Արցունքներ ու լռություն. Գյումրիում կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

07/02/2021 schedule23:53

Հանդիսատեսին դահլիճ հրավիրող զանգը տրված է: Լեփ-լեցուն դահլիճում չեն ցնծում: Գիտեն. եկել են ծանր ապրումներով ֆիլմի պրեմիերայի:

Մինչ ֆիլմի ցուցադրումը մեկ րոպե լռությամբ հանդիսատեսը հարգանքի իր տուրքը մատուցեց նահատակներին: Հետո ֆիլմը յուրաքանչյուրին տարավ միայն իրեն հայտնի հիշողության կածաններով:

«Հարսանիք թիկունքում». ներկայացման էկրանավորման ավարտն ու այն հանդիսատեսի դատին ահնձնելը համընկավ դժվարին ժամանակահատվածի հետ: Ի սկզբանե այս ֆիլմն իր մեջ ամփոփում էր  ապրիլյան պատերազմն ու էկրանավորման աշխատանքները սկսվել էին դեռևս 2020 թվականի հունվարին:

Այսօր, սակայն, այն դիտվեց ու ընկալվեց այլ հույզերով: Ֆիլմում ներկայացման նույն դերասանական կազմն է: Ասում են մեծ ռիսկ էին համարում հատկապես հիմա ֆիլմի ցուցադրությունը, քանի որ Արցախյան երկրորդ պատերազմը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է յուրաքանչյուրի ընտանիքում, յուրաքանչյուրի հոգում ու մտքում: Վերքը բաց է, կսկիծը՝ անընդհատ մորմոքվող:

Էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյանն անկեղծանում է. եթե հիմա էկրանավորման քայլեր ձեռնարկվեին, չէր կարողանալու այդ աշխատանքը ոչ սկսել, ոչ ավարտել: «Հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ չէի լինի, վստահաբար: Իսկ նկարահանման ընթացքի մասին մի բան կասեմ. եղել են դրվագներ, որոնք 11 դուբլ է արվել, ու ամեն դուբլրի ժամանակ ես նույն հուզմունքն եմ ապրել:

Ի սկզբանե նպատակը, գաղափարախոսության ասելիքը և հուզականության դաշտը նախատեսված էր բոլորովին այլ դեպքերի և իրադարձությունների համար: Ցավոք էն աղետը, որ տեղի ունեցավ այս վերջին էտապում, բոլորիս ներաշխարհը փոխեց, բոլորիս հուզվելու ընկալման հատկությունն էլ է հիմա փոխվել, էդ իմաստով ֆիլմը լրիվ ուրիշ ազդեցություն է ունենում հիմա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է Արշալույսը:

Նույն ապրումներն ու նույն կարծիքն ունեն նաև դերասանները: Մանե Մխոյանն, օրինակ, պատերազմի մասին ֆիլմի ցուցադրումը սկզբում վտանգավոր է համարել: «Որովհետև վերքը թարմ է դեռ: Միևնույն ժամանակ հանդիսատեսի այդ էմոցիան մեզ ստեղծագործելու ուժ է տալիս: Մենք մշտապես նաև մշակույթով ենք կռվել:

Էս 44 օրերի ընթացքում էնքան էինք տեսել ու ապրել էդ օրերը, որ ինձ թվում էր  այլևս ոչ մի բան մեզ չի զարմացնելու, ոչ մի էմոցիա չենք ունենալու: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ էն ասելիքը որ ուներ ներկայացումը՝ այն է շարունակելու ենք ապրել, հիմա առավել քան երբևէ արդիական է, մենք պիտի շարունակենք ապրել, որովհետև պիտի շարունակենք գլուխներս բարձր քայլել առաջ: Ապրել հանուն նրանց, որոնք իրենց կյանքը զոհել են մեզ համար»,-ասում է դերասանուհին:

Զինվորի հավաքական կերպարը մարմնավորող Տարոնն իր կերպարի ընկալումն այսօր պատասխանատու պահ էր համարում: Այն միշտ է այդպիսին եղել, բայց ուրիշ էր այսօրվա հրամայականը: Այսօր ներկաներից յուրաքանչյուրն էկրանի զինվորի մեջ իր եղբորը, ամուսնուն, հարազատին ու բարեկամին տեսավ, տեսավ այն զինվորին, որին ճանապարհ դրեց, բայց չդիմավորեց այլևս, զինվորին, որին ուղարկեց պայքարի, ու այսօր ինքն է  պայքարում նրա կորստի ցավը հաղթահարելու համար: Շատերը նաև տեսան այն զինվորներին, որոնք մաքառեցին ու հրաշքով տուն դարձան, ու տեսան այն զինվորներին, որոնք անհետ կորան հայրենի եզերքում:

«Ես ֆիլմի վերջում վերադառնում եմ պատերազմից, բայց եթե նույնիսկ չվերադառնայի, միտքը մեկն է. պետք է շարունակել ապրել, ուժեղ լինել, սիրել ու գնահատել՝ չմոռանալով զոհվածներին: Զինվորները չեն մահանում, նրանք անմահ են»,-վստահ է Տարոնը:

Ֆիլմում որդուն պատերազմ ուղարկող մայրն ու տատիկը հուզվում են նաև հարցազրույցի պահին, չեն կարողանում վերադառնալ իրականություն: Գուցե այն պատճառով, որ այսօրվա իրականությունն այնքան էլ տարբեր չէ ֆիլմի պատումից: Որդուն վերադարձին սպասող, վայրկյանները հաշվող մայր, թոռի ճամփեն պահող տատիկ: Ներկա էին և բեմում, և դահլիճում: Ֆիլմը նաև նրանց է նվիրվում: Ռեժիսորն ու դերասանները վստահ են, զինվորների ծնողները գերբնական ուժի և անսահման համբերատարության մարմնավորում են, հույսի ու հավատի կենդանի վկաներ:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմը պրեմիերայից հետո Գյումրիում կցուցադրվի  «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Հիշեցնենք, Գյումրու դրամատիկականի բեմում «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան կայացել էր 2018 թվականի հունիսի 8-ին, որին ներկա էր գտնվել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ներկայացման էկրանավորման գաղափարը Տիգրան Վիրաբյանինն էր: 10.000-ից ավելի հանդիսատես ունեցած ներկայացումն էկրանավորված տարբերակով ներկայացավ նույն դերասանական կազմով: Աշխատանքներն իրականացրել է «Միտոյան» պրոդաքշընը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, էկրանավարման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը:

Ստեղծագործական թիմում են նաեւ Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը: Բոլոր աշխատանքները սկսվել եւ ավարտվել են հենց Գյումրիում՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Կինոարտադրողների և թատերաշխարհի համար ներկայացման էկրանավորումը համարվում է հետաքրքրիր ու հաջողված էքսպերիմենտ:

Տպել
5865 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում