Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը դուրս եկավ նախարարության շենքից. քննարկումը արդյունք չի տվել

Քիչ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքից դուրս եկան Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ու դերասաններ Մարիաննա Դանիելյանը եւ Զառա Հակոբյանը: Հիշեցնենք, որ նրանք հանդիպման էին նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումը, կարելի է ասել, որեւէ արդյունք չի տվել: «Ես ազնվորեն ասացի, որ մեր պայքարը շարունակելու ենք, իրենք էլ ազնվորեն խոստովանեցին, որ մնալու են իրենց որոշմանը հավատարիմ»,- ասաց Ստեփանյանը:

Նա նաեւ նշեց, որ պահանջ են ներկայացրել առաջին հերթին Կամերային թատրոնը չմիավորել Պարոնյան թատրոնի կամ որեւէ այլ թատրոնի հետ: Երկրորդ՝ նշել են, որ կան հազարավոր տարածքներ, որոնք կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի տարածքային պահանջներին եւ երրորդ՝ ասել են, որ պետք չէ տարբեր մշակութային ոլորտների խնդիրները խառնել իրար:

Ստեփանյանը հայտնեց, որ նախարարությունում էլ բավականին հիմնավորված արգումնետներ են առաջ քաշել, ասել, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի խնդիր:

«Ես տեղյակ չէի, բայց իրենք թատերական ոլորտի մասնագետների հետ եւս ունեցել են բավականին շատ քննարկումներ: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ Պետական կամերային երաժշտական թատրոնն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունեն եզրեր՝ միասին աշխատելու ու ստեղծագործելու: Ես չգիտեմ, թե ովքե՞ր են ոլորտի այն մասնագետները, որ մեր փոխարեն որոշում են կայացրել, բայց եթե ազնվություն ունեն, թող խոստովանեն: Նախարարը մեզ ասաց, որ նախագիծ մշակելու որոշումից առաջ եղել է քննարկում ոլորտի մարդկանց հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի ժամ է՝ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց է: Նրանք պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ, որը, ի վերջո, ընդունեց: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը: 

Տպել
5951 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա