Ելնելով Հայաստանում տիրող իրավիճակից՝ ցանկացա բեմադրել այս ներկայացումը. պրեմիերա Ազնավուր քոլեջի ուսանողական թատրոնում

«Մեր նվիրական հայրենիքը մեզ է կանչում, չե՞ք լսում նրա ձայնը, մի՞թե այդքան խուլ է ձեր հոգին: Արիացե՛ք, դյուցազնացե՛ք, թող մի կողմ գնան բոլոր թերահավատները, ստրկամիտները, վախկոտները: Սուրբ է մեր դատը, արդար եւ անմահ»: Սա հատված է «Կիլիկիո արքա» պիեսից. Կիլիկիայի արքա Լեւոն 7-րդի կոչն է ողջ հայ ժողովրդին:

Այսօր «Մետրո թատրոնում» պրեմիերա է սպասվում: Տեղի կունենա սփյուռքահայ հայտնի արձակագիր, դրամատուրգ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը: Բեմադրության հեղինակը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի Ուսանողական թատրոնի ղեկավար Համլետ Թադեւոսյանն է:

Ներկայացման մեջ զբաղվածություն ունեցող 12 դերասանները Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի Ուսանողական թատրոնի սաներն են:

Բեմադրիչ, ռեժիսոր Համլետ Թադեւոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է, որ Մուշեղ Իշխանի ստեղծագործություններն իր համար առանձնահատուկ դեր ունեն, եւ սա առաջին գործը չէ, որն բեմադրել է:

«Մուշեղ Իշխանի հետ 1980-ականներին հանդիպեցի եւ այդ ժամանակից սիրահարված եմ ոչ միայն նրա պոեզիային, այլեւ պիեսներին, որոնք արտացոլում են մեր ե՛ւ անցյալը, ե՛ւ ներկան: Չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց ես կարծում եմ՝ Մուշեղ Իշխանը դեռ իր կենդանության օրոք արդեն դասական էր»,- նշում է Թադեւոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2021 թվականի սեպտեմբերից, երբ ստեղծվել է Ուսանողական թատրոնն ու վերանվանվել Շառլ Ազնավուրի անունով, կամեցել է, որ թատրոնի բացումն արվի ազգային հենքի վրա, հայրենասիրական ստեղծագործությամբ, որը կունենա նաեւ դաստիարակչական նշանակություն: Բեմադրիչի կարծիքով՝ Մուշեղ Իշխանի արծարծած գաղափարներն այս պիեսում այսօրվան շատ համահունչ են:

«Ելնելով այսօր Հայաստանում տիրող իրավիճակից՝ 44-օրյա պատերազմի հետեւանքներից, ցանկացա, որ մենք բեմադրենք այս ներկայացումը, որպեսզի կարողանանք համախմբել ժողովրդին, միակարծիք դարձնել: Որքան համախմբված լինենք, այնքան ավելի լավ կլինի մեր ժողովրդի եւ ազգաբնակչության համար»,- ասում է նա:

Թադեւոսյանը նշում է՝ հույս ունի, որ հայ ժողովուրդը գոնե հիմա դասեր կքաղի մեր պատմությունից, եւ ապագան գալիք սերունդների համար մի փոքր ավելի լավը կդարձնենք:

Բեմադրիչը ներկայացման երաժշտական ձեւավորումն արել է Արմեն Զամուկաշվիլիի հետ համատեղ. «Վերջաբանում հնչում է երաժշտություն, որը Արթուր Մեսչյանի «Ֆիդայու մահն է», եւ այդ հրաշալի երգի հնչյունների տակ պարում են քոլեջի պարարվեստ մասնագիտության աղջիկները, եկեղեցի է կառուցվում, քանդվում, նորն են վերաշինում, եւ վերջում գմբեթին դրվում է խաչը»:

Թադեւոսյանի փոխանցմամբ՝ պրեմիերան բարեհաջող իրականացնելուց հետո ծրագրել են հունիս 5-ին նույն ներկայացումով գնալ Ստեփանավան, այնտեղ խաղալուց հետո հանդես են գալու ՀՀ մյուս մարզերում:

Հետագայում նպատակ ունի նաեւ զորամասերում խաղալ. «Մտադիր եմ նաեւ դրսում ներկայանալ: Հիշում եմ՝ Արամ Խաչատրյանն ասում էր՝ դու չես կարող համաշխարհային մասշտաբի երաժշտություն գրել, եթե քո մեջ պռնկեպռունկ ներծծված չէ ազգայինը: Շարժվում եմ այդ խորհրդով: Ուսումնասիրելով իմ ազգին ու ժողովրդին՝ մտադիր եմ բեմադրություններով իմ ուղղվածությունը տանել դեպի ազգայինը, երիտասարդ սերունդների մեջ ներսից ներծծել հայրենասիրություն ու ազգասիրություն»,- ընդգծում է նա:

Թադեւոսյաննն ասում է՝ այսօր մեր երիտասարդությունը երկու մասի է բաժանվել, նրանց մի մասը զարմացնում է իր ազգասիրությամբ ու տեսակով՝ թե՛ գիտական աշխարհում, թե՛ մշակութային, բայց նրանց կողքին կա երիտասարդների որոշակի քանակ, որոնք բացարձակ անտարբեր են ոչ միայն արվեստի, գիտության ու կրթության նկատմամբ, այլեւ իրենց շուրջը կատարվողի:

«Երբ մտնում եմ լսարան, ուսանողներին ասում եմ՝ երեխաներ, չգիտեմ, թե ինչքան թույլ կտաք ձեզ բացելու եւ ձեզանից լավագույն արվեստագետ ստանալու, բայց որ ես ձեզնից լավ հայ եմ ստանալու, դրանում չեմ կասկածում»,- ասում է բեմադրիչը:

Տպել
3795 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)