Թող մնան իրենց ատելության հետ միայնակ. Բաբայանը՝ Սիմոնյանի հետ հանդիպած արվեստագետներին ծաղրողների մասին

ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավոր ստանձնած ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ արվեստագետների հանդիպումը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Երեկվանից այդ անձանց հասցեին վիրավորական ու ծաղրական գրառումներ են տարածվում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Որոշները, անգամ մոռանալով նրանց տարիքը, անցած ճանապարհն ու ամբողջ կյանքի ավանդը հայ մշակույթի զարգացման ու ճանաչման գործում, պիտակավորում են ամենանողկալի և արգահատելի արտահայտություններով:

Հիշեցնենք՝ երեկ Ալեն Սիմոնյանը նախագահի նստավայրում ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ այդ քննադատությունները պարզապես ամոթալի են: Ըստ նրա՝ սովորական հանդիպումը, որը պիտի արձանագրեինք ու անցնեինք առաջ, անհասկանալի կերպով վիրավորական արձագանք է գտել, ու անգամ հաշվի չի առնվում ո՛չ այդ մարդկանց տարիքը, ո՛չ վաստակը:

«Սա առաջին հերթին պատիվ չի բերում մեզ: Չարությունը, որին մենք երկու օր է՝ ականատես ենք լինում այն մարդկանց հանդեպ, որոնք այս ազգին միայն բարություն ու նվիրական պահեր են պարգեւել, պարզապես անընդունելի է: Ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ նախագահի լիազորությունները կատարող անձը հրավիրել է այդ մարդկանց: Չգիտեմ, թե ինչ է ուզել դրանով ցույց տալ, միգուցե՝ հարգանք: Վատ բան չեմ տեսնում: Վատ բան չեմ տեսնում նաեւ, որ այդ մարդիկ համաձայնել են գնալ, որովհետեւ արվեստագետներն իրենց շոյված են զգում, երբ գնահատված են, առավել եւս մեծ տարիքում դա իրենց ավելի է պետք: Այդ քայլը ժեստ է, հուշում է, որ իրենց չեն մոռացել ու շարունակում են գնահատել»- շեշտեց Բաբայանը:

Նա նաեւ նկատեց՝ Հայաստանում շատ վատ տենդենց կա. արվեստագետին պարտադիր քաշել այս կամ այն կողմ (տարբեր քաղաքական բեւեռների՝ հեղ.): «Այդ ամենը շատ կոպիտ ձեւով արտահայտվում է նաեւ հանրահավաքների ժամանակ: Այն արվեստագետները, որոնք հարթակին իրենց հետ չեն կանգնում, ստոր ու սրիկա են դառնում, իսկ նա, ով կանգնում է, «վեհ անձնավորություն է»: Մենք արժեք ենք դարձրել քաղաքական հայացքները, փոխանակ արժեւորենք մարդու մասնագիտական ունակություններն ու վաստակը: Այդպես մենք երբեւիցե չենք զարգանա: Այդ գնահատականների պատճառով միշտ հայտնվելու ենք ծիծաղելի իրավիճակներում»,- վրդովմունքը հայտնեց մշակույթի գործիչը:

Բաբայանի կարծիքով՝ հայ մտավորականն այսօր էլ ազատ չէ: Նրա համոզմամբ՝ այդ ամենի հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում կյանքը չափազանց քաղաքականացված է, յուրաքանչյուր երեւույթի սկսում են նայել քաղաքական տեսանկյունից:

«Այս երեւույթն արատավոր է, որովհետեւ պարզունակ է դարձնում ազգի նկարագիրը: Ի վերջո, արվեստագետին առաջին հերթին պետք է գնահատել այն ստեղծագործություններով, որոնք նա ստեղծել է իր կյանքում, որոնցով մեր ազգին ճանաչում են, ու որոնք պատիվ են բերում: Այսօր ոչ ոք չգիտի՝ նախկինում ի՞նչ քաղաքական հայացքներ ունեին տարբեր հայտնի մշակույթի գործիչներ»,- նկատեց նա:

Ըստ Բաբայանի՝ Սիմոնյանի հետ հանդիպած մշակույթի գործիչներին վիրավորելու նպատակը կարող է տարբեր լինել, կարող է եւ նախանձը լինել, գուցե՝ քաղաքական դրդապատճառները: «Կարծում եմ, երբ մարդ որեւէ մեկի մասին է արտահայտվում, նա առաջն հերթին բնութագրում է ինքն իրեն: Համոզված եմ՝ արվեստագետները չեն պատասխանի այդ բազմաթիվ վիրավորանքներին, ճիշտ էլ կանեն, որովհետեւ երբ պատասխանում ես, հավասարվում ես այդ մարդկանց: Թող մնան իրենց ատելության հետ միայնակ»,- շեշտեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Բաբայանը անդրադարձավ նաեւ կոչումներին ու պարգեւատրումներին: Նա եւս դա ավելորդություն է համարում, քանի որ, իր կարծիքով, հենց դա է կաղապարի մեջ դնում արվեստագետին: «Բայց եթե նույնիսկ դրանք մեզ մոտ կան, պետք է հասկանալ, որ այդ կոչումներն արվեստագետին որպես լավություն չի տրվում, որի համար նա պետք է հետագայում «շնորհակալ» լինի: Նա, ով տալիս է այդ կոչումը, պարզապես գործում է ժողովրդի անունից: Անկախ նրանից՝ մենք հավանո՞ւմ ենք այդ անձին, թե՞ ոչ, դա պետք է մի կողմ թողնենք»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ կոչումներ ստացող անձանց միշտ էլ թիրախավորել են, Բաբայանը համաձայնեց՝ ասելով. «Կարծում եմ՝ մարդուն չեն կարող փչացնել, եթե նա ինքը դա չի ուզում: Բայց հիշում եմ՝ 2003 թվականին, երբ մեր երկրում վերականգնվեցին կոչումները, ահավոր փչացավ ստեղծագործական կոլեկտիվների մթնոլորտը: Մարդիկ սկսեցին ավելի շատ մտածել կոչում ստանալու մասին, սպասում էին արձագանքի ոչ թե հանդիսատեսի կամ մասնագետի կողմից, այլ իշխանավորի: Այստեղ էլ հենց առաջ եկավ քծնանքը»:

Տպել
8688 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան