Հարուստ հոգով, մտքով, ձեռքբերումներով. Գյումրու դրամատիկականը 5 «Արտավազդ» մրցանակ է ստացել

2022-ին նայել են միշտ առաջ, քայլել են հստակ, արել են առավելագույնը, երբեմն էլ՝ ուժերը ներածից ավելին: Արդյունքում՝ թատերաշխարհի կարևորագույն մրցանակաբաշխությանը Գյումրու դրամատիկականը տուն է վերադարձել միանգամից 5 «Արտավազդ» մրցանակով:

 զզզզզզզզզզզզզզզզզզզզզզ.jpg (260 KB)

Տարվա «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ 2023»-ում մրցանակը շնորհվել է Ջեմմա Ադամյանին: Ներկայացումը՝ «Սպասում»:

«Լավագույն դերասանուհի» կոչումը Տաթև Ղազարյանինն է, ներկայացումը՝ «Միզերի»:

Գոռ Մարգարյանը միանգամից երկու մրցանակ է ստացել՝  «Լավագույն երիտասարդական ներկայացում»  և«Լավագույն ռեժիսուրա» անվանակլարգերում ՝ համապատասխանաբար «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար:

«Արտավազդ 2023»-ի «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգը գյումրեցի երիտասարդ երաժիշտ Նարեկ COSMOS-ինն է՝ «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար գրված երաժշտության համար:

Եվս մեկ մրցանակ Գյումրու դրամատիկականին բերել է «Տարվա թատերախոսություն» անվանակարգը, որը գրվել է «Հրաշագործը» ներկայացման համար:

 8.jpg (87 KB)

Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ իհարկե, սպասում էր մրցանակի, բայց ոչ միանգամից 5 «Արտավազդ»-ի: Սա աննախադեպ էր, առավել պարտավորեցնող ու ոգևորող: Բայց եթե մրցանականեր էլ չլինեին, միևնույնն է, դրանից իրենց եռանդն ու մղումները չէին պակասելու: Իսկ մրցանակները երջանկություն են յուրաքանչյուր թատրոնի համար, դրանք նոր լիցքերի, նոր գաղափարների ու մեծ քայլերով առաջ գնալու ցանկությունների ծնունդ են տալիս:

«Շատ ուրախ եմ բոլորի համար, հատկապես, որ այդ մրցանակները երիտասարդներին, նոր մտիքն ու գաղափարներին են շնորհվում: Ջեմմա Ադամյանը Կապանից է, բայց երկար տարիներ աշխատում է այստեղ, Տաթևը Համազգային թատրոնում է աշխատում, Գոռը մայրաքաղաքում է ստեղծագործում, բայց տվյալ դեպքում մրցանակները Գյումրունն են, քանի որ իրենք ներկայացնում են Գյումրու դրամատիկական թատրոնը: Եվ, որ ամենակարևորն է, 5 անվանակարգերում էլ հանձնախմբի բոլոր անդամների դրական գնահատականն են ունեցել»,-ասում է թատրոնի տնօրենը:

q.jpg (181 KB)

«Հենց մրցանակը ստացա, միանգամից տարբեր թատրոններից հրավեր ստացա համագործակցության: Բայց ես ասացի, որ դա իրենց հետ երկար ճանապարհ է, իսկ Գյումրու դրամատիկականի համար միշտ պատրաստ եմ»,-ասում է  «Միզերի»-ում խաղացած դերի համար իր 4-րդ «Արտավազդ» մրցանակը ստացած Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը:

ոոոո.jpg (136 KB)

2022-ը Գյումրու թատրոնի համար եղել է նոր մտքերի ու գաղափարների, հրավիրված ռեժիսորների ու դերասանների մուտքի և մեծ հաջողությունների տարի: 2023-ը նախորդին ոչ միայն չի զիջի, այլ մի քանի քայլ էլ առաջ կանցնի:

Արդեն խաղացանկում առկա և լեփ-լեցուն դահլիճում խաղացվող ներկայացումների շարքը նորերը կհամալրեն:

ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհային ծրագրով թատրոնը պատրաստվում է բեմադրել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»: Առաջնախաղը տարեվերջին է սպասվում:

Հրավիրված ռեժիսոր Տաթև Մելքոնյանը մեկ բեմադրություն կանի: Հանդիսատեսի դատին կհանձնվի նաև 2 պիես:

զզզզզզզզզզզզզզզզզզզզզզ.jpg (260 KB)

Բացի Գյումրիում ներկայանալուց, դրամատիկականն այս տարի շեշտը կդնի հյուրախաղերի վրա: Կլինեն շրջագայությունների ինչպես հայաստանյան թատրոններում, այնպես էլ արտերկրում:

Նպատակ կա 2022-ին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում Գյումրիում հանդիսատեսի դատին հանձնված «Սպասում» ներկայացումը խաղալ Ֆրանսիայում: Այս ներկայացման ռեժիսորը ֆրանսաբնակ Սաթէ Խաչատրյանն է, որը հրավիրվել էր Գյումրու թատրոն և հարուստ խաղացանկն ավելացրել նաև այս գործով:

«Միզերի»-ն ևս միջազգային փառատոնի կմասնակցի: Լյուդվիգ Հարությունյանը վստահ է, հաջողությամբ կանցնեն այդ փուլը ևս:

 վ.jpg (267 KB)

Այլ կարևոր ձեռնարկ էլ կա: Գյումրու թատրոնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը հունիսին կմասնակցի Չեխովյան փառատոնին, որին հայտ ներկայացնելը հեշտ է, մասնակցության իրավունք ստանալը՝ բարդ, երբեմն անհնար:

2014-ին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մեկ ներկայացման համար միանգամից 6 մրցանակ ստացած Գոռ Մարգարյանն էլ  նոր ասելիք է կունենա այս տարի: Ձևաչափը գտել է, հարմար բեմ՝ դեռ չի տեսնում: Ասում է, եթե ամեն ինչ լավ ընթացք ունենա, հավանաբար հենց Գյումրու հանդիսատեսը ձևաչափով բացառիկ ներկայացման ականատեսը կլինի:

 334775371_762511158617975_9119905851426077767_n.jpg (152 KB)

2023-ին Գյումրիում անցկացվելիք միջազգային փառատոնին դրամատիկականը ներկայացմամբ չի մասնակցի, սակայն մեծ սիրով կհյուրընկալի բոլոր թատերախմբերին:

«Մեր մասնակցությունը տրամաբանական չէր լինի, քանի որ փառատոնի հիմնական նպատակը պետք է լինի Գյումրու հանդիսատեսին ծանոթացնելՀՀ-ում և արտերկրում գործող թատերախմբերի հետ: Տվյալ դեպքում մեր մասնակցությունն այնքանով էր լինելու, որ մեր հերթական ներկայացումն էինք ընդգրկելու: Մեր մասնակցությունը կլինի ջերմ ընդունելությունն ու սրտաբացությունը: Սա մեզ համար լավ դաս ու փորձի փոխանակման հնարավորություն կլինի, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց Հարությունյանը:

2022-ին 5 ներկայացում է ունեցել Գյումրու դրամատիկականը, ոչ մեկը կոմերցիոն չի եղել, և ի սկզբանե վտանգված է համարվել հաջողությունը՝ պայմանավորված տարակարծություններով, թե արդյո՞ք հանդիսատեսին կհետաքրքրեն դրանք:

«Բոլորն էլ ունեցան հաջողություններ, բայց օրինակ «Սպասում»-ը հանդիսատես կա, որ չի հասկացել, չի ընկալել: Դա նորմալ, բնական երևույթ է, մենք ընդունում ենք ցանկացած կարծիք, բայց չենք համարում ուղղորդիչ: Ես կարծում եմ, որ թատրոնը ինչքան էլ հասանելի, միևնույնն է՝ գետնից կտրված պետք է լինի»,-վստահ է Լյուդվիգը:

Դրամատիկականը մատը կյանքի ու աշխարհի զարկերակին դրած է քայլում, վարում այնպիսի քաղաքականություն, որ դերասաններից ոչ մեկը թատրոնի դռնից դուրս նայելու ոչ ցանկություն ունի, ոչ ժամանակ: Չեն լճանում, անգամ հանգստանալու հնարավորություն չեն ունենում: Եվ այլ թատրոնների հետ իրականացվող համագործակցություններն օդ ու ջրի նման են անհրաժեշտ: Այս մասին էլ բարձրաձայնում է թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը:

«Օրինակ Երևանում «Հրաշագործը» ներկայացման տոմսերն այն արագությամբ են սպառվում, ինչպես սովի տարիներին սև հացն է սպառվել, մեկ հրավիրատոմս կամ տոմս եթե ուզես, չես ճարի: Սա խոսում է արվեստի ճիշտ կառավարման, ժամանակի ոգին հասկանալու մասին»,-ասում է Գաբոյանը:

 ևևևև.jpg (186 KB)

Արդեն վաղը՝ ապրիլի 1-ին 2023 թվականի առաջնախաղը կհանձնվի հանդիսականի դատին: Մրոժեկի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան կլինի բեմում:

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3346 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել