Մի կտոր Թիֆլիս ենք բերում Հայաստան. տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն իր՝ «Տիկնիկների կոլաժ» ներկայացումով Երեւանում է

Վաղը՝ ապրիլի 30-ին, նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի շրջիկ թատրոնը հյուրընկալվելու է կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ ցուցադրելու «Տիկնիկների կոլաժ» ներկայացումը:

Վրաստանաբնակ գործիչը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, շուրջ երեք տարի առաջ ծանոթանալով իր գործերին, հրավիրել էր՝ դրանք թանգարանում ներկայացնելու: Համավարակի, այնուհետեւ պատերազմի պատճառով վերջինիս այցը ձգձգվում էր: 

«Փարաջանովի թանգարանում ներկայանալն ինձ համար մեծ պատիվ է: Ներկայացումը երաժշտական եւ պարային համարներով է կառուցված: Մենք փորձելու ենք փարաջանովյան ժամանակների Թիֆլիսը բերել, նաեւ 19-րդ դարի Թիֆլիսը կտեսնեք՝ կինտոններ (վաճառական Թբիլիսիում), Սայաթ-Նովայի սիրելիին՝ իր պարով: Հանդիսատեսը կտեղափոխվի հին Թիֆլիս, կշփվի ուրախ կինտոնների, Փարաջանովի հարեւան մադամ Ժերմենի հետ: Կլինեն նաեւ Շառլ Ազնավուրը, քոչարի պարողներ եւ այլ կերպարներ: Նրանք բոլորը կհամախմբվեն եւ կփորձեն կտրել իրականությունից: Հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի»,- խոսելով ներկայացման եւ սպասվող անակնկալի մասին՝ մանրամասնում է Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ գալուց առաջ ֆինանսավորման հարցով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, սակայն օժանդակություն չի ցուցաբերվել, այցը վրացական կողմի աջակցությամբ է կազմակերպում: Տիկնիկագործը հույս ունի՝ ներկայացման շնորհիվ հայաստանյան հանդիսատեսը մի փոքր կկտրվի ներկայիս ծանր առօրյայից եւ կտեղափոխվի իր ստեղծած աշխարհը:

Անդրադառնալով Հայաստանում եւ Վրաստանում գործող հայ մշակույթի գործիչների համագործակցությանը՝ վերջինս ասում է՝ պասիվություն է նկատում. «Ցավոք, պիտի փաստեմ, որ Հայաստանն ինքն ակտիվ չէ: Փոքրիկ թատրոնը, որ վերջին մի քանի տարիներին ես ստեղծել եմ, անմիջապես մեծ սեր ու ճանաչում է ձեռք բերել Վրաստանի արվեստագետների շրջանում: Սակայն Հայաստանից գրեթե հետաքրքրություն չկա»:

Հովհաննիսյանն ասում է՝ թատրոնը ստեղծել է, որպեսզի ձուլվող երեխան տիկնիկի միջոցով Թումանյան լսի, հայկական խոսք հնչի տիկնիկի միջոցով: «Այստեղ երեխաներից շատերը հայերեն գրել-կարդալ չգիտեն, քանի որ հայկական դպրոց չեն հաճախում: Տիկնիկի միջոցով նրանք տեսնում են հայ մշակույթը, լսում հայերեն խոսք, ծանոթանում Փարաջանովի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի հետ: Չեմ սիրում բուռն կերպով խոսել եւ պաթետիկ բաներ ասել հայրենասիրության մասին, սակայն ինձ համար հայրենասիրությունն առաջին հերթին հայապահպանությունն է»,- վստահեցնում է նա:

Հայապահպանությունը Հովհաննիսյանի համար ապրելակերպ է դարձել, իսկ բացը փորձում է թատրոնի միջոցով լրացնել: «Հայաբնակ այնպիսի շրջաններում եմ լինում, որ նույնիսկ պատկան մարմինները տեղյակ չեն, որ Վրաստանում նման հայաբնակ գյուղեր կան: Դրանք այն վայրերն են, որ անգամ մեքենայի համար է դժվարանցանելի»,- նկատում է նա եւ հավելում՝ երբեք այդ գյուղերում տոմս չի վաճառում: Հովհաննիսյանն ասում է՝ տարբեր տեղեր է աշխատում, որ կարողանա թատրոնը պահել:

Նրա համոզմամբ՝ հայ ազգը բնույթով ձուլվող տեսակ է, եւ բավական է դրսում ապրեն ու անմիջապես սկսում են այդ երկրի լեզվով խոսել, նրանց նման ապրել: Տիկնիկագործը կարծում է, որ նոր սերունդը նման է փափուկ կավի՝ ինչպես թրծես, այդ տեսքը կստանա:

«Ձուլման տեսանկյունից Թբիլիսիի հայրեն ավելի խոցելի են: Ձուլվում են, ո՛չ վրացի են դառնում, ո՛չ էլ՝ հայ մնում: Մարզերում գոնե պահում են հայկական լեզուն, հայկական դպրոց են հաճախում, խոսում հայերեն: Եթե ցանկանանք ճանաչել մեզ ու մեր սերունդներին փոխանցել, վաղը ձուլման խնդիր չենք ունենա: Իհարկե, հարգում եմ այն երկրի լեզուն, որտեղ ես ապրում եմ, բայց եթե ես կորցնեմ իմը, վաղը ինձ չեն հարգի այդ երկրի և՛ բնակիչները, և՛ մշակույթի գործիչները»,- ասում է նա:

Տպել
4803 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ