռուստադիտողին բեմում «տանելով» մե՛կ պլաստիկ վիրաբույժի կաբինետ, մե՛կ սահմանային հսկողություն եւ այլն:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով էլ՝ այդ անձինք պաստառի վրա մե՞րկ են, թե՞ ներքնաշորով, լավաշը սիմվոլի՞կ է, թե՞ ոչ, դրանք հարցեր են, որոնց միանշանակ պատասխանելը բարդ է: «Կարող է սիմվոլիկան լինել, ու դա ընկալի հասարակությունը, բայց սկզբունքորեն կարծում եմ, որ պետական թատրոնում մերկությունն ինքին ցուցադրություն է ե՛ւ սիմֆոլիկ, ե՛ւ ֆիզիկական մարմնի»,- ասաց Խառատյանը:

Վերջինս ընդհանուր առմամբ ներկայացման սիմվոլիկայի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում, բայց այն կարող էր այլ թատրոնում լինել:

«Թե հասարակությունն ինչպես է դրան վերաբերվում, դա այլ խնդիր է, եւ մյուս խնդիրը, այնուամենայնիվ, մերկության թեման է: Մերկությունն այսօր վաճառվող թեմա է, ու եթե Հայաստանում մենք 15-20 տարի լուռ հաշտվում ենք այդ վաճառքի հետ, ապա խնդիր է, թե ինչո՞ւ ենք այսօր դրան անդրադառնում»,- նկատեց Խառատյանը:

Ազգագրագետի դիտարկմամբ՝ մերկության թեման այսօր մեզանում քննարկումից դուրս է. «Ընդհանուր հոսքում մերկությունն այսօր կարծես թե հասկանալի է: Ստրիպտիզ ակումբներում մարդիկ կարող են գնալ ու գումարով մերկություն վայելել, եւ սա նորմալ ենք ընդունում, բայց հենց թատրոնին է բանը հասնում, սարքում ենք թեմա»:

Տպել
7656 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին