Ներկայացմամբ հրավիրված եմ Հունաստան, բայց ոչ մի կերպ վիզա չեն տալիս. Ռիմա Պիպոյան

Խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը հուլիսին ներկայացմամբ հրավիրված է Հունաստան, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում մուտքի արտոնագիր ստանալ, որպեսզի մեկնի:

Ռիման իր՝ «Կինը որոշում կայացնելուց առաջ» բեմադրությամբ է հրավիրված: Պարուհու նույն բեմադրությունն անցած տարի էլ էր հրավիրվել Հունաստան, սակայն համավարակի պատճառով նա չէր կարողացել գնալ: «Այն ժամանակ ես ինքս մերժեցի, որովհետեւ բոլորս գիտենք, թե անցյալ տարի ինչ վատ վիճակ էր: Իսկ այս տարի անունս արդեն ցանկում է ներառված: Բավականին լավ փառատոն է, որտեղ ամբողջ աշխարհից հրավիրում են տարբեր արտիստների»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Ռիմա Պիպոյանը:

Խորեոգրաֆը պատմեց, որ երբ զանգահարել է Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, իրեն ասել են, որ նախ, պիտի պաշտոնական հրավեր լինի, որպեսզի նոր հարցը դիտարկեն: Հրավերը ստացել է, նամակը՝ ուղարկել դեսպանատուն: Մոտ երկու շաբաթ որեւէ պատասխան չստանալուց հետո նորից է զանգահարել: «Ասացի, որ նամակ եմ ուղարկել, չեք պատասխանել, իրենք էլ, թե՝ պատասխանել ենք, դուք ուշադիր չեք եղել: Բայց ես որեւէ պատասխան չեմ ստացել: Շատ կոպիտ էին խոսում՝ առանց հաշվի առնելու, որ գնում եմ մեր երկիրը ներկայացնելու, ոչ թե հանգստանալու: Տպավորություն էր, որ իրենք անգամ իմ ուղարկած նամակը չէին բացել: Զանգիցս հետո ինձ կարճ նամակ եկավ, որ իրենք չեն աշխատում»,- հայտնեց նա:

Ռիմա Պիպոյանը նաեւ նկատեց՝ արդեն մի քանի օր է՝ հրավիրող կողմն է փորձում այստեղի դեսպանատան հետ կապ հաստատել: Նամակ են ուղարկել եւ ոչ մի պատասխան չեն ստացել. «Զանգում են, չեն կարողանում կապ հաստատել, նամակի պատասխան չեն ստանում: Իրենք էլ են զարմացած, թե ինչպես են մեզ մոտ աշխատում: Այդ մարդիկ էլ են անհանգստացած, տոմսս, բոլոր ծախսերս նախապես արդեն հոգացել են ու չգիտեն, թե ինչ է լինելու»:

ՀՀ քաղաքացիներին Հունաստան մեկնելու համար, ըստ ուղեւորության նպատակի եւ տեւողության, անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային հունական վիզա: Ռիմա Պիպոյանի դեպքում հարկավոր է Ազգային հունական վիզա, քանի որ մեկնելու նպատակը մշակութային գործունեություն ծավալելն է: «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել Հայաստանում Հունաստանի դեսպանատան հետ, սակայն որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: «Սփյուռում» հասանելի համարներով միայն ինքնապատասխանիչն է միանում, ապա նշվում, որ համավարակով պայմանավորված՝ մինչեւ հուլիսի 3-ը Հունաստան գնալու համար վիզա ստանալ ժամանակավորապես հնարավոր չէ:

Հ.Գ. Ավելի ուշ Ռմա Պիպոյանը կապ հաստատեց մեզ հետ՝ հայտնելով, որ երեկ ուշ ժամի գրություն է ստացել Հունաստանի փառատոնից, որում մասնավորապես ասվում է. «Մեզ Աթենքում Հայաստանի դեսպանատնից պատասխան է եկել, որ 3-րդ երկրի ներկայացուցիչները, որոնց թվում Հայաստանն է, իրավունք չունեն մտնել Հունաստան մինչեւ հուլիսի 3-ը։ Մենք չենք կարող ռիսկի գնալ եւ ամրագրված տոմսերը հետ ենք վերադարձնում։ Շատ ցավում ենք նման իրավիճակի համար։ Հույս ունենք, որ մոտ ապագայում անպայման կաշխատենք եւ կհամագործակցենք միասին»:

Տպել
4638 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)