Գյումրու Մտորումների թատրոնը փնտրում է հովանավորների. ծանր են ժամանակները, դժվար է գոյատևելը (լուսանկարներ)

09/04/2021 schedule21:15

Սա շատ համարձակ թատրոն է, շատ տարբեր ակադեմիական թատրոնից: Տարիքով փոքր, մտքերով մեծ ու հասուն: Ասելիքը նոր, գործունեությունը՝ նորարարական: Առանց բեմի ու վարագույրի, առանց հատուկ լուսաձայնային ձևավորումների: Գյումրու Մտորումների թատրոնը մեկ տարեկան է:

Ծնվեց ոչ միայն Գյումրու, այլև երկրի համար ամենադժվարին ժամանակահատվածում: 2020-ի համավարակն, այնուհետ պատերազմը թատրոնից մեծ բան խլեց՝ տրամադրությունը:

Համավարակին հաղթեցին բացօթյա՝ ստվերային ներկայացումներով: Նորություն էր Գյումրիում, շատերին գրավեց:

«Դա նոր ժանր էր: Հետաքրքրում էր բոլորին, գալիս էին: Զուգահեռ փոքրիկ երեխաներին հավաքեցինք, ստուդիա ձևավորվեց: Ծանոթացրեցինք նրանց թատրոնի նրբություններին, բեմական խոսքին: Այստեղ նաև պարի և վոկալի դասեր ունենք, դերասանի վարպետություն: Աստիճանաբար հետարքրքւոյթւնների շրջանակը մեծացավ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը:

Գյումրու Մտորումների թատրոնում եզակի մասնագիտություն է ուսուցանվում: Հովհաննիսյանն ընդգծում է՝ մնջախաղ են դասավանդում:

Ամեն ինչ ստեղծվել է  ստեղծագործելու, կայանալ-զարգանալու, բայց ֆինանսական հարցերը չեն կարգավորվում: Թատրոնը ծնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի մտքից ու հոգուց, ֆինանսական բեռը ևս դերասանի ուսերին էր: Այսօր, սակայն, այս բեռն ավելի է ծանրացել և որոշակի աջակցության կարիք է զգացվում:

Այս մասին անգամ Հովհաննիսյանն էր իր Ֆեյսբուքի էջում գրել: «Գյումրու Մտորումների թատրոնը փնտրում է հովանավորների (մեկենասների), ծանր են ժամանակները, դժվար է գոյատեվելը: Եթե կարող եք, օգնության ձեռք մեկնեք նորաստեղծ թատրոնին»,- ասված էր գրառման մեջ:

Քաղաքի պատմական միջուկում գտնվող շենքը կամ, ավելի ճիշտ, շենքի նկուղային հարկը, որտեղ գործում է թատրոնը, վարձակալված է: Ամեն ամիս տարածքի համար 200.000 դրամ է վճարվում: Մեծ դժվարությամբ, բայց չի թերանում Հովհաննիսյանը:

«Շատ դժվարություններ կան, շենքը վարձով է, տարածքը փոքր է, կոմերցիոն առումով դժվար է:  Թեկուզ 2 հանդիսատես լինի, ներկայացումը մենք խաղում ենք, որ չհիասթափվի հանդիսատեսը: Դրամարկղային տոմսեր չունենք, փոխանցումներով ենք աշխատում: Բայց այնպես էլ չի, որ մեծ թվով տոմսեր ենք վաճառում: Մի կերպ իմ անձնական միջոցներով ձգեցինք, տարին եզրափակեցինք: Եթե թվում է՝ սեփական թատրոն է, և մտածում են, ոնց էլ լինի կապրեն, այդպես չէ: Հո պեռաշկու կամ լիմոնադի ցեխ չէ, որ արտադրենք, արտադրանքը վաճառենք: Բարդ գործ է հանդիսատես բերելը: Ընդամենը 30-35 տեղ է, կարող ենք և 50 հանդիսատես ունենալ, բաց շատ չենք ձգտում մեծ թվի»:

Անկախ այս ամենից, այստեղ չեն մոռանում իրենց գաղափարի և նպատակի մասին: Շատ ուսանողների և շրջանավարտների է հասցրել իր հարկի տակ առնել Մտորումների թատրոնը, տալ մտքերն արտահայտելու, ինքնադրսևորվելու հնարավորություն:

«Փորձարարական երկու ներկայացում արդեն արվել է, հանդիսատեսը մեծ սիրով այն ընդունեց: Էստեղ ոչ վարագույր կա, ոչ բեմ կա: Սահման չկա, չկա թատրոնի 4-րդ պատ հասկացությունը: Գրեթե իտերակտիվ է, հանդիսատեսն անմիջապես ներկայացման մեջ է, դերասանի ու ռեժիսորի հետ: Ես մտածում էի, որ Գյումրիում դժվար էր դա անելը, դժվար պատասխանեին հարցերին ու առողջ քննարկում ծավալվեր, բայց ի զարմանս ու հուրախություն ինձ, հանդիսատեսը մեզ օգնում է, նաև հենց իրենից ենք ուզում իմանալ ինչ հեղինակի  ու ինչ գործ կուզեր տեսնել բեմում: Ներկայացումն ավարտվեց, երևակայական վարագույրը փակվեց, անմիջապես քննարկում ենք ներկայացումը, մասնագիտական զրույց է ծավալվում: Առայժմ մեզ հաջողվում է ամեն ինչ»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Մանկական ներկայացումներ ևս կան Մտորումների թատրոնում: Դերասանները հենց երեխաներն են: Հանդիսատեսի հարցում էլ են հաջողել:

«Մանուկ հանդիսատես ունենք, բայց մենք տոմսավաճառությամբ չենք զբաղվում մանկապարտեզներում ու դպրոցներում: Ինքնակամ գալիս են»,- հպարտանում է Մտորումների թատրոնի հիմնադիր-տնօրենն ու ընդգծում, ոչ միայն մանկական ներկայացումների, այլ ընդհանրապես, Վանաձորից Գյումրու Մտորումների թատրոն եկող հանդիսատես էլ ունեն:

Այս պահին սպասում են թատրոնի նստարաններով և նոր լույսերով ապահովելու խոստման իրականացմանը: Եւս մեկ խոստում էլ Գյումրու քաղաքապետարնն ունի կատարելու:

«Քաղաքապետարանը խոստացավ լույսի վարձը փակել, այժմ սպասում ենք՝ ավագանին կորոշի, թե չէ»,-զրույցը եզրափակում է Հովհաննիսյանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Տպել
3950 դիտում

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել