Ո՞վ է որոշել, որ պատգամավորը որևէ ֆորմայի մեջ պիտի լինի. ես էլ ասում եմ՝ պատգամավորը հենց ինձ նման պիտի լինի. Մանուկյան

Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռեւս նաեւ պատգամավոր Արթուր Մանուկյանը, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից: Արվեստագետը որոշել է կրկին զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ: 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում չլինելու պատճառների, տարբերվող քաղաքական հայացքների համար ընկերներ կորցնելու, պատգամավորի կերպարի շուրջ հասարակության շրջանում ձևավորված կարծրատիպերի, առաջիկայում անելիքների և այլ հարցերի վերաբերյալ.

- Պարոն Մանուկյան, երբ մի քանի տարի առաջ մուտք գործեցիք քաղաքականություն, շատերի համար զարմանալի էր: Այսօր, երբ որոշել եք, այսպես ասած, հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կրկին շատերը զարմացել են. ամեն կերպ փորձում են իմանալ՝ ինչո՞ւ եք նման որոշում կայացրել: Հնչում են տարբեր ենթադրություններ, այդ թվում, որ հիասթափվել եք գործող իշխանությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Անկեղծ ասած՝ այդ տրամաբանությունը չեմ հասկանում, երբ մտածում են՝ եթե մարդը (տվյալ դեպքում՝ ես) ընդգրկված չէ քաղաքական թիմի ցուցակում՝ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար, ուրեմն հիասթափվել է իր թիմից: Ասեմ, որ այդպես չէ: Անձնական այլ հարցեր և խնդիրներ կան: Բացի դա, նաև այն, թե որքանով եմ ես ինձ տեսնում գործունեությունս շարունակելու որպես պատգամավոր: Սրանք են այդ հարցերի պատասխանները և ոչ թե թիմից հիասթափվելը: Ես բավականին համարձակ մարդ եմ. եթե թիմից հիասթափված լինեի, բաց տեքստով կասեի, որ գիտեք՝ այս, այս, այս հարցերի պատճառով հիասթափվել եմ: Ինչ վերաբերում է մարդկանց զարմանալուն, որ ես, լինելով մշակույթի գործիչ, մուտք գործեցի քաղաքականություն, բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ինձ համար արվեստը միշտ եղել է քաղաքականություն: 20-րդ դարում այդ քաղաքական բաղադրիչը ավելի է ուժեղացել: Ավելին ասեմ՝ 21-րդ դարում իմ տեսած բոլոր ժամանակակից ներկայացումները և արվեստում խոսակցությունները, եթե ոչ ամբողջովին, ապա մեծ մասամբ քաղաքական տեքստեր և մտքեր են եղել:

- Հնարավո՞ր է՝ այդ ասեկոսեները տարածողներն այլևայլ նպատակներ են հետապնդում: Օրինակ՝ տպավորություն ստեղծելու, որ օր օրի գործող իշխանությունից ավելի շատ մարդ է հիասթափվում, նույնիսկ՝ թիմի անդամներից:

- Տեսեք, ոմանք մեր իշխանությունից հիասթափված են պատերազմի հետ կապված՝ իրենց տրամաբանությամբ, իրենց ենթադրություններով: Ոմանք էլ, որոնց մեղադրանքների մեջ որոշ չափով առողջ հատիկ կա, որ մենք հին Հայաստանի «ջնջումն» ամբողջովին չենք իրականացրել: Ես կարծում եմ, որ իրենք լեգիտիմ իրավունքն ունեն դրա, բայց նաև կարծում եմ, որ խնդիրներ կան, որոնք ժամանակ են պահանջում լուծելու համար: Դա աշխատանք է, որը կատարվում է: Շատ հաճախ մենք շատ արագ ենք ուզում մեր տունը կառուցել, բայց որքան էլ շատ արագ ես ուզում, միևնույն է, ցեմենտը չորանում է որոշ ժամանակում: Այսինքն՝ ժամանակ է պահանջվում նոր կադրերի համար, ժամանակ է պահանջվում հին կադրերին բացատրելու համար: Գուցե նրանք կհասկանան՝ ինչ պիտի անեն: Հետո ժամանակ է պահանջվում՝ հասկանալու՝ այդ հին կադրերը հասկացա՞ն՝ ինչ պիտի անեն, թե՞ պետք է փոխել նրանց: Ա՛յս է:

- Քաղաքական հայացքների, գաղափարական տարբեր ընկալումների պատճառով շա՞տ ընկերների կորցրիք, այդ թվում՝ մշակույթի ոլորտում գործող:

- Այո՛, եղան ընկերներ, որոնց կորցրի, նաև մարդիկ, որոնց հետ միշտ բարի էինք եղել իրար հանդեպ, չար նկատառումներ դրսևորեցին իմ նկատմամբ: Նախընտրական շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարությամբ էին հանդես եկել մտավորականները, ծանոթներիցս մեկին ասացի, որ եթե դու կոչ ես անում ինձ ընտրել մի մարդու, ում ասել են՝ «Պրիվետ, Ռոբ», և նա այդ արտահայտության համար կարգադրել է՝ ասողին ունիտազի վրա ծեծելով սպանեն, ապա դու ո՛չ խիղճ ունես, ո՛չ սիրտ ունես: Իսկ եթե դու կարծում ես, որ այս պարագայում Հայաստանի բոլոր խնդիրներն ի վիճակի է այդ մարդը լուծել, դու նաև խելք չունես: Ստորագրած մտավորականների թիվը հստակ չեմ հիշում, բայց բոլորին էլ ասել եմ՝ դուք ո՛չ սիրտ ունեք, ո՛չ էլ՝ խելք: Դուք ուղղակի վախկոտներ եք:

- Ինչի՞ց են վախենում: Կախո՞ւմ ունեն նախկին իշխանություններից:

- Ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը մոնղոլ-թաթար է, այսինքն՝ նկատի ունի նրա կառավարման ձևը: Էրիխ Ֆրոմը մի շատ հետաքրքիր գիրք ունի, որը կոչվում է «Փախուստ ազատությունից»: Եվ այդտեղ ասվում է՝ թվում է՝ մարդը ձգտում է ազատության, բայց իրականում փախչում է ազատությունից: Էրիխ Ֆրոմը նաև խոսում է հասարակություն-իշխանություն սադոմազոխիստական հարաբերություններից: Այն հասարակությունները, որոնք տեսել են մոնղոլ-թաթարական կառավարման ձևը, և հանկարծ վերանում է դա, նրանք սկսում են մարդ փնտրել, որպեսզի այդ խոռոչը փակեն: Շատ հաճախ գտնում են հին խանին և ասում՝ մենք կրկին ուզում ենք, որ հին խանը մեզ ասի, թե ինչպես ապրենք: Որովհետև մենք չենք իմանում՝ ինչպես ապրել: Մի ռեժիսոր ինձ մի անգամ շատ տարօրինակ բան ասաց, որ գլխի վրա շուռ եկա: Հարցնում էր՝ պետությունը չի՞ ուզում մեզ ասի՝ ինչ բեմադրենք: Ես չէի իմանում, որ նման մարդիկ գոյություն ունեն: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ուզում են, որ պետությունը պատվեր տա և այլն էլ թեմատիկ պատվեր: Այսպես ասած՝ մտրակի իրենց: Դա ֆանտաստիկ մոնղոլ-թաթարական և սադոմազոխիստական ապրելակերպ է, որը ես և էրիխ Ֆրոմը միասին քննադատում ենք:

- Մի անգամ դուք ասել եք, որ ուզում եք կոտրել այն ըմբռնումը, թե քաղաքական գործիչն այլմոլորակային է, մի ուրիշ տեսակի մարդ: Արդյոք կարողացա՞ք ինչ-որ չափով հասնել դրան, թե՞, այնուամենայնիվ, հասարակության մեջ ձևավորված կաղապարները դժվար են կոտրվում՝ հաշվի առնելով նաև տարբեր իշխանությունների օրոք տարբեր քաղաքական գործիչների դրսևորած վարքագիծը:

- Գիտեք, ես դրա համար առանձնապես ջանքեր չեմ թափել, այլ ինքս իմ մեջ ասել եմ, որ պետք է իմ օրինակով կոտրեմ այն ստերեոտիպը, որ քաղաքական գործիչը պետք է լինի ինչ-որ ֆորմայի մեջ և վերջ: Ես շատ հաճախ կարդացել եմ մեկնաբանություններում ինձ ուղղված մեղադրանքներ, գրում էին՝ սրա մազերին, մորուքին, հագուստին, շարժուձևին, խոսելու ձևին նայեք: Ես ինչո՞ւ պիտի նմանվեմ իրենց: Այդ ո՞վ է որոշել, որ պատգամավորն իրենց նման պետք է լինի: Ես էլ որոշել եմ, որ պատգամավորը հենց ինձ նման պետք է լինի: Նախկինում, երբ պատգամավոր էր մտնում որևէ խանութ, բոլորը խառնվում էին իրար, զգաստանում. օ՜, պատգամավոր է մտել: Իսկ ես ասում եմ՝ այդ պատգամավորը պետք է խառնվի, որ մտել է ինչ-որ մեկի տարածք, որովհետև իրեն հարցեր են տալու, պահանջներ ներկայացնեն: Ու ինքը պետք է այդ բոլոր հարցերին պատասխանի: Բայց խոստովանեմ, որ ինձ մի հարցում կարողացել են կոտրել. երկար ժամանակ համոզում էին, որ գոնե լիագումար նիստերին փողկապ կապեմ: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ նորից չեմ կապում, ազատվել եմ փողկապից: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կոստյո՞ւմն է, որ պետք է քեզ գեղեցկացնի:

-  Ո՞ր քննադատությունն է, որ Ձեզ ամենից շատն է հունից հանել:

- Ինձ ամենից շատ հունից հանեցին համավարակի ժամանակ դիմակների հետ կապված բողոքները, մանավանդ, երբ դրանք ներկայացնում էին բժիշկները: Ես ուղղակի բառեր չեմ գնում: Բժշկական կրթություն ստացած մարդը, որը պետք է առողջապահական հարցերում ամենից բարձր գիտակցությունն ունենա, ընդդիմանում էր դիմակներին: Ասում էին՝ սա ոչնչի չի օգնում, չի փրկում: Արդեն երկրորդ տարին է լրանում, ինչ ապրում ենք համավարակի պայմաններում և տեսնում ենք, որ դիմակները շարունակում են ակտուալ մնալ: Եթե այն փրկում է մեկ մարդու կյանք թեկուզ կամ նվազեցնում մահացության ռիսկը 0,5 տոկոսով, ցանկացած բժիշկ պետք է հասկանա՝ 0,5 տոկոսն ինչ թիվ է: Կյանք փրկելը բժշկի սրբազան պարտականությունն է:

- Վերջին շրջանում մենք ավելի ահավոր հայտարարություն լսեցինք, որն արեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմը, երբ նրանք պահանջում էին ազատ արձակել բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին: Ասում էին, որ կարող է չկարողանան հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով և այլն, և այլն:

- Եթե մենք լիարժեք պետություն լինեինք (ես նախ և առաջ սրա համար ինձ եմ մեղադրում), պետք է այդ մարդկանց զրկեինք բժշկելու իրավունքից: Տեսեք, կանչել է մի բժիշկ 100 բժշկի և պարտադրում է ընտրել ինչ-որ մեկին: Մեզ մեղադրում են նրանում, որ մենք չենք հարգում այս բժշկին: Իսկ այդ բժշկին մեղադրո՞ւմ են նրանում, որ նա չի հարգում այդ 100-ին: Եվ այդ մարդն ասում է՝ դուք ընտրում եք իմ թոռների համար: Այսինքն՝ այն 100 բժշկի թոռները երկրորդական մարդի՞կ են, Հայաստանի Հանրապետության երկրորդական քաղաքացինե՞ր են, իսկ ինքն առաջնակա՞րգ քաղաքացի է, որովհետև ինքը բժշկական կենտրոնի տնօրե՞ն է: Ո՛չ: Այն բժիշկները, որոնք ասում են՝ Հիպոկրատի երդումը չենք պահելու, նախ խիստ կասկածում եմ, որ մինչև հիմա պահել են, երկրորդը, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները անհապաղ, «Subito»՝ լատիներեն եմ ասում, որ իրենք լավ հասկանան, պետք է այդ մարդկանց զրկեն բժշկությամբ զբաղվելու լիցենզիայից:

- Պարոն Մանուկյան, Ձեզ մի օր կրկին կտեսնե՞նք որևէ պետական կառույցում որպես պաշտոնյա գործունեություն ծավալելիս, թե՞ ակտիվ քաղաքականությամբ այլևս չեք զբաղվի: 

- Ես երբեք քաղաքականությունից դուրս չեմ եղել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չէի: Երբ ոտքս դրել եմ թատրոն, ես զբաղվել եմ քաղաքականությամբ: Որովհետև այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ցանկացած պիեսում, դրանք քաղաքական խնդիրներ են ինձ համար: Ինչ վերաբերում է որևէ պետական կառույցում լինելուն, սպասենք՝ մինչև ձևավորվի Կառավարությունը: Եթե կհամարեն, որ իմ գիտելիքի, իմ ներուժի կարիքը կա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, իսկ հանրության մեծ մասը վստահել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ես՝ որպես կուսակցության հիմնադիր անդամ, ունեմ քաղաքական պատասխանատվություն:

- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

- Ես մասնագիտությամբ դերասան եմ, ռեժիսոր և երաժիշտ, նաև երաժշտություն եմ գրում: Շատ տարբեր բաներ կարող եմ անել և կզբաղվեմ դրանցից մեկով: Ասեմ նաև, որ Դրամատիկական թատրոնից էլ առաջարկ ունեմ, որը սիրով ընդունել եմ և մտքով արդեն այնտեղ եմ:

Տպել
6729 դիտում

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է