«Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը, քո բացթողումը՝ իմ զավակինը». Վահագն Գալստյանը՝ սխալները վերլուծելու և ապագայի մասին

Կորոնավիրուսի համավարակով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ մշակութային ոլորտը, որը կանգ էր առել երկար ժամանակ, սկսել է ակտիվորեն գործել: Հին ու նոր ներկայացումներ, ինտենսիվ փորձեր, գերհագեցած մշակութային օրակարգ. ահա այսպիսի անցուդարձ է մասնավորապես բոլոր թատրոններում:

Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը նույնպես բուռն աշխատանքային գործունեության մեջ է՝ հանդիսատեսին խոստանալով նոր պրեմիերաներ: Վահագնը նաև մշակույթի այն գործիչներից է, որը պատերազմի օրերին բեմը զենքով փոխարինեց ու կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: «Ինձ նման լիքը տղերքի հետ՝ ծանոթ ու անծանոթ, կանգնած էինք Մայր Հայաստանին պահապան լինելու, որքանով հաջողվեց՝ բոլորս գիտենք»,- ասում է դերասանը՝ միևնույն ժամանակ, սակայն, նշելով, որ պետք է սխալներն ու բացթողումները հասկանալ, շտկել դրանք ու չմտնել հանձնվողի կերպարի մեջ:

Վահագն Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Վահագն, պայմանավորված հայտնի հանգամանքներով (կորոնավիրուս, պատերազմ)  մշակութային ոլորտում դադար էր, սակայն կարծես քիչ-քիչ ուշքի եք փորձում գալ: Ինչո՞վ եք դուք հիմա զբաղվում:

- Հիմա թատրոնում ինտենսիվ փորձեր են գնում, որովհետև, բացի կորոնավիրուսից ու պատերազմից, մենք նաև վերանորոգում էինք թատրոնը: Վերանորգումը կատարվել է հրաշալի, որի համար շնորհակալություն բոլորին՝ քաղաքապետարանին, նախարարությանը, Կառավարությանը. վերազինումը իսկականից հրաշալի բան էր: Արդեն բացվել է թատերաշրջանը, խաղում ենք, ընթացիկ խաղացանկն ենք փորձում, կունենանք պրեմիերա: Բայց ավելի ճիշտ կլինի՝ հիմա կոնկրետ չխոսենք ժամանակների ու անելիքների մասին, որովհետև դեռ առջևում անհայտ օրեր կան: Կարծում եմ՝ եթե էս տարի չհասցնենք, մյուս տարի ես ինքս անպայման կունենամ նոր պրեմիերաներ:

- Կարծես նաև նոր սերիալում եք նկարահանվում:

- Դա նկարահանվում էր պատերազմից առաջ, որը կիսատ մնաց պատերազմի հետևանքով, հետո էլի մի պահ նկարահանվեց: Անգամ, երբ դիրքերում էի, իջա՝ նկարահանվելու, որովհետև պետք է հասցնեինք ունենալ մի բան, բայց էլի չավարտվեց: Հիմա ստոպ կարգավիճակ է՝ մինչև հասկանանք՝ ինչ է որոշում ԹՎ-ին:

- Քանի որ հիշատակեցիք պատերազմը, կուզեմ նաև խոսեք այն մասին, թե ինչպե՞ս այդ օրերին կայացրիք որոշում՝ բեմը զենքով փոխարինելու:

- Անկեղծ ասած՝ չեմ սիրում էս թեմային անդրադառնալ: Գնացի, որովհետև... չգիտեմ, անուն չեմ դրել՝ ինչի համար գնալ: Ով էլ գնացել է, կարծում եմ՝ կոնկրետ պատասխան չունի՝ ինչի համար է գնացել: Նպատակն ինքնին պարզ է: Մեր երկիրն է: Բացի դա՝ ոնց որ ուրիշի հաշվին ապրեի: Կամավոր էի գնացել, քանի որ զինկոմիսարիատը տարիքիս նայելով երևի չանդրադառնար էլ: (Կատակում է): Վերադարձա էն ժամանակ, երբ կարծես էդ թոհուբոհի շրջանը թվացյալ ավարտվել էր: Բայց հարկ լինի՝ նորից էնտեղ կլինեմ: Ուզում եմ հերթական անգամ չհնչի՝ հնչելու համար, բայց իրոք խոնարհվում եմ էն տղերքի առաջ, որոնք կյանքը տվեցին հայրենիքի համար:

Իսկ ի՞նչ փոխեց պատերազմը ձեր մեջ:

- Մի կարևոր բան ոնց որ մեջիցս գողացել են: Չեմ ուզում ասել՝ նպատակներ, երազանքներ, հույսեր: Ոչ էլ ուզում եմ հանձնվողի կերպարի մեջ մտնել, բայց ինչ-որ մի կարևոր բան գնացել է: Հետևանքը ես էլ, դուք էլ, բոլորն էլ հետո ենք զգալու ավելի խոր, ավելի արմատապես: Բայց շարունակում եմ ակտիվ ապրել՝ հավատալով, որ հնարավոր է, այո՛, մեկ-մեկ ճակատամարտերում պարտություն էլ է գրանցվում: Էնպես չէ, որ եթե մեզ է դա բաժին ընկել, պետք է ողբերգություն սարքել, հանձնվել, ընդհակառակը, պիտի հասկանանք՝ որտեղ էին մեր սխալները, որտեղ էին թերացումները, որտեղ գլուխ գովեցինք, որտեղ պասիվ մնացինք, հնարավոր է՝ ակտիվությունը սխալ ճանապարհով տարավ: Նման բաներն են պետք հասկանալ: Կարծում եմ՝ մեր ազգը, մեր ժողովուրդը էնքան բանիմաց ու խորագետ է, որ սրա միջով էլ կանցնի: Պետք է ապրել, կրթվել, դաստիարակված քաղաքացի ձևավորել, որովհետև եթե ուզում ենք էն օրերը, ինչ մենք ենք տեսնում, մեր ձագուկները չտեսնեն, պիտի մի քիչ լարենք մեզ: Ոնց որ մեր Անդրանիկ զորավորն է ասում՝ 15 րոպե քնելուց առաջ գոնե մտածենք, մտածածը բերենք կատարման, բերենք գործողության, բերենք շարժումների, այլապես այդ կենացները, այդ մտածումները՝ բա ես էսքանը, բա դու էնքանը, ոչինչ չեն տալու: Պետք է չարչարվենք, որ հետագայում լավ լինի:

- Վահագն, անդրադառնանք նորից թատրոնին. հանդիսատեսի ինչպիսի՞ հաճախումներ ունեք, և ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում:

- Էսպես ասեմ՝ մեր թատրոնը ունի իր հանդիսատեսը, երբեք էդ խնդրի առաջ չենք կանգնել: Դե, մեկ տարի էր՝ չէինք խաղացել, սեզոնի բացմանը հենց ներկայացում ունեի, կոմեդիա էինք խաղում, որպեսզի նաև թոթափենք էն հոգսը, բեռը, թախիծը, տխրությունը, որ կա: ժողովուրդը, ճիշտ է, մեկ ու մեջ էր նստած (մեզ մոտ խիստ հետևում ենք առողջապահական կանոններին, որովհետև մարդկային կյանքի մասին է խոսքը ամեն դեպքում), նույնիսկ էդ մեկ ու մեջ նստած կես դահլիճը արձագանքում էր էնքան հաճելի, էնքան ճիշտ ու գրագետ: Դե լավ կարոտ կար, և նաև էդ փոքրիկ ծիծաղների մեջ տեսնում էի, որ պայքարել պետք է, մի բան հաջողվելու է: Բայց լավ կլինի՝ իրավիճակը էլ ավելի լավանա, ու լիքը դահլիճներ ունենանք, որովհետև լիքը դահլիճում հա՛մ խաղալն է ավելի ուրիշ, հա՛մ էմոցիաներն են ուրիշ: Ինչքան շատ մարդ գա դահլիճ, էնքան ավելի լավ կլինի ամեն բան:

Ըստ ձեզ, հետպատերազմական այս շրջանում ո՞րը պիտի լինի արվեստագետների դերը իրավիճակը հաղթահարելու գործում:

Ես միշտ իմ պայքարելը համարել եմ թատրոնում լինելը: Լավ առումով օրինակ ծառայելը: Իմ գործն անել էն մակարդակի, որն ինձնից սպասում է և՛ գեղարվեստական ղեկավարությունը, և՛ ռեժիսորը, և՛ բոլորը: Փողոցում պետք է անցնել կանաչ լույսի տակով, լինել հավաք, դաստիարակված, հարգել դիմացինին: Իմ պայքարը ես էսպես եմ տեսնում ու ընկերներիս կոչ կանեմ նույն ճանապարհը որդեգրեն, որովհետև, ի վերջո, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Իսկ մեր երկրի ցավը մեր ցավն է: Բոլորիս ցավն է: Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը: Քոնը վաղը իմ զավակինն է դառնալու: Մենք էնքան կապված ենք իրար, որ խորապես մեկ-մեկ չենք էլ գիտակցում: Ուզում եմ բոլորն իրար լավ օրինակ ծառայեն. փողոցում քայլելիս, ուտելիս, խոսելիս, կարծիք արտահայտելիս, պետականությանը մոտենալիս, ինչ-որ մեկին անդրադառնալիս, թեկուզ այս պատերազմին անդրադառնալիս: Կուզեի, որ առևտրի մեջ չմտնենք մեր վերքերի վրա, կուզեի՝ լինենք ավելի տղամարդավարի, վստահ, առանց գլուխ գովալու, ամպագոռգոռ բառերի: Պիտի պատասխանատու լինենք երկրի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ լինի արվեստագետ, գիտնական, թե հավաքարար:

- Այսինքն՝ դե՞մ եք նրան, որ մշակույթի գործիչները զբաղվեն քաղաքականությամբ:

Չէ, ես դրան դեմ չեմ, դա մարդու ցանկությունն է, մոտեցումն ու կարծիքը, ես չեմ կարող ինչ-որ մեկին դեմ լինել: Ես պարզապես կուզեի էդպես տեսնել, դա իմ տեսլականն է: Հիմա որքանով կլինի, թե չի լինի, ես հետևում եմ էս տարբերակին: Արվեստագետը պետք է զբաղվի իր գործով, չմոռանա, որ ինքը ժողովրդից է դուրս եկել: Ինքը չպիտի մոռանա, որ ինքը արվեստի մարդ է: Հիմա շատ են ասում՝ լուռ են մտավորականները, կամ էս, կամ էն. ինքը էդ ճանապարհները պետք է գրագետ անի: Ոչ շատ աղմուկով անի, ոչ էլ՝ շատ պասիվ լինելով: Պարզապես ես կուզեի գործ տեսնել: Ի վերջո, գործ է պետք անել: Թե չէ խոսելը վերածվում է մի մեծ աղմուկի, մինչև էսօր դա լավ բանի չի բերել՝ բացի պետականությունը խարխլելուց:

- Հետաքրքիր դիտարկում արեցիք. երբ արվեստագետները լռում են, չեն խոսում, նրանց սկսում են մեղադրել լռելու համար, բայց երբ սկսում են խոսել, այդ ժամանակ էլ պիտակավորում են և թիրախավորում:

Իսկ ովքեր են այդ սահմանափակումները դրել ու նշաձողերը սահմանել: Ո՞վ է ասել, որ բանջարեղեն վաճառողը կարող է քաղաքականությամբ զբաղվել, իսկ արվեստի մարդը հենց սկսի զբաղվել, պիտի դառնա քննարկման առարկա: Եկեք օդի միջի այս խոսակցություններին ոչ մեկս լուրջ չնայենք: Արվեստի մարդիկ կարող են կարծիք հայտնել, ու պետք է այդ մարդկանց նայել որպես արվեստի մարդկանց: Հեշտ բան է մարդուն վարկաբեկելը, անվան հետ խաղալը: Ավելի գեղեցիկ ու գրագետ է լավը տեսնելը:

Վահագն, և թերևս վերջին հարցը: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ենք մենք ցանկացած անհաջողության դեպքում սկսում մեղադրել միմյանց: Սա ազգային մենթալիտե՞տ է դարձել:

- Չեմ ասի՝ դա մենթալիտետ է, ես չէի ուզի նման բանը մենք համարենք մենթալիտետ, երևի ժամանակակից մի բան է, ժամանակի հետ էլ կգնա: Գուցե հանգամանքները, ճանապարհը, անցած ուղին են բերել դրան: Պարզապես միշտ էլ դժվար է եղել ազգի միջից մաքրել վատ սովորությունը: Եթե մի վատ բան մտել է, մի 25 տարի պետք է եղել, որ դա դուրս գա:

Տպել
8990 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է