Երևանի թատրոններում ամանորյա ինչ ներկայացումներ են սպասվում երեխաների համար եւ ինչ արժեն դրանք

Ամանորյա տոներին ընդառաջ ամեն տարի Երեւանի թատրոնները տոնական ներկայացումներ ու միջոցառումներ են պատրաստում երեխաների համար: Որպես կանոն՝ չկա տարի, երբ գոնե մի քանի թատրոն տոներին հատուկ նվիրված պրեմիերաներ չունենան: Սակայն շատ հաճախ հանդես են գալիս նաեւ նախկինում արդեն բեմադրված ու սիրված ներկայացումներով:

«Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է մոտակա օրերին սպասվելիք ներկայացումները: Ստորեւ ներկայացնում ենք դրանց օրը, ժամը, վայրն ու արժեքը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին եւ 26-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան: Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Շչելկունչիկ»-ը, առաջին անգամ է բեմադրվում Հայաստանում:

Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա «Մատնաչափիկը» ներկայացումը: Ամանորյա հեքիաթ-ներկայացումը (մյուզիքլ) փոքրիկների համար պատրաստել են հայ թատրոնի ճանաչված եւ սիրված դերասանները։ Այն մանուկները կարող են վայելել նաեւ դեկտեմբերի 26-ին եւ 27-ին՝ ժամը 11:00, 13:00, 15:00, 17:00-ին: Մանուկներին խոստանում են տեղափոխել գունեղ, հետաքրքիր, ուրախ, ամանորյա մի հրաշալի հեքիաթային աշխարհ՝ լի անակնկալներով։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 2500, 3000, 4000 դրամ է:

Դեկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին՝ ժամը 13:00-ին, 15:00-ին, 17:00-ին
Ճարտարապետների միության դահլիճում երեխաների համար կներկայացվի «Ամանորը Մադագասկարում» զվարճալի մանկական ամանորյա ներկայացումը։ Ներկայացմանը մասնակցում են տիկնիկներ, կերպարներ, իրական կենդանիներ, ծաղրածու։ Ներկայացման ձևաչափը՝ 3+ է: Մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ:

Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ խոստանում են ամենահեքիաթային ներկայացումը՝ «Ռաապունցելը»՝ ամենագեղեցիկ մատուցմամբ: Դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը: Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: Այն կլինի օրը 3 սեանսով՝ ժամը 13:00-ին, 15:00-ին եւ 17:00-ին: Մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Մերի Մարգարյանն է մանկական ներկայացում բեմադրել, այն կոչվում է «Գծավորը»: Փոքրիկ Մերին իր ծննդյան օրը նվեր է ստանում մի արջուկ, որը տարբերվում է մնացած բոլոր արջերից, այն ո՛չ բրդոտ է, ո՛չ գորշ և ո՛չ էլ սպիտակ... Գծավոր է: Նա դառնում է Մերիի ամենասիրելի խաղալիքը: Այդ օրվանից փոքրիկ արջուկը կորցնում է հանգիստը՝ ցանկանալով հասկանալ, թե ո՞վ է ինքը եւ որտե՞ղ են իր հարազատները…: Ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ է:

Բոհեմ թատրոնում դեկտեմբերի 25-ին սպասվում է ամանորյա մանկական, երաժշտական ներկայացում, որը կոչվում է «Ամանորը Էլֆոպիայում»: Մինչեւ 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ է:

«Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Հյուր Ձմեռ Պապին» ներկայացումը: Ներակայցմանը բոլորին հրավիրում են հյուր՝ սպասված, ջերմ ու անակնկալներով լի հանդիպմանը: Միայն խնդրում են ներկայանալ առօրիայից տարբերվող, տոնական հանդերձանքով եւ, ամենակարեւորը, չուշանալ։ «Եկեք Փոքր թատրոն՝ ձեր բաժին հրաշքի հետևից։ Ձմեռ Պապն անհամբեր սպասելու է ձեզ»,- ասվում է հայտարարության մեջ: Ձեւաչափը «5+» է, տոմսերի արժեքը՝ 2500 դրամ:

Տպել
3712 դիտում

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)