«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

20/03/2023 schedule17:16

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել։ Ըստ ուսանողների՝ համալսարանի ռեկտորը արգելել է բեմադրել դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի  ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։

Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը․ «Մենք չենք կարծում, որ թատրոնի այլ վարպետները իրավունք ունեն քննադատելու մեր վարպետին։ Թող ներեն մեզ նրանք։ Նաև խոսել ենք և հայտնել, որ պատրաստ ենք ներկայացումից հանել հայհոյանքները և փոխել տեսարանը, բայց նորից դեմ են ներկայացմանը։ Դա աբսուրդ որոշում է»,– ասում էին ուսանողները։

ՀՀ ժողովրդական արտիստ, ներկայացման հեղինակ Նիկոլայ Ծատուրյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն արգելելու թատերական ինստիտուտի ղեկավարության որոշմանը, նկատեց՝  «Մենք դեռ սովետական վիճակներում ենք, մեզ մոտ շարունակվում է սովետը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա կմնանք էս ճահիճում։ Երբ որ ես ԱՄՆ–ում բեմադրություն էի անում համազգային թատրոնի հետ, ինձ հրավիրողն ասաց՝ «Մեզ մոտ ներակայացումը 6–7 անգամ է գնում  հանդիսատեսի հետ, նոր հայտարարում ենք պրեմիերա ու գալիս են քննադատելու ներկաայցումը մարդիկ»։ Ինչ են անում մեզ մոտ․ ինստիտուտը դեռ գնում է սովետական մոտիվներով, պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ոզի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– ասաց Ծատուրյանը։

Ըստ նրա՝ ամբողջ աբսուրդը կայանում է նչանում, որ թատրոնի ղեկավարությունը ներկայացումը չի դիտել, բայց որոշել է արգելել այն բեմադրելը։ Իր համար անհասականալի է նաև, թե ինչպես կարելի է չդիտած ներկայացումը քննադատել։ Պարզաբանում է նաև, թե իր կարծիքով ինչու է թատրոնը իրեն դեմ գնում․ «Ես վատ բնավարություն ունեմ, ես առաջարկել եմ բողոքեք ինձ հանեն ձեր ղեկավարի պաշտոնից։ Ես ահավոր չեմ սիրում քծնել։ Երբ ռեկտորը ընտրվեց, ես չգնացի ասեի՝ վայ, ինչ լավ է, ինչ ուրախ եմ։ Ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից»։

Ծատուրյանի խոսքով՝ «Որբանոց» ստեղծագործությունը արժանացել է 7 հանրապետական մրցանակների և երկու միջազգային մրցանակների։ Ասում է՝ ներկայացման մեջ արժանիքներ կան, որոնք պետք է տեսնել։

Տպել
4235 դիտում

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել